Սկիզբ » Միջոցառումներ » Ապագա Միջոցառումներ » Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013. կապե՛ք ամրագոտիները

Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013. կապե՛ք ամրագոտիները

| Դեկտեմբեր 5, 2013 | Մեկնաբանված չէ |

Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հանրային լրագրութան ակումբը, Զվարթնոց միջազգային օդանավակայանը՝  Մայքրոսոֆթ ընկերության, Քաունթերփարթ ինթերնեշնլի հետ համատեղ հայտարարում են Հեքըթոն[ՅԱՆ] Թռիչք 2013 նորարար գաղափարների և ծրագրավորման ամենամյա մրցույթը:

Ինչպես նախորդ տարիներին, այս անգամ ևս Հեքըթոն[ՅԱՆ]-ի  նպատակն է կազմակերպել նորարարության և ծրագրավորման մի յուրատեսակ փառատոն, որտեղ  թիմերը` կազմված ծրագրավորողներից և ոչ միայն, ընդամենը 24 ժամում կմշակեն և ժյուրիին կներկայացնեն իրենց գաղափարը և առաջարկվող լուծման/ծրագրի/հավելվածի նախատիպը (դեմո տարբերակը):

Երբ՝ դեկտեմբերի 21-22, 2013թ

Որտեղ՝ Զվարթնոց միջազգային օդանավակայան

Եթե Դուք կարող եք խնդիր առաջադրել ցանկացած ոլորտում, առաջարկել լուծումներ տեխնոլոգիայի միջոցով կամ պարզապես ունեք նորարար ու հետաքրքիր գաղափար, մրցույթին մասնակցելու միջոցով Դուք կարող եք ոչ միայն կյանքի կոչել Ձեր գաղափարը, ստեղծել հավելված, որը վաղը կարող է ներբեռնվել ողջ աշխարհում, այլև փորձության ենթարկել  խնդիր լուծելու Ձեր կարողությունները, փորձել իրագործել անհնարին թվացող գաղափարները, ինչպես նաև ստանալ մրցանակներ, համագործակցության և  ներդրումների լայն հնարավորություն և իհարկե`  անմոռանալի ժամանակ անցկացնել:

Այս տարի Հեքըթոն[ՅԱՆ]-ը կրում է «Թռիչք» խորագիրը՝  քանի որ հնարավորություն է տալու բազմաթիվ նոր գաղափարների և թիմերի հենց այստեղից սկսել իրենց հետաքրքիր ու տպավորություններով լի առաջին ճամփորդությունը:

Մասնակցե՛ք մրցույթին Ձեր ընկերների և համախոհների հետ միասին, ներկայացրե՛ք բիզնես ներուժ ունեցող ցանկացած նախագիծ` համակարգչային ծրագիր, տեխնոլոգիական լուծում ցանկացած ոլորտում, հեռախոսային հավելված, խաղ, նորարարություն և դարձե՛ք Հայաստանում ամենամեծ տեխնոլոգիական մրցույթի հաղթող:

Հայտը ներկայացնել էլեկտրոնային տարբերակով՝ apply@mic.am էլ. հասցեին: 

Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է  2013 թ-ի դեկտեմբերի 10-ը:

Մանրամասների համար զանգահարել  +37410  545 343 կամ 093 64 00 14 հեռախոսահամարով:

Գործընկերներ՝ շուտով…

Հեքըթոն[ՅԱՆ]2012 –ը հնարավոր է դարձել նաեւ Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանիաջակցությամբ:

Ծրագրին աջակցում է Knight Mozilla OpenNews-ը:

Հեքըթոն[ՅԱՆ]-ի պատմությունը

2011 թվականին Հայաստանի Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը և Հանրային լրագրության ակումբը կազմակերպել էին Հայաստանում առաջին հեքըթոնը, որին մասնակցել է 32 թիմ և ավելի քան 150 մասնակից:

2012թ Նորարարություն խորագրով Հեքըոն[ՅԱՆ]-ին մասնակցում էր արդեն 35 թիմ:

Ներկայացված նախագծերը տեխնոլոգիական լուծումներ էին առաջարկում ամենատարբեր խնդիրներին:

Հաղթող բոլոր նախագծերին տրվել են դրամական մրցանակներ, առաջարկվել են համագործակցություն և ֆինանսավորման հնարավորություններ: Հաղթող թիմերից շատերը հաջողությամբ գործում են նաև այսօր` www.4car.am; www.citybugs.am-ը, MyNews Mobile, Coffee cup, Shelly, The Gardener:

Ինչ է Հեքըթոնը

Սիլիկոնե հովտում սկիզբ առած այս միջոցառման ձևաչափը թույլ է տալիս նորագույն տեխնոլոգիաների կիրառման, թիմային աշխատանքի եւ ծրագրավորողների ու չ’ծրագրավորողների, այսինքն` այլ ոլորտների մասնագետների համագործակցության միջոցով առկա խնդիրների արդյունավետ լուծումներ առաջարկել:

Ինչ ենք ակնկալում

Մրցույթի արդյունքում ակնկալվում է ունենալ տարբեր բնագավառներում մի շարք պատրաստի ծրագրերի նախատիպեր, հավելվածներ կամ լուծումներ, որոնք հայաստանյան և միջազգային շուկա դուրս գալու ներուժ ունեն:

Նշագրեր:

Բաժին: Ապագա Միջոցառումներ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

186