Սկիզբ » Հայականացում » AZERTY շարվածքի մասին

AZERTY շարվածքի մասին

| Մարտ 15, 2014 | Մեկնաբանված չէ |

Հայերեն ստեղնաշարի հնչյունայի՞ն, թե՞ գրամեքենայական շարվածք. էս երկընտրանքի մասին շատ է խոսվել, իմ մոտ էլ ահագին քննարկումներ ու մեկնաբանությւոններ են եղել, հաճախ՝ քննադատական, թե՝ հնչյունային շարվածքը տարածելն ու առաջխաղացնելը մեծ սխալ է. պետք է բուն հայկական գրամեքենայական շարվածն էդպես տարածել, որպես իսկական հայկական ստեղնաշար։ Դիրքորոշումս շատ հստակ է էս հարցում. ինքս էլ համոզված լինելով, որ գրամեքենայական շարվածքն է ճիշտը, երկարաժամկետ հեռանկարում այլընտրանք չունի, միաժամանակ, հաշվի առնելով այօսրվա հրամայականներն ու իրավիճակը, կարծում եմ, որ նույնպիսի արդյունավետությամբ չի կարող այլընտրանք համարվել տրանսլիտին, ինչպիսին իրատեսականորեն կարելի է համարել հնչյունային ստեղնաշարը։ Պատճառը պարզ է. հնչյունային ստեղնաշարին անցումը շատ հեշտ է ցանկացած համակարգչի վրա, այնինչ գրամեքենայականը հատուկ հմտություններ է պահանջում՝ հիշելու բոլոր տառերի տեղը, հատկապես, երբ խոսքը գնում է տարբեր համակարգիչների վրա աշխատող անձանց մասին։ Եթե անձնական համակարգիչների վրա կարելի է հայերեն տառերը ամրացնելով էս հարցը համեմատաբար հեշտ լուծել, ապա սա միշտ չէ, որ հնարավոր է աշխատանքային, հասարակական օգտագործման համակարգիչների դեպքում։

Առկա իրավիճակում, երբ իրական այլընտրանքը իրականում (և ցավոք) տրանսլիտի ու հայատառ գրելու մեջ է, ես զերծ կմնայի հնչյունային շարվածքից հրաժարվելու կոչերին. էն դեպքում, երբ տրանսլիտը գնալով տարածվում է ու հասանելի է բոլորին, իր շոշափուկներն է տարածում արդեն օֆլայնում (ուր, թվում է, դրա նախապայմանները չկային), օրհասական է հայատառին ավելի դյուրին անցումը։ Էս թեմային անդրադարձել եմ էստեղէստեղ ու էստեղ։

Ի վերջո, իմ համեստ կարծիքով, գրելու մեթոդը էս պայքարում էն կարևորությունը չունի, ինչ արդյունքը։ Գրամեքենայական շարվածքն, ըստ իս, մշակութային էնպիսի հզոր արժեք չի պարունակում, որ դրան անցնելու դժվարությունների պատճառով կորցնենք ամենաէականը՝ հայատառ հայերենը, ինչի դեպքում էս հնչյունային vs գրամեքենայական կռիվն ամբողջովին իմաստազրկված կդառնա։ Իսկ թե ինչպես է ինտերնետը սպանում աշխրահի շատուշատ լեզուների, անդրադարձել եմ էստեղ։

Էս հարցում կարևոր գործ է արել Raf-Raf-ը՝ ներկայացնելով հնչյունային ստեղնաշար՝ AZERTY ստեղնաշարերի համար։ Արտերկրում ապրող շատ հայերի համար սա մեծ օգնություն է հայատառ գրելու հարցում։ Հղումը, ֆեյսբուքյան կամրադ Դավիթ Գալստյանի առաջարկով դնում եմ՝ հրես։ Ինքս չեմ օգտագործել, բայց համոզված եմ՝ որ օգտագործողներ շատ կլինեն։ Շնորհակալություն կամրադներին։

ՍկզբնԱղբյուր

AZERTY շարվածքի մասին, 10.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , ,

Բաժին: Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

216