Սկիզբ » Ուսումնական նյութեր » Օպերացիոն համակարգեր » *Nix-եր » Ստանում ենք ծանուցում սեփական համարին, անվճար sms հաղորդագրության տեսքով linux օհ-ից։

Ստանում ենք ծանուցում սեփական համարին, անվճար sms հաղորդագրության տեսքով linux օհ-ից։

| Օգոստոս 18, 2013 | Մեկնաբանված չէ |

Հաճախ անհրաժեշտ է լինում ինչ-որ գործընթացի ընթացքի կամ ավարտի վերաբերյալ ծանուցումներ ստանալ և դրա հիման վրա համապատասխան որոշումներ կայացնել։ Օրինակ՝ դիտարկենք հետևյալ իրավիճակը, որն իսկապես տեղի է ունեցել․ ունենք սերվեր, որը տեղակայված է Նյու-Յորքում, իսկ մենք գտնվում ենք Երևանում։ Նախատեսված է սերվերի GPU -ի միջոցով ինչ-որ բարդ հաշվարկներ կատարել և ինչ-որ կերպ պետք է համոզվել, արդյոք հաշվարկները կատարվում են, թե ոչ։ GPU -ի վրա ունենալով ջերմաստիճանային տվիչ և մի քանի անգամ ստանալով տվիչի ցուցմունքը կարող ենք տեսնել, արդյոք GPU -ն կատարում է  այդ հաշվարկները, թե ոչ (ենթադրվում է, որ հաշվարկների կատարման ժամանակ GPU -ն տաքանում է)։ Կամ մեկ այլ օրինակ, կարելի է ստանալ հաղորդագրություն այն ժամանակ, երբ օրինակ տան դրսի դռան փականը բացվում-փակվում է, մի խոսքվ շատ տեղերում է, որ մեզ կարող է պետք գալ կարճ հաղորդագրության տեսքով ծանուցում ստանալ։

ՈՒշադրություն այս եղանակով անվճար կարելի է sms հաղորդագրություն ուղարկել միայն սեփական համարին !!!!!: Վերը նկարագրված դեպքերում մեզ հենց անհաժեշտ է սեփական համարին sms հաղորդագրություն ուղարկել և ոչ թե այլ համարների։

Գոյություն ունեն կայքեր, որոնցում գրանցվելով, կարելի է ուղարկել sms հաղորդագրություններ, նշելով միայն հասցեատիրոջ համարը և բուն հաղորդագրության տեսքտը: Այդպիսի կայքերից մեկն էլ http://sms.ru է։

Բնականաբար առաջին հերթին գրանցվում ենք կայքում, դա պարզ, ստանդարտ գործընթաց է, ուստի այն չենք նկարագրի։ Դրանից հետո մեր linux օհ-ում (իմ մոտ ubuntu linux է) տեղակայում ենք «curl» ծրագիրը, հետևյալ հրամանով․

sudo apt-get install curl

Ծրագիրը տեղակայելուց հետո, բացում ենք http://sms.ru կայքը, սեղմում ենք “Программистам” button -ի վրա․

id1

Դրանից հետո պատուհանի ձախ վերին մասում սեղմում ենք “sms/send” -ի վրա և վերցնում ենք ստորև բերված նկարում կարմիր ուղղանկյան ներսում, սլաքով ցույց տրված «api_id» թվերից և տառերից բաղկացած հաջորդականությունը․

id22

 

Այժմ մենք կարող ենք արդեն ուղարկել sms հաղորդագրություններ հետևյալ հրամանով.

curl http://sms.ru/sms/send?api_id=12345-1ere-5gr9-1y2i&to=37493010101&text=barev+dzez+staceq+canucum

Այս հրամանում «api_id» -ն վերը բերված նկարում ցույց տրված ձեր api_id -ն է, որը դուք ստանում է կայքում գրանցվելուց հետո, «to»-ն հասցեատիրոջ հեռախոսահամարն է, ում ուզում էք հաղոդագրություն ուղարկել, իսկ «text»-ը բուն հաղորդագրությունն է։ Որպեսզի ամեն անգամ ձեռքով ինչ-որ «api_id» -ներ չգրենք, ուղարկվող հաղորդագրության տեքստը չֆորմատավորենք պահանջվող ձևով (հաղորդագրության մեջ բացակները չփոխարինենք «+» նշաններով), գրենք փոքրիկ սկրիպտ, որը կավտոմատացնի այս ամբողջ գործընթացը։ Մեր սկրիպտը կստանա երկու արգումենտ․ առաջինը հասցեատիրոջ հեռախոսահամարը, իսկ երկրորդը՝ հաղորդագրության տեքստը։

Բերենք սկրիպտի կոդը․

id=`cat ./config`
if [ -z "$id" ]; # ստուգում ենք, արդյոք config ֆայլում գրված է api_id-ն
then
echo "Missing api id, please enter your api id" #
read id   # եթե config ֆայլը դատարկ է, ապա ներածում ենք api_id -ն
echo $id > ./config
exit 1
fi
echo "$#"
if [ ! "$#" -eq 2 ]; 
then
echo "error: 2 parameter required"
exit 1
fi
n=$1
s=$2
sms=${s// /+} # բոլոր բացակները փոխարինում ենք '+'-ով

curl http://sms.ru/sms/send\?api_id=$id\&to="374"$n\&text=$sms

Առաջին անգամ աշխատելիս՝ սկրիպտը կպահանջի ներմուծել api_id-ն և այն կպահի նույն պանակի config ֆայլում, դրանից հետո այն ներմուծել այլևս չի պահանջվի։

Սկրիպտն աշխատացնում ենք հետևյալ կերպ․

./send_sms 93010101 "Dzer tvichi cucmunqn e: 70C"

Այստեղ «93010101» -ի փոխարեն պետք է գրեք ձեր հասցեատիրոջ հեռախոսահամարը (նրա համարը, ում ցանկանում էք sms ուղարկել) է, «”Dzer tvichi cucmunqn e: 70C”» փոխարեն՝ ձեր կողմից ուղարկվող հաղորդագրությունը․

scr2
Վերջ, մի քանի վայրկյանից ձեր հեռախոսահամարի վրա կստանաք անհրաժեշտ ծանուցումը 😉 :

Ստանում ենք ծանուցում սեփական համարին, անվճար sms հաղորդագրության տեսքով linux օհ-ից։, 9.4 out of 10 based on 16 ratings

Նշագրեր: , , , ,

Բաժին: *Nix-եր, Լինուքս/Յունիքս հրամաններ, Խելախոսներ, Ծրագրավորում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.4/10 (16 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

282