Սկիզբ » Ժեշտ » Տրանզիստորային ինվերտոր կամ ինչպես հեռավորության վրա տեղեկանալ դռան բացվելու մասին: Մաս 1.

Տրանզիստորային ինվերտոր կամ ինչպես հեռավորության վրա տեղեկանալ դռան բացվելու մասին: Մաս 1.

| Օգոստոս 25, 2013 | 1 Մեկնաբանություն |

Պատկերացրեք մի իրավիճակ, երբ դուք տանից դուրս էք գալիս և տանը ոչ մեկ չկա: Անվտանգության նկատառումներով լավ կլիներ, եթե դուք հնարավորություն ունենայիք հեռավորության վրա տեղեկանալ, թե արդյոք ձեր տուն որևէ մեկը եկել է, թո ոչ: Իսկ ինչպես կարող ենք դա իմանալ, բնականաբար դրսի դռան բացվելուց 😀 : Այսպիսով պետք է մի ինչ-որ համակարգ, որը թույլ կտա պարզել դուռը փակ է, թե ոչ և այդ ինֆորմացիան հեռավորության վրա փոխանցել ձեզ: Խնդրի լուծման պարզագույն եղանակ է հանդիսանում տրանզիստորային ինվերտորի կիրառումը: Տրանզիստորային ինվերտորի ելքում ստանում ենք մուտքում տրված ազդանշանի շրջված ազդանշանը, այլ կերպ ասած, եթե մուտքում տրվում է բարձր մակարդակի լարում, ասենք +5 v, ապա ելքում ունենք 0 v, հակառակ դեպքում ելքում ունենք +5 v: Կարելի է տան դրսի դռան փականի ներսի պաշտպանված մսում (արտաքինից հասանելի չէ) ամրացնել երկու կոնտակտ և դրանք միացնել այս տրանզիստորի  բազայի սխեմայում և արդյունքում կստանանք այն, որ դռան բացվելուց սխեմայի մուտքում կունենանք տրամաբանական 0, այսինքն կոնտակտները կխզվեն և ելքում կստանանք տրամաբանական բարձր մակարդակի ազդանշան կամ +5 v: Այդ ազդանշանը կարելի է միջանկյալ սխեմայի միջոցով փոխանցել համակարգչին և համակարգչի միջոցով հեռավորության վրա ստանալ ծանուցում ձեր համարին SMS -ի տեսքով 😉 :

Բերենք ինվերտորի սխեման.
invert1

Նկար 1.

Ինչպես տեսնում ենք նկար 1-ից, ուենք պարզագույն սխեմա, որը պարունակում է մեկ տրանզիստոր 2n3904 տիպի, երկու ռեզիստորներ R1 և R2՝ համապատասխանաբար 750 օմ և 1 կօմ նոմինալներով, սովորական անջատիչ, մեկ լուսադիոդ և +5 վ սնուցման աղբյուր: Նկարում Sw1 անջատիչը միացված է,  բազայի սխեմայում խզում չկա և արդյունքում լուսադիոդը գտնվում է անջատված վիճակում:

invert2

Նկար 2.

Իսկ այս նկարում (նկար 2) երևում է, որ sw1 անջատիչը անջատված է, այսինքն սխեմայում ունենք խզում և լուսադիոդը վառվում է:

Նախորդ հոդվածում նկարագրել էինք  sms հաղորդագրության տեսքով համակարգչի միջոցով սեփական համարին ծանուցում ուղարկելու տեխնոլոգիան: Եվ ահա կարելի է կիրառել հետևյալ սխեման.

Պետք է տրանզիստորային ինվերտորից ազդանշանը փոխանցել Arduino -ին (լուսադիոդի փոխարեն միացնում ենք ardunio-ն կամ ինչ-որ միկրոկոնտրոլերային պլատա) կամ սեփական միկրոկոնտրոլերային պլատային և դրա միջոցով ազդանշանը փոխանցել համակարգչին և նախորդ հոդվածում նկարագրված տեխնոլոգիայով sms ուղարկել սեփական համարին:

Երկրորդ մասում կներկայացնենք բուն sms ուղարկելու գործընթացը arduino -ի միջոցով:

Տրանզիստորային ինվերտոր կամ ինչպես հեռավորության վրա տեղեկանալ դռան բացվելու մասին: Մաս 1., 10.0 out of 10 based on 12 ratings

Նշագրեր: , , , , ,

Բաժին: Ժեշտ, Ինֆորմացիոն Անվտանգություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (12 votes cast)

Մեկնաբանություններ (1)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Գագիկ

    Շնորհակալություն հետաքրքիր հոդվածի համար։ Անհամբեր սպասում եմ եռկրորդ մասին։

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

251