Վորդի սերչը

| Հուլիս 30, 2012 | Մեկնաբանված չէ |

Վերնագրին չխաբնվե՛ք, նկատի եմ ունեցել word-ի search-ը, ավելի ճիշտ՝ find-replace in MS Word: Ուղղակի պատահաբար հիշեցի, որ բլոգս տեխնոբլոգ էր, ու որոշեցի մի պիտու բան էլ գրեմ, որ մարդկանց գուցե պետքական լինի (ինձ որ շատ ա պետք գալիս):

Էս շանտղի վորդը, ակազվայեցցա, լիքքը հնարավորություններ ունի, որ չենք օգտագործում (ասա՛ էդ օգտագործելու փողը տվել ե՞ս, որ հմի էլ մուննաթ ես գալի): Լավ, էստեղ երկար չեմ կանգնում, թե չէ հեսա հրովարտականման մի բան կբստրեմ, էլի էս գրառումս էն բանից կլնի:

Ասելիքս հիմնականում կիրառվում է regular expression-ների վրա, որը սովորական տեքստի և wildcard սիմվոլների համակցումն է: Հետևաբար, find-replace դիալոգը բացելուց, սեղմում ենք MORE>> կոճակն ու ակտիվացնում use wildcards չրթիկը (հա ի՞նչ, չրթիկ լավ չի՞): Սա նշանակում է, որ, օրինակ՝ *-ը կհասկացվի ոչ թե հենց «*» նշանը, այլ ցանկացած սիմվոլ:

որոնումը MS Word-ում

որոնումը MS Word-ում

Մի քանի wildcard-ներ՝ ստորև.

? – ցանկացած տառ: Կիրառման օրինակ՝ «?լոր» որոնման հրամանը “Find what” վանդակում գրելիս տեքստի միջից կբերի «կլոր», «գլոր», «շլոր» և ԱՅԼ բառեր: Կարելի է կիրառել նաև մի քանի տառի համար՝ «ա??րկա» = «առարկա»

* – տառերի ցանկացած հաջորդականություն: «*ասուն» = «վայնասուն», «կաթնասուն», «անասուն», «տավար» բառերը: Բայց չէ, «տավարն», աչքիս, չբերի:

< – բառասկիզբ: «<(գան)» որոնումը կբերի «գանձ», «գանձարան», …, չի բերի «հանգանակություն», «նագան» բառերը:

> – համապատասխանաբար՝ բառավերջ: «(յոթ)>» որոնումը կբերի «տասնյոթ», «նախկին քաղաքապետ», չնայած չէ, էլի սխալվեցի. էս վերջինը չի բերի: Ուշադրություն մի դարձրեք, մի քիչ ցրված եմ էսօր:

[] – մեկ ԿԱՄ մի քանի նախորոշված տառեր (կամն այստեղ էական է, քանի որ որոնումը կընտրի որոնվող տառերից որևէ մեկը, կամ մի քանիսը, ոչ թե՝ բոլորը միասին): Օրինակ՝ «բ[ոի]զ» որոնումը կբերի «բիզ» բառը: Դե կամ էլ «բոզ» բառը՝ բացառապես իր «մոխրագույն» իմաստով, իհարկե (ուրիշ բան ում մտքով անցնի, պլաշը տվեք թող գնա էս բլոգից. սա լուրջ բլոգ ա, ոչ թե սելխոզտեխնիկայի գարաժ :ՃՃ):

[ա-ֆ] – տրված սահմաններում ցանկացած մեկ տառ: Հաջորդականությունը որոշվում է որոնվող լեզվի՝ մեր դեպքում հայերենի այբուբենի հերթականությամբ: «[ճ-ն]» որոնումը «Բենիամին» բառում հերթով կգտնի «յ», «պ»… չէ, էլի խառնեցի՝ «ն», հետո «մ» հետո էլի «ն» տառերը:

[!ա-ֆ] – վերևինի հակառակն է: Այսինքն գտնում է բոլոր տառերը, բացի տրված հաջորդականությանը պատկանողներից:

{n} – նախորդող տառի կամ տառախմբի n թվով կրկնույթուն: Օրինակ՝ «թա{2}» կգտնի «թաթա», «թաթար»: Սա, ի դեպ, կարելի է համակցել վերևի wildcard-երի հետ:

{n,} – վերևինի մոդիֆիկացիան է էն իմաստով, որ գտնում է ամենաքիչը n թվով կրկնություն: ՇԱՏ կիրառելի է երկակի բացարկների վերացման ժամանակ: Էն որ Word-ի ֆայլ եք ստանում մեջը ամեն բառիս հետո ԱՆԿԱՊ իրար հետևից խփաց մի 3-4 բացարկ (пробел) է, այ էդ ժամանակ որոնումը սահմանում եք Find what: «[բացարկ]{2,}», Replace with: «[բացարկ]»: Դե, կարծում եմ, հասկանալի է, որ [բացարկի] փոխարեն ուղղակի բացարկ պետք է դնել :Ճ

{n,m} – Սա էլ վերևինի զարգացած տեսակն է, այսինքն որոնում է նախորդող տառի կամ տառախմբի n փաքրագույնից մինչև m առավելագույն կրկնություններ: Էլ չեմ խորանում:

\ – Եթե անհրաժեշտություն է առաջանում որոնել հենց կոնկրետ «*» կամ «?» նշանները, ապա դրանք որոնվում են էսպես «\*», «\?»:

() – կիրառվում են տառատեսակների խմբավորման և հերթականության սահմանման համար:

Հիմա կասեք, էս որոնումը, բա փոխարինու՞մը ուր է: Ասեմ: Զօրօրինակ տեքստում առկա է մարդկանց անվանացանկ՝ ազգանուն-անուն-հայրանուն հերթականությամբ, որը պետք է փոխել անուն-հայրանուն-ազգանուն հերթականության: Օրինակ՝

  • Բեյբության Ֆիլարիոն Կվադրիլիոնի
  • Շեշբեշյան Ռոգատկա Ագարդիոնի
  • Ղզոյան Հոդաբաշխ Ագնեսսայի

Find what: (*) (*) (*)^13

Replace with: \2 \3 \1^p

Find what բաժնի որոնումը ամենևին էլ չի նշանակում, որ երեք ծիծիկ ենք որոնում: Երբեք: Նախ, որովհետև որոնել;ուց պետք է երկուսը որոնել, երկրորդ, որովհետև սա ըդնամենը նշանակում է, որ որոնում ենք երեք բառից կազմվախ տողեր, որոնք ավարտվում են paragraph (նոր պարբերություն) նշանով, որն այլ դեպքերում կորոնվեր «^p» կոդով: Սակայն wildcard-երի կիրառման դեպքում «^p» կոդը չի աշխատում և փախարինվում է հենց «^13»-ով :

Replace with: դաշտում բացատրում ենք, որ առաջինը պետք է օգտագործել երկրորդ բառը (անունը), հետո երկրորդը (հայրանունը), հետո առաջինը (ազգանունը): Voila:

  • Ֆիլարիոն Կվադրիլիոնի Բեյբության
  • Ռագատկա Ագարդիոնի Շեշբեշյան
  • Հոդաբաշխ Ագնեսսայի Ղզոյան

Կիրառելով վերևի wildcard-երը, կարելի է սահմանել հավելյալ պայմաններ, ֆիլտրեր և այլն, բայց դրա հավեսն արդեն չունեմ (քանի որ մի ժամ ա գրում եմ), հետևաբար, ում համբերությունը դիմացավ մինչև էս մասը կարդալով հասնի, նրան շնորհավորում եմ, և մաղթում եմ հետագա մեծամեծ նվաճումներ և այդքանով սահմանափակվում, քանի որ ինքս գնում մի աման ինձ հասանելիք բորշը հուպ տալու (էս հատուկ գրում եմ վիրտուալ ընկերներիցս մեկի համար (աու՜), քանի որ իրա էս ֆրազան ինձ, ճիշտ ա, մի ուրիշ ձև դզեց ու ահագին հռհռացրեց, բայց սրանով ուզում էի ասեմ, որ բորշ չեմ սիրում), տղերքիս հետ էսօրվա խաղերը խաղալու, էսօրվա իմ փայ ֆիլմը նայելու, ու իմ փայ քունը քնելու: Էնպես որ, սիրելիներս՝ մինչ վաղը:

 ՍկզբնԱղբյուր

Վորդի սերչը, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Օֆիսային ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

258