Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրավորում » Աղվես ծրագրավորման միջավայր » ՏՏ ոլորտի մասնագէտ դառնալու առաջին քայլերը

ՏՏ ոլորտի մասնագէտ դառնալու առաջին քայլերը

Եթէ ձեր որդին հետաքրքրուած է ՏՏ ոլորտով, ապա շատ հեշտութեամբ նա կարող է սկսել իր առաջին քայլերը։
ՏՏ ոլորտի հայ մասնագէտների ջանքերով այսօր իւրաքանչիւր հայ աշակերտ մասնագէտ դառնալու համար հեշտութեամբ կարող է սկսել իր առաջին քայլերը – ձեռքի տակ ունենալով ընդհամէնը համացանցին միացած համակարգիչ։

Եւ այսպէս – այցելում եք nairi.improve.am կայքի «Ռեսուրսներ» բաժինը եւ այնտեղից բեռնում «Աղուէս» Windows ՕՀ-ի համար ծրագիրը (եթէ ձեր համակարգչում Windows ՕՀ է)՝ տեղադրելով այն ձեր համակարգչում։
Ծրագրին ծանօթանալու-սովորելու համար նոյնպէս շատ ջանք պէտք չէ։
Նոյն կայքում կայ ինչպէս համապատասխան գրականութիւն, այնպէս էլ ուսուցողական տեսանիւթեր, որոնք օգնում են տիրապետել միջավայրին։

Սկսելով աշխատել այս միջավայրում, կարճ ժամանակում աշակերտը կարող է գրել իր սեփական խաղը, մուլտֆիլմը կամ հաշուարկային ծրագիրը։

Միջավայրը մատչելի է արդէն 6-րդ դասարանում սովորող աշակերտների համար։
Փորձը ցոյց է տալիս, որ աւելի մեծ տարիքում նոյնպէս այս միջավայրը շատ հարմար է առաջին քայլերը կատարելու համար եւ այն արդէն կիրառւում է շատ ընկերութիւնների պրակտիկայում։

Առաւել մանրամասնութիւններ կարող եք գտնել այդ կայքի բաժիններում։

Դէ ինչ, ձեզ մաղթում եմ յաջողութիւն, յիշեցնելով, որ վերջինիս համար միայն ցանկութիւն է պէտք։

յ․գ․ Ստորեւ բերուած է առաջին դասի տեսանիւթը։

)

Սկզբնաղբյուր

ՏՏ ոլորտի մասնագէտ դառնալու առաջին քայլերը, 8.5 out of 10 based on 6 ratings

Նշագրեր: , , , , ,

Բաժին: Աղվես ծրագրավորման միջավայր, Ծրագրավորում, ՏՏ-ն և դպրոցը

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.5/10 (6 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

243