MathJax-ի մասին

Ներածություն

MathJax JavaScript-ի քրոս-բրաուզեր գրադարան է, որը թույլ է տալիս բրաուզերում ցուցադրել մաթեմատիկական բանաձևեր օգտագործելով MathML, LaTeX և ASCIIMathMLmarkup. MathJax-ը թողարկվել է որպես բաց ծրագրային կոդով գրադարան Apache license-ի ներքո:

MathJax նախագիծը սկիզբ է առել 2009-ին, որի հիմքն է հանդիսացել jsMath JavaScript-ի գրադարանը: Նախագիծը հիմնադրվել է Ամերիկյան մաթեմատիկական ընկերության, Design Science և Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության կողմից և աջակցվում է մի շարք հովանավորների կողմից, ինչպիսիք են Ամերիկյան ֆիզիկայի ինստիտուտը և Stackexchange-ը (ամբողջական ցանկը այստեղ):

MathJax-ի հնարավորությունները և առավելությունները

Բարձրորակ գրատպություն

MathJax-ը բանաձևերը նկարների կամ Flash-ի միջոցով ներկայացնելու փոխարեն օգտագործում է ժամանակակից CSS և վեբ ֆոնտեր, այնպես, որ բանաձևերը ձուլվում են շրջապատող տեքստի հետ, ինչպես նաև հնարավորություն է տալիս մասշտաբավորել բանաձերը տեքստի նկատմամբ (օրինակները՝ այստեղ):

Աշխատում է բոլոր ժամանակակից բրաուզերներում

MathJax-ը հնարավորություն է տալիս դիտել բանաձևերը գրեթե ամենուր՝ սկսած Internet Explorer 6-ից մինչև սմարթֆոններ: Ամբողջական ցանկին կարող էք ծանոթանալ այստեղ:

Պարզագույն ինտեգրացում

MathJax-ը վեբ էջում ինտեգրվում է սկրիպտի տեսքով, իսկ որոշ հայտնի CMS – կառավարման համակարգերում՝ փլագինների օգնությամբ: Ինտեգրման վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:

Copy-paste բանաձևեր

MathJax-ը կարդացողին հնարավարություն է տալիս վեբ էջում հրապարակված բանաձևը պատճենել (ոչ թե արտագրել) Word-ի (MathML-ի կամ MathType-ի օգնությամբ), LaTeX-ի (TeX-ի օգնությամբ) փաստաթղթերում, գիտական բլոգներում, Wiki-էջերում, ինչպես նաև ակադեմիկան հաշվողական ծրագրերում, ինչպիսիք են Mathematica-ն և Maple-ը: Խմբագիրներին հնարավորություն է տալիս կատարել հակառակ գործողությունը՝ արդեն ձեռքի տակ ունեցած բանաձևերը տարբեր ֆորմատներով հեշտությամբ օգտագործել վեբ էջերում:

Օրինակներ

MathJax-ի պաշտոնական էջում կարող էք ծանոթանալ գրադարանի հիմնական հնարավորությունների հետ և ուսումնասիրել որոշ օրինակներ: Գոյություն ունի նաև մանրամասն գրականություն բլոգերների և ծրագրավորողների համար:

Օրինակ՝ դիտարկենք, թե ինչպես ինտեգրել MathJax-ը ցանկացած HTML էջում.

Եթե HTML էջի խմբագրիչը թուլատրում է սկրիպտներ օգտագործել, ապա պարզապես տեղադրելով MathJax-ի հետևյալ սկրիպտը էջի HTML կոդում կարելի է բանաձևեր ցուցադրել

<script type="text/javascript" src="http://cdn.mathjax.org/mathjax/latest/MathJax.js?config=TeX-AMS-MML_HTMLorMML"></script>

Որից հետո կարելի է տեղադրել բանաձևը, մասնավորապես TeX ֆորմատով օգտագործելով “\[” բացող և “\]” փակող թեգերը

\[ ax^2+bx+c=0 \]

Գրադարանը (սկրիպտը) գտնելով նման ֆորմատով գրված տեքստը այն փոխակերպում է անհրաժեշտ մաթեմատիկական տեսքի:

Հղումներ

  1. MathJax-ի պաշտոնական էջ:
  2. MathJax-ի վիկիփեդիայի էջ

 

MathJax-ի մասին, 9.9 out of 10 based on 9 ratings

Նշագրեր: , , , , , , , , ,

Բաժին: HTML և CSS, JavaScript, Դիզայն, Ծրագրավորում, Վեբ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.9/10 (9 votes cast)

Մեկնաբանություններ (1)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Լավ գրադարան է, շնորհակալություն կիսվելու համար ։)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

275