Օրեր առաջ Նորայրը գրել էր, թէ ինչպէս աշխատեցնել Հայերէն ստուգիչը փիդջինում, ու իհարկէ ես արեցի իր ասածը, ու որոշեցի Ձեզ հետ կիսուել թէ
ինչպէս աւելացնել Հայերէն ստուգիչ Firefox-ում
Ե՛ւ դասական, ե՛ւ արդի ուղղագրութեամբ
- Դասական ուղղագրութեան ստուգիչի համար ներբեռնէք հետեւեալ նիշկը՝ classicalarmenianspellchecker.zip
- Արդի ուղղագրութեան ստուգիչի համար ներբեռնէք հետեւեալ նիշկը՝ armenianspellchecker.zip
Հետեւէք այս տեսայոլովակին
Տեսայոլովակ Firefox–ում Հայերէն ստուգիչի մասին
Կամ կարդացէք սա
Սեղմուած նիշկ(եր)ը ներբերռնելուց յետոյ extract ենք անում, ապա իր մէջ գտնուած .aff ու .dic նիշկերը տեղափոխում ենք Firefox–ի գլխաւոր թղթապանակի dictionaries թղթապանակի մէջ
Եթէ dictionaries թղթապանակը գոյութիւն չունի, ապա պարզապէս ստեղծէք դա։
Նիշկերը թղթապանակում տեղադրելուց յետոյ, անջատէք–միացրէք Firefox–ը, ապա ինչ–որ տեղ գրելուց սեղմեցէք մկնիկի աջ–կտտոցը, ապա՝ Languages => Armenian, ու պրծ։
Շնորհաւոր։
Ու ասանկ բաներ։
Comments: no replies