Հա, էն էի ասում, էս տեղեկատվական տեխնոլոգիաները, եթե հիշողությունս չի դավաճանում, մեր երկրում գերակայություն էր չէ՞: Էր: Դե մի հարց եմ տալիս, պատասխանեք: Էս կայքը, որ է Հայաստանի երկրորդ Հանրապետության ամմմենակենտրոնական բանկի (ես կասեի՝ բանկերաց բանկի, ռսի ասած՝ всем банкам банк) պաշտոնական կայքէջը, նման է՞ ՏՏ-ն գերակայություն հայտարարած երկրի բանկերաց բանկի կայքէջի: Ով ասի հա՛՝ ԱԼՄ-ի ադամանդ դառնա՛: Բա չբռնե՞մ ու բերանս բացեմ: Բռնում եմ ու բացեմ:
— Պաշտոնյաներ մեծաբերան,
ՏՏ բրդեիք հայոց մայլան,
Յունիքոդ գրեր բերեիք՝ ֆոնտեր դառնան,
Յունիքոդ կայքեր սարքեիք՝ որ վեբ դառնան,
Տեխնոպարկ սարքեիք ի Հայաստան,
Բրոդբենդ քաշեիք չուր Պարսկաստան,
Որ մենք ֆիլմեր քաշենք խուժան,
Տորենթ քաշենք՝ սոֆթի թալան,
— Ու՞ր են հապա նախշուն ֆոնտեր:
— Ու՞ր են հապա նախշուն կայքեր:
— Ու՞ր են հապա խուժան ֆիլմեր:
Մի խոսքով՝ խայտառակուչուն (ինչպես կասեն մեր պարսկահայ հայրենակիցները):
Հ.Գ. Մինֆինի (ակա ֆինմին, ակա ֆիննախ) պետական գնումների կայք էի մտել: Որպես ՏՏ առաջադեմ մարտիկ կայքը բացում եմ գուգլաքրոմով: Կայքի ձախի մենյուն, որի միջոցով կարելի է գնալ բուն բաժինները, ուր հայտարարություններն են տեղադրված, չի բացվում: Չի բացում նաև firefox-ը, նույնիսկԱ.Սպենդիարյանի անվան օպերան չի բացում: Իսկ, ա՛յ, internet explorer-ով (թու՛, անունն էլ չեմ ուզում տալ) բացում է: Ա՜յ ա՜յ ա՜յ ա՜յ այ՝ ինչպես կասեր Զալման Խրապինո՛վիչը, նույն ինքը՝ Զինովիյ Եֆիմովիչ Գերդտը՝ «Տղամարդիկ» ֆիլմում… (© – Հայֆիլմ)
Ողջ լերուք և բարին ընդ ձեզ (ինչպես մի ժամանակ սիրում էր հաղորդումն ավարտել էն «02»-ի ձյաձյան):
Comments: no replies