Սկիզբ » Հայականացում » Նոր հայերեն ֆոնետիկ ստեղնաշար windows mobile-ի համար

Նոր հայերեն ֆոնետիկ ստեղնաշար windows mobile-ի համար

| Հուլիս 30, 2012 | Մեկնաբանված չէ |

Էս արձակուրդ վախտովն էլ պրպտուն իմ միտքը հանգիստ չնստեց, իրան դեսը գցեց, դենը գցեց, հուպ տվեց ու երկնեց մի նոր հայասեր ու հայապահպան, ես կասեի՝ ազգագրական սոֆթ, որն էլ սիրով փոխանցում եմ ձեզ: Դե որ անկեղծ խոսենք՝ սոֆթ էլ չի, քասթըմիզեյշն է՝ վասն շարժական փանջարումը (windows mobile) հայերեն գրելու վսեմ գործի: Նախիկնում էս սուրբ գործը համեստիս փանջարում հանձնարարված էր spb keyboard ռամիկակավայել անունը կրող ճղճիմ ծրագրին, որի մասին այ հրես էստեղ իմ համեստ անձին նեղություն տալով գրել եմ: Համա արի ու տես, որ Ֆրանգստանում ասեմ, Գերմանստանում, թե եսիմ որ ստանում մարդիկ մի նախշուն ծրագիր են գրել, որ չուտես, չխմես, ԱԼՄ-ն անջատես, սրան նայես: Ինքը նախշուն, միջումն էլ մի հարյուր ասեմ՝ հազար հասկացեք, այ էդքան լեզվի՝ ֆրանգի ասած «սըփփորթ»:

Բայց արի ու տես, որ էս հազար լեզվի ցուցակումը մեր ոչ էլիտար հայերենին տեղ չհեն գտել: Երևի իմացել են, որ էս լուզուն իրա երկրումը էլ մոդնի չի, հանել հոմանիշլար ռադ ըլնի են արել:

Բայց հո իրանց անելով չի: Բա մեր պրպտուն միտքն ինչի՞ համար է: Վեր կալամ մի թազա լուզու ավելացրիմ: Չէ, վրացերենը չի: Հենց լափ էլ մեր մայրենի հայերենը, էն է՛, որ Կապուտիկյանն ասում էր. մոռացել եք՝ գլուխներդ կխուզեմ: Դե, ուրիշ խոսքերով էր ասում, բայց իմաստն էդ էր:

Հա, էն էի ասում: Ուրեմն առաջ բացում էինք էն ռամիկական ստեղնաշարը, ու իրա պուճուր ստեղների վրա հաստ մատներով, չարչարմունքով, վրդովմունքով գրում:

Հայերեն ստեղնաշար Վինդոուս Մոբայլի համար

Հայերեն ստեղնաշար Վինդոուս Մոբայլի համար

Չէ, բան չունեմ ասելու: Էստեղ ստեղների քանակը բավարարում էր, որ բոլոր հայկական տառերը տեղավորվեին: Բայց հլա սրա տեսքին էլի նայեք: Ես քո դիզայն անողի… Հիմա կասեք՝ մենակ բողոքում ա ու անուն ա կպցնում: Է հա, խի բլոգգեր չե՞մ: Լավ եմ անում: Բա բլոգս ինչի՞ համար եմ բացել, ուրիշներից ինչո՞վ եմ պակաս, որ: Բայց բացի բողոքելուց, էս անգամ լուծում էլ եմ տալիս: Հրես:

Ստեղնաշար

Ստեղնաշար

Կրում է RESCO KEYBOARD PRO փառապանծ անունը: http://www.resco.net/pocketpc/keyboard/ Վեցներորդ վերսիան ա: Ֆրանգը կասեր՝ «հայլի քասթըմայզըբըլ ինտերֆեյս»: Էս էկրաններից մեկը մյուսին անցնելը՝ հանաք բան: Մատով քսում ես ՝ս կողմ, էն կողմ: Սլլալով գնում է: Ստեղները մեծ, պսպղան: Հետը հաշվիչ մեքենա, քոփի-փեյստի առանձին ստեղներ, հաճախ օգտագործվող դարձվածքների բաժին, մաշկափոխության հնարավորություն (skinnable):

Ինչպե՞ս կիրառել: Դուք չգիտեմ ոնց, ես էս ռեսկոն տեղում առա՝ դրա համար վճարելով 9 կանաչ փող: Ինքս էլ իմ վրա զարմացա, ախր ես երբ եմ սոֆթի փող տվել, որ հիմա տամ: Բայց չէ, արի ու տես, որ չեմ փոշմանել: Մարդիկ լավ գործ են արել, հայերեն ստեղնաշար ստեղծելու հնարավորություն են տվել: Համ էլ սա ինչքա՞ն ա անում՝ 3000-ից մի քիչ ավել հայկական փող: Մի պերերիվի գումար: Գաիշնիկին՝ կես կաշառք: 1/10 լողավազանի ամսեկան աբոնեմենտ: 3 կգ… լավ շատ խորացա: հարթորեն հետ եմ գալիս թեմային: Ես փող տվի առա, դուք ինչ կանեք՝ ինքներդ որոշեք:

Առա, դրի հեռախոսիս մեջ: Ու պատրաստեցի սրա հայկական տարբերակը: Տես ներքևը:

Մի քանի խոսք էս տարբերակի մասին: Ի տարբերություն էն ռամիկ սոֆթի, սրանում, ցավոք, ստեղների քանակն ավելի քիչ ա՝ 20: Դե արի ես քսանի մեջ հայերեն այբուբեն խոթի (կներեք իհարկե): Բայց ոնց որ թե ստացվեց:

Հայերեն ստեղնաշար ESCO KEYBOARD PRO

Հայերեն ստեղնաշար ESCO KEYBOARD PRO

Նկարներից կտեսնեք, որ առաջին և երկրորդ շարքում բազմաֆունկցիոնալ ստեղներ են, ավելի ճիշտ՝ բազմատառ: Սեղմած պահելուց բերում են վերևի ռեգիստրի տառը: Շիֆթը սեղմած ժամանակ՝ նաև դրա մեծատառը: Քանի որ ստեղնաշարը անգլերեն qwerty-ի ֆոնետիկն եմ գրել (էս qwerty-ին որ հայերեն թարգմանենք, կստացվի «քոեռտը», համարյա՝ քյառթու… կնքեցինք էդպես՝ հայերեն քյառթու ստեղնաշար), ապա շատ արագ հարմարվեցի հայերեն տեքստ հավաքելուն: Տառերը ման չեմ գալիս, արդեն տեղները գիտեմ: Կարծում եմ՝ հարմար ստացվեց: Դրան գումարած՝ ունենք նաև բոլոր կետադրական նշանները, որ էն ռամիկի մոտ պակասում էին: Հիմա կարելի ա հուզական բաներ էլ գրել հեռախոսից: Սեր, ուշունց, բացականչություններ տարատեսակ: Հույզերը պետք չի թաքցնել. առողջությանը վնաս է: Տեսա՞ք ինչ լավ, առողջապահպանական գործ եմ արել:

նույն ստեղնաշարը պառկած վիճակում

նույն ստեղնաշարը պառկած վիճակում

Սա էլ պառկած վիճակում՝ landscape: Երկու բութ մատերով շատ ավելի արագ է ստացվում տպելը: Նույնիսկ բլոգփոսթ կարելի է գրել: Հրաաա՜շք:

How to install?

Պարզից էլ պարզ: Resco Keyboard Pro-ն ինսթալ անելուց հետո քաշում եք այ էս ֆայլը՝ Armenian.csv, ու տեղադրում “Resco Keyboard Pro\Languages” ինստալյացիոն պանակում, հետո փանջարի Start\Settings\Personal\Input (HTC HD2–ում՝ Settings\Menu\All settings\Personal\Input) Resco Keyboard\Options, Secondary Languages բաժնում ավելացնում Armenian, ցանկության դեպքում՝ նայև այլ լեզուներ (միաժամանակ մինչև 4 հատի հնարավորություն կա):

Էսքան գլուխցավանք էս մի պստի ծրագրի համար: Բա որ վաղը մի մեծ բան արած լինեմ, պատկերացնում ե՞ք ինչքան գլուխ կարդուկեմ:

Ամեն դեպքում, նա վսյակի, ֆրենդեսցե՛ք եւ փառաբանեսցե՛ք զիս:

Հ.Գ. Մի կիքս եմ գտել: SMS-ի կամ էլ փոստի կոնտակտները գրելուց resco-ի մոտ autocomplete չի միանում, ավելի ճիշտ՝ միանում է, բայց backspace սեղմելուց հետո, ինչը անհարմարություններ ունի որոշակի: Մահացու չի, իհարկե: Ծայրահեղ դեպքում անգլերեն տարբերակը կարելի է չօգտագործել (չնայած ТО: կոճակը սեղմելուց որոնումը միանում է): Միաժամանակ լուծումներ կփորձեմ գտնել էս փոքր կիքսին էլ:

Հ.Հ.Գ. Մի թեթև կիքս էլ կա, նոր հչիշեցրին դրա մասին: Т9 միացրած ժամանակ հայերենով չի գրում: Հայերենի ժամանակ դա պետք ա անջատել (էսպես թե էնպես սա պետք էլ չի հայերենի ժամանակ)

 

ՍկզբնԱղբյուր

Նոր հայերեն ֆոնետիկ ստեղնաշար windows mobile-ի համար, 6.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , , , , , , ,

Բաժին: Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 6.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

272