Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Օֆիսային ծրագրեր » Օվանիտասյան նոթեր մայքրոսոֆթաց էքսելի մասին

Օվանիտասյան նոթեր մայքրոսոֆթաց էքսելի մասին

| Հուլիս 31, 2012 | Մեկնաբանված չէ |

Կյանքում երեք բան կա (համենայն դեպս հիմա էդքանն եմ հիշում), որ լավ սիրուհուց լավ բան են՝ լավ մեքենանսառը գարեջուրը՝ ամառվա շոգին ու էքսելը: Հա, հա, հենց լափ էլ՝ մայքրոսոֆթաց էքսելը: Էն առաջին երկուսի մասով թե շատերը ոչ միայն համաձայնվեցին, այլ մի հատ էլ հոտնկայս ծափահարում են, ապա էքսելի մասով պետք չի ավատարիս նայել, ոնց Հոսնի Մուբարաքը կնայեր թվիթթեր ստեղծողի մամային: Հետևաբար՝ շտապեմ բացատրել.

ա) էքսելում ամեն ինչ համակարգված ա ու տրամաբանական (իմ նման պերֆեկցիոնիստները սա կգնահատեն). մեկին գումարած մեկը միշտ երկուս ա, հարյուրի կեսը հիսունն ա և էդպես շարունակ:

բ) էքսելը իրական կյանքին մոտ ա կանգնած՝ հարաբերական ու բացարձակ կապերը իրարից դոլարի նշանով են տարբերվում՝ հարաբերականի կողքին դոլարի նշան պիտի դնես, որ դառնա բացարձակ (F4 կոճակը)

գ) էքսելը քթի ծակով ա. կարող ես էնպես անել, որ սխալներդ ի տես աշխարհի ցույց չտա, այլ iferror ֆունկցիայի միջոցով տակաթաղոց անի, ու ոչ ոք չի տեսնի, որ, օրինակ՝ 0-ի վրա բաժանում ես արել:

Ցուցակը կարելի է շարունակել:

Դե, քանի որ ես ու էքսելը էնպիսի քիփ հարաբերությունների մեջ ենք, ինչպես Գորբաչյովն ու Նաջիբուլան (թե սրա՞նց ինչի հիշեցի), ու էդ մտերմության ընթացքում ճշմարտություններ են ծնվել, ապա (թե՞ ապպա) որոշել եմ դրանցով մաս մաս կիսվել, թե չե կմեռնեմ կգնամ, էքսելի գաղտնիքներն էդպես էլ կմնան չբացահայտված:

Այսպիսով՝ նոու հաու համար մեկ: Ինչպես էքսելում պատրաստել հիերարխիկ ցուցակ, որտեղ ենթակա էլեմենտների ցուցակը կկանխորոշվեն գերակայի ընտրությամբ: Տուֆտում ե՞մ:

Լավ, ենթադրենք ունենք հայ տղամարդ, որը պիտի աշխատանքից հետո գնումներ անի սուպերմարքեթից: Եվ ես չեմ, որ ձեզ պիտի բացատրեմ, որ հայ տղամարդը, եթե «իսկական» տղամարդ ա, պիտի ունենա՝ ա) շեֆբ) տնեցիքգ) սիրած: Սիրածը հայ հասարակության մեջ պարտադիր մինիմում ստատուս ա: Ես մարդ գիտեի (լսելով), որ իմպոտենտ էր, բայց սիրած էր պահում մենակ նրա համար, որ ասեն՝ սիրած ունի: Շեղվեցի փոքր ինչ: Ուրեմն՝ գնումների ցուցակը, դիցուք (ընկեր Հարությունյան, ականջդ կանչի՝ մաթեմիս դասատուն էր), հետևյալն է.

1. Մրգեղեն
– 1.1. Սիրուհու համար
— 1.1.1. Բանան
— 1.1.2. Անանաս
— 1.1.3. Պամելո

– 1.2. Տան համար
— 1.2.1. Խնձոր
2. Մսեղեն
– 2.1. Սիրուհու համար
— 2.1.1. Նրբերշիկ
— 2.1.2. Ապխտած միս
— 2.1.3. Որոսորդական երշիկ

– 2.2. Տան համար
— 2.2.1. Կալբաս
3. Խմիչք
– 3.1. Շեֆի համար
— 3.1.1. Կոնյակ
– 3.2. Սիրուհու համար
— 3.2.1. Շամպայն
– 3.3. Տան համար
—3.3.1. Կաթ

Առաջադրանք՝ պետք է պատրաստել աղյուսակ, որտեղ առաջին սյունակում երեք ընտրություններից՝ «մրգեղեն», «մսեղեն», «խմիչք» տարբերակներից յուրաքանչյուրն ընտրելուց իրենից աջ գտնվող սյունակի համապատասխան վանդակում ընտրությունը կսահմանափակի դրանց ենթակա՝ «սիրուհու համար», «տան համար», «շեֆի համար» տարբերակներով, ու էդպես շարունակ: Պետք եկել ա՞ էսպիսի բան: Երևի հա (եթե չէ էլ, ասեք հա, որ չստացվի, թե անկապ եսքան տառ եմ էստեղ լցրել):

Էքսել ցուցակ

Էքսել ցուցակ

Մաս առաջին: A,B և C սյունակները դասավորում ենք ըստ այբբենական հաջորդականության՝ առանձին, առանձին (էքսելը կհարցնի, թե ուզում ե՞ք տարածել ընտրությունը հարևան սյունակների վրա. պասլատ կանեք): Կստացվի տակի պատկերը, որտեղ, հարմարության համար, նույն հիերարխիայում գտնվող տարրերը նույն գույնի երանգներով են ներկված:

Էքսել- դասավորում ենք

Էքսել- դասավորում ենք

Մաս երկրորդ: A1:A3 տարածքին անուն ենք դնում: Ասենք՝ «CAT» (տես վերևի նկարի կարմիր շրջանակով ընդգծվածը): Դե, կարելի է իհարկե այլ անուն տալ՝ ըստ նախասիրության: Ասենք՝ սիրելի պապի անունը… դա թողնում եմ ձեր հայեցողությանն ու նախասիրություններին:

Հիմա ուշադիր՝ ամեն տարրի ենթակա տարրերին նորից անուն ենք դնելու՝ էդ (առաջնային տարրի) համարակալմանը համապատասխան: Մի քրֆեք միանգամից, բացատրում եմ՝ B1:B2 տարածքի անունը դնելու եմ «1.Մրգեղեն» կետի թվով, բայց քանի որ էքսելը միայն թվով անուններ չի թողնում դնել, դիմացից մի սիմվոլ, ասնեք՝ էն շիֆթով գիծ ասածը կդնենք. «_». Այսինքն՝ B1:B2 տարածքի անունը կլինի՝ «_1.»: Համապատասխանաբար՝ C1:C3 տարածքի անունը կդնենք «_1.1.», C4-ինը՝ «_1.2.» ու էդպես շարունակ:

Ֆրշտե՞յն (Անասից ա մնացել):

Գնացինք առաջ: Մաս երրորդ: Նախորդ սերիայի հակիրճ նկարագրությունը. Սիրածը լավ բան ա, էքսելն ավելի լավը, ռեյնջերին պետք է անուններ տալ, օրինակ՝ «Լեոնսիո» կամ «Պռոստը Մարիա» («Պռոստը Մարիայի» հովանավորն է ՎատումիաջինՎատումիաջի, հայոց բլոգերի կա՛նչը):

Էս անվանակոչություններից հետո պատրաստում ենք բուն աղյուսակը: Իմ բարի խորհուրդը ձեզ, սիրելի կամրադներ, ֆրենդներ, անոնիմներ, պատահական այցելուներ, Անաս… միշտ օգտվեք աղյուսակներից՝ tables: Սա էն թեյբլը չի, որ «յես, այ ամ ը…»… սա էն թեյբլն է, որ 2003 էքսելում «list» պատվելի անունն էր կրում, հետո նոր դարձավ «table»:

Էքսել , աղյուսակ

Էքսել , աղյուսակ

Սրա առավելություններին հիմա չեմ անդրադառնա… էսքան վախտ Օվանիտասը ձեզ խաբե՞լ ա: Նիխտ… Դե որ նիխտ, ուրեմն ուղղակի հավատացեք:

Էքսել , աղյուսակ

Էքսել , աղյուսակ

Վերևի նկարում ձեր խոնարհ ծառան մի թեյբլ աղյուսակ ա ներմուծել՝ A3:D10 տարածքում, որն ունի total row, անունն էլ դրել MYTABLE: Էս էլ ֆրշտե՞յն (վախ, Անաս, վախ):

Հիմա աջլիկները՝ աջ, ձախլիկները՝ ձախ ձեռքով ոչ քաղաքական մուկն շարժում են էնպես, որ սլաքը հայտնվի աղյուսակի առաջին սյունակի գլխավերևում, ինչի արդյունքում էդ սլաքը կվերածվի դեպի վար նայող նեգրական սլաքի, ասել է թե՝ սյունակն ընտրե՛ք (հեշտ ձևն եմ ասում, էլի): Ընտրեցի՞ք: Հիմա գնում ենք DATA, Data Tools խմբում ընտրում ենք Data Validation, հայտնված պատուհանում validation criteria-ի տակ Allow դնում ենք List, source-ը նշելով =CAT: Դե, հուսով եմ ջոկել եք, որ էս CAT-ի փոխարեն եթե սիրելի պապի կամ նման ուրիշ անուն էր, ուրեմն դա պիտի գրվեր:

էքսելլ, տվյալների վալիդացիա

էքսելլ, տվյալների վալիդացիա

Արդյունքում, մեր աղյուսակի առաջին սյունյակի ցանակցած վանդակն ակտիվացնելուց կբերի «Մրգեղեն», «Մսեղեն», «Խմիչք» ամենավերևի հիերարխիայի ընտրությունը:

Էքսել, տվյալի ընտրություն կախվող ցուցակից

Էքսել, տվյալի ընտրություն կախվող ցուցակից

 

Էսքան վախտ հլա հեծանիվ չեմ հորինել: Հեծանիվը սկվսում ա հենց էս պահից:

Մաս չորրոդ՝ հիմնական:

Կանգնում ենք երկրորդ սյունյակի վերևի վանդակում, մտնում Data Validation, էլի ընտրում List, ուSource տողում գրում հետևյալ անհեթեթությունը՝

=INDIRECT(CONCATENATE(“_”,LEFT(A4,SEARCH(” “,A4)-1)))

Նշենք, որ INDIRECT ֆունկցիայի հովանավորը Ումուդն է. Ումուդ՝ մեր բլոգերի բոմոնդ:

Սրա արդյունքում A4-ում նկարագրված երեք հնարավոր տարբերակներից յուրաքանչյուրի դեպքում B4 վանդակի validation-ը հավասար կլինի А4-ի արժեքի առաջին թվին ու կետին՝ դիմացից մի անդերսքոր (դե էն շիֆթով գծիկն, էլի) էլ ավելացրած: Այսինքն՝ А4-ում «1. Մրգեղեն» ընտրելուց հետո B4-ի validation-ը, այսինքն հնարավոր ընտրությւոնները կլինեն «1.1. Սիրուհու համար» և «1.2. Տան համար» տարբերակները: Հիմա, եթե B4-ի վանդակը քաշ տալով քոփի անենք նույն սյունյակի մնացած վանդակների, հետո նայեվ C սյունյակի վանդակների վրա, էս ունիվերսալ կանոնը կտարածվի դրանց վրա էլ: Այսինքն B4-ում, ասնեք, «1.1. Սիրուհու համար» տարբերակն ընտրելիս C4-ում ընտրությունն արդեն սահմանափակվում է դրան ենթակա՝ «1.1.1. Բանան», «1.1.2. Անանաս» և «1.1.3. Պամելո» տարբերակներով:

Էքսել, տվյալի ընտրություն կախվող ցուցակից

Էքսել, տվյալի ընտրություն կախվող ցուցակից

Հա, քիչ էր մնում մոռանայի.

SEARCH(“ “,A4) ֆունկցիան A4 վանդակի տեքստում գտնում է բացարկի տեղը՝ արտահայտված թվով (3):
LEFT(A4,SEARCH(“ “,A4)-1) ֆունկցիան A4 վանդակի պարունակությունը կրճատում է աջից՝ թողնելով ձախից մինչև առաջին բացարկը գտնվող սիմվոլները («1.»):
CONCATENATE(“_”,LEFT(A4,SEARCH(“ “,A4)-1)) ֆունկցիան վերևի «1.»-ի դիմացից մի հատ էլ «_» է ավելացնում («_1.»):
INDIRECT ֆունկցիան, կոպիտ ասած, տեքստային հղումը վերածում է իրական հղման (մեր դեպքում տարածքի անվանումը դիտում է որպես հղում):

Էսքան բան:

Այ հիմա «փառաբանեսցեք և ֆրենդեսցեք զիս, զի այս են համակարչային գրեանք ի էքսելս՝ անջինջ յիշատակ գրեալ իմովս ձեռամբ ի ստեղնաշարոյ, վասն բլոգերոյ հայոց եւ յուզերոյ նոցա»:

Հ.Գ. ես սիրած չունեմ :Ճ

 

ՍկզբնԱղբյուր

Օվանիտասյան նոթեր մայքրոսոֆթաց էքսելի մասին, 8.2 out of 10 based on 5 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Օֆիսային ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.2/10 (5 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

257