Սկիզբ » Հայականացում » Հրովարտակ թագավորին կամ նոր հայկական փոնտերը

Հրովարտակ թագավորին կամ նոր հայկական փոնտերը

| Հուլիս 30, 2012 | Մեկնաբանված չէ |

Թագավորը մին օր վեր ելավ քնից, ու, քանի որ գիշերը հարեմի հետ հաջող սեկըս էր ունեցել և, հետևաբար, քեֆն տեղն էր, մի հրովարտակ արձակեց, թե՝ սենց ու սենց, սրանից հետո արեգակը թող արևմուտքում ծագի, արևելքում մայր մտնի, սև թքավորը թող Վաշինգտոնի սիպտակ տանը վեր ընգնի, գալիբոն՝ Բաքվումը, գթակով ինչքան քյաչալ իշխան միշխան կան, թող ռադ ըլեն (Վարդանիկին կըպեք ոչ հա՜, էն ռսի մասին է արքան ասըմ), ինֆլյացիեն թող դեֆլյացիե դառնա, արքունիքի վճարային հաշվեկշիռը թող դրական ըլնի, ըրեխեքը թող քսանըհինգ տարի դպրոց գնան, թութունի գները թող բարձրանան, որ ախքատնին քիչ ծըխեն, երկար ապրեն (համա տեսե՛ք հա՜ անֆիլտր պաբիրոզին կպնող չըլի. տա մեր պուճի ախպորինն ա), դեպուտատնին թող տըվալետումը ինտերվյու տան (ընդեղ բալքիմ ժուրնալիստնին սրանց փորացավը վերջապես կգիտենան), տելեվիզորնին թող ցիֆրավո ըլեն, երկինքը՝ կապույտ, նիվեքը՝ սիպտակ, պադավատնին՝ տոյոտա, ազգը՝ երջանիկ, օլիգարխնին՝ կուշտ: Հա, քիչ էր մնում մոռանայինք, մին էլ արքան ասեց, թե ժղովուրդը այլևս պիտի Գրապալատ ուՄարիամ փոնտերովը գրի, էն մնացածնին արգելվում են, ում որ բռնացնեն Տահոմայով գրելիս, պրոկտոլոգի մոտ տ՚են ղրկիլ ու խրիգ տ՚ին տալ մինչև Ալդայի երկրամաս:

Հմի էս հավաքական կերպար հանդիսացող արքային թողնենք մի կողմ, գանք, անդրադառնանք մեր հայեցի ֆոնտերին: Թամ թազա, դեռ տաք-տաք: Անկեղծ ասեմ, գաղափարն ինինքին շատ լավն է՝ մրցույթով ստեղծել հայկական ֆոնտեր, Մայքրոսոֆթի հետ պայմանավորվել, որ հետագա փաթեթներում դրանք տեղ կգտնեն, ֆոնտերի քոփիրայթը ունենալով՝ ձրի տարածել ու սահմանել որպես միացյալ ստանդարտ: Յունիքոդին վերջնականապես անցնելու հաջորդ տրամաբանական քայլն՝ ըստ էության: Հիմա անդրադառնանք ֆոնտերին (շնորհակալություն kornelij  -ին՝ տեղյակ պահելուհամար): Օ՜վ հայոց թազա ֆոնտեր, ինչպիսի՞ն եք դուք:

Հենց սկզբից մի հատ թեթևոտ դիսքլեյմեր. հեղինակի կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն մասնագետների կարծիքների հետ, հեղինակը իր աջը քաշած համեստ տղա է ու իրեն ֆոնտերի մասնագետ չի համարում: Միաժամանակ՝ հեղինակը ձու ածել չգիտի, բայց հավի ածած ձվի լավն ու վատը ջոկում է:
Դիմավորե՛ք GHEA GrapalatGHEA Mariam: Հե՜յ, հե՜յ: Գրապալատը սանս սերիֆ ընտանիքից է (այսինքն առանց զրթիկների), Մարիամը՝ սերիֆ:

9pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 9pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 9pt

10pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 10pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 10pt

11pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 11pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 11pt

12pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 12pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 12pt

14pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 14pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 14pt

16pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 16pt

Հայերեն ֆոնտերի համեմատական 16pt

Համեմատության համար նույն տեքստը դրել եմ նաև Arian AMU, Tahoma, Sylfaen տառատեսակներով: Ասեմ, որ Գրապալատն ավելի լավ տպավորություն թողեց: Բայց երկուսն էլ ակնհայտորեն զիջում են Arian AMU և Tahoma տառատեսակներին: Հիմանական խնդիրները վերևի պատկերներում կարմիրով ընդգծված են:

Երկու տառատեսակն էլ բավական գեղեցիկ նայվում են տպագիր փաստաթղթերում: Հավանեցի: Բայց երկուսն էլ, համաձայնվե՛ք, ակնհայտ խնդիրներ ունեն մոնիտորի հետ (խոսքը գնում է LCD մոնիտորների մասին, որով նայում եմ և որտեղ տառատեսակների հարթեցման clear type էֆֆեկտը, բնականաբար, միացված է՝ հատուկ այս մոնիտորների վրա տառատեսակները լավագույնս արտացոլելու նպատակով (win XP-ում սա ձեռքով պետք է միացնել, դրանից հետո լռելյայն միացված է): Արդյուքում տառատեսակներում (հատկապես Մարիամ տառատեսակում) նկատվում են տառաճյուղերի հաստությունների տարբերություններ, ընդ որում այս էֆֆեկտն առկա է և փոքր, և մեծ չափերում (սովորաբար նման էֆֆեկտները մեծ չափերում նկատելի չեն): Նույն պատճառով font kerning-ի (տառերի միջև հեռավորության) խնդիրներ կան: Հաճախ տպավորություն է ստեղծվում նաև, որ տառաճյուղերն իրարից հավասարահեռ չեն: Տարբեր է ընկալվում նաև տառերի բարձրությունը: Օրինակ 11pt չափում ուշադրություն դարձրեք GHEA Mariam-ի ընդգծված մասերին: Այսինքն՝ երկուսում էլ anti aliasing-ի՝ համահարցեցման հետ լուրջ խնդիրներ կան: Ավելին էի սպասում:

Ուշադրություն դարձրեք նաև, որ նշված խնդիրներից և ոչ մեկն առկա չէ Arian AMU, Tahoma տառատեսակներում: Սրանք ավելի գեղեցիկ են երևում էկրանին:

Ամփոփեմ: Հիասթափվեցի: Հիմնականում՝ որովհետև հայերեն տեքստի մեծամասնությունը, որին առնչվում եմ ես, կարդում եմ հենց մոնիտորից: Ես ենթադրում էի որ նշված ֆոնտերը լայնորեն կկիրառվեն նաև վեբում: Սակայն արդեն պարզ է, որ բրոուզերներիս հիմնական հայերեն տառատեսակը կմնա Tahoma-ն: Ինչպես ասում են՝ хотели как лучше…

Հ.Գ. Ֆրենդեսցե՛ք եւ փառաբանեսցե՛ք [info] khlurdին, ինքը չլիներ, էսքան տառ չէի գրի :ՃՃՃ

 

ՍկզբնԱղբյուր

Հրովարտակ թագավորին կամ նոր հայկական փոնտերը, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , , ,

Բաժին: Հայականացում, Վերլուծություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

280