Սկիզբ » Հայականացում » ՔՈԵՌՏԸ (qwerty) ստեղնաշարի մասին

ՔՈԵՌՏԸ (qwerty) ստեղնաշարի մասին

| Հուլիս 30, 2012 | Մեկնաբանված չէ |

«Մըր պապեր թայփրայթերով ին տպել, լաո…»
անանուն պատմիչ

«Ջիգույթիկ, ջիգույթիգ, իմ փոգրիկ մադիգ…»
անանուն երգիչ

Պատմածս գրամեքենայական շարվածքով ստեղնաշարի մասին է:

1981 թվականին փենսիլվանիայի այգիներն ի՞նչ պտուղ տվին: Այ էս դեպքում՝ իրոք որ «դժվար է ասել»: Բայց ասեմ: Ծնավ Քրիստոֆեր Լաթհամ Շոուլզը (էն ռադիոհաղորդումներ են է լինում, որ թեմա չունեն խոսելու, հաղորդավարը, մի քիչ ռուսականացված ակցենտով անիմաստ ու անպետք ինֆորմացիա կլցնի գլխիդ, թե՝ 500 տարի առաջ էս օրը եսիմ ով ծնվեց :ՃՃ): Էս շանորդին (լավ իմաստով) ծնավ, մեծցավ, գիր ու ղալամ սիրեցավ, սորվեցավ, հնարեցավ qwerty ստեղնաշարը (Շանորդու լավ իմաստը որն ա՞: Ասեմ: Հեչ չի էղե՞լ – տղերքին ա վերաբերվում – նստած ֆուտբոլ եք նայում, մեկ էլ, ասենք, Կական մի սքանչելի գոլ ա խփում, դուք էլ իրար ասում եք. «տեսա՞ր էս եզզի տղեն ինչ սիրոն գոլ խփեց…» Չեք ասու՞մ: Քվանշ: Հայերենում, փաստորեն, շանորդի, շան տղա, եզի տղա, հայվան և մի շարք այլ էստեղ գրելու ենթակա ու ոչ ենթակա բառեր ու բառակապակցություններ կարող են ունեալ շատ դրական, գովերգիչ և շոյիչ իմաստներ: Իսկ ա՛յ, որոշ շանորդի (դուք որոշեք՝ որ իմաստով) երեսփոխաններ դրա մասին չգիտեին):

Լավ, բա էն «ջիգույթի՞գը» էստեղ ինչ կապ ունի: Թելադրում եմ, գրեք: Էս բլոգը կարդացողներից քանի՞ հոգի կա, որ հայերեն գրամեքենային ստեղնաշարով է աշխատում: Ձեռքեր չեմ տեսնում (եթե սխալ եմ՝ քոմմենթներում վրաս մուննաթվելու լայն հնարավորություն ունեք): Արձանագրում եմ փաստը. ջախջախիչ մեծամասնությունը հնչյունային՝ ֆոնետիկ ստեղնաշարից է օգտվում: Գրանցեք: Անցանք առաջ: Նայում ենք հանրահայտ qwerty-ի մեջտեղի տողին: Ամբողջ տողում մի ձայնավոր, էն էլ՝ հանրահայտ «ջիգույթիգի» տակ: ՁԱ՛Խ ձեռքի «ջիգույթիգի» (Յորգանցի թշերը կարմրա՜ն): Ամենաշատ օգտագործվող տառը: Խայտառակություն:

Ախր նույն էլ անգլերենում է,- կասեք,- բա ինչի՞ ա իրանցն էլ էդպես արված, – կշարունակեք՝ կարծելով թե պորտս տեղը դրիք: Նայն, զիբն նիխտ, ինչպես կպատասխաներ Շտիրլիցը Մյուլլերի՝ անպարկեշտ առաջարկին: Դա չի նշանակում, որ սա ճիշտ տարբերակն է: Ուղղակի էս Քրիստոֆեր Լաթհամ Շոուլզը (օղորմի իրա անցավորներին) քձիպ շանորդի էր: Որ քարտուղարուհիները արագ-արագ տպում էին, իրար կողքի տառերը սեղմելուց սրանց էն մետաղյա զրթիկները իրար էին հարվածում ու գրամեքենան հաճախ շարքից հանում: Դրա համար էս բառռադին (էլի լավ իմաստով) վերցրեց ու իրար հետևից առավել հաճախ կրկնվող տառերն իրարից հեռացրեց: Մենք էլ, փաստորեն, դրա քաշվածն ենք:

Բա հիմա ո՞նց կըլի: Էդ էլ ասեմ: Մեր հայրենի կառավարությունը յունիքոդ ստանդարտին անցա՞վ:Անցավ: Նոր հայերեն յունիքոդ տառատեսակներ պատրաստե՞ց: Պատրաստեց: Տարածե՞ց: Ընթացքի մեջ ա: Է, ի՞նչն ա խանգառում, որ հարգելի tigransargsyan յուզերը վերցնի ու մի հրովարտակ ստորագրի, թե սենց ու սենց, ով Հայաստան համակարգիչ ներկրեց, ու էդ համակարգչի ստեղնաշարի վրա հայերեն տառերը, իրանց ճիշտ՝ գրամեքենային շարվածքով չեղավ, էդ ստեղնաշարը… հետ ենք տալու: Ռուսները ո՞նց արին: Նույն վիճակում էին ախր մի տասնհինգ տարի առաջ:

Մեր շահը՞: Փոքր ինչ դժվար անցումնային փուլից հետո կունենանք հարմար, արագ, ազգային ստեղնաշար, մաշտոցյան տառերն էլ վրան լազերային թի ինչ գիտեմ էլ ինչ եղանակով դաջված: Դե տղերքն էլ կարող ա կողքից մի մենաշնորհ ունեցող ֆիրմա բացեն, որ մենակ ինքը լիազորված լինի էդ տառերը ստեղնաշարին դաջելու: Ինչ թոթոլ գործ ա՜:

Նշեմ, որ էս դեպքում վինդոուսի ներսում եղած հայկական գրամեքենային շարվածքը բոլորին կբավարարի, ու տարբեր օվանիտասների մուննաթին չեք մնա՝ ստիպված լինելով հնչյունային շարվածքի իրենց դրայվերները քաշել:

Չգիտեմ, գուցե սխալվում եմ, բայց համոզված եմ, որ հնչյունային ստեղնաշարից օգտվելը նունիսկ մի քիչ նվաստացուցիչ տարր ունի՝ հարմարվում ես ուրիշի այբուբենի շարվածքին, «ձ» գրելու համար 4-ին ես խփում, «ր» գրելու համար՝ 8-ին և այլն… Սխալ չի՞: Հետո՞, որ հարմարվել ենք արդեն: Նորին անցնելը, համոզված եմ, մի քանի օրվա խնդիր է: Պատրաստ եմ քննարկել թեր և դեմ կողմերը:

Հ.Գ. մի հետաքրքիր հղում՝ էս թեմայով

ՍկզբնԱղբյուր

ՔՈԵՌՏԸ (qwerty) ստեղնաշարի մասին, 7.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , , , , , , ,

Բաժին: Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 7.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

265