Ներածություն
MathJax-ը JavaScript-ի քրոս-բրաուզեր գրադարան է, որը թույլ է տալիս բրաուզերում ցուցադրել մաթեմատիկական բանաձևեր օգտագործելով MathML, LaTeX և ASCIIMathMLmarkup. MathJax-ը թողարկվել է որպես բաց ծրագրային կոդով գրադարան Apache license-ի ներքո:
MathJax նախագիծը սկիզբ է առել 2009-ին, որի հիմքն է հանդիսացել jsMath JavaScript-ի գրադարանը: Նախագիծը հիմնադրվել է Ամերիկյան մաթեմատիկական ընկերության, Design Science և Արդյունաբերական և կիրառական մաթեմատիկայի ընկերության կողմից և աջակցվում է մի շարք հովանավորների կողմից, ինչպիսիք են Ամերիկյան ֆիզիկայի ինստիտուտը և Stackexchange-ը (ամբողջական ցանկը այստեղ):
MathJax-ի հնարավորությունները և առավելությունները
Բարձրորակ գրատպություն
MathJax-ը բանաձևերը նկարների կամ Flash-ի միջոցով ներկայացնելու փոխարեն օգտագործում է ժամանակակից CSS և վեբ ֆոնտեր, այնպես, որ բանաձևերը ձուլվում են շրջապատող տեքստի հետ, ինչպես նաև հնարավորություն է տալիս մասշտաբավորել բանաձերը տեքստի նկատմամբ (օրինակները՝ այստեղ):
Աշխատում է բոլոր ժամանակակից բրաուզերներում
MathJax-ը հնարավորություն է տալիս դիտել բանաձևերը գրեթե ամենուր՝ սկսած Internet Explorer 6-ից մինչև սմարթֆոններ: Ամբողջական ցանկին կարող էք ծանոթանալ այստեղ:
Պարզագույն ինտեգրացում
MathJax-ը վեբ էջում ինտեգրվում է սկրիպտի տեսքով, իսկ որոշ հայտնի CMS – կառավարման համակարգերում՝ փլագինների օգնությամբ: Ինտեգրման վերաբերյալ մանրամասն կարդացեք այստեղ:
Copy-paste բանաձևեր
MathJax-ը կարդացողին հնարավարություն է տալիս վեբ էջում հրապարակված բանաձևը պատճենել (ոչ թե արտագրել) Word-ի (MathML-ի կամ MathType-ի օգնությամբ), LaTeX-ի (TeX-ի օգնությամբ) փաստաթղթերում, գիտական բլոգներում, Wiki-էջերում, ինչպես նաև ակադեմիկան հաշվողական ծրագրերում, ինչպիսիք են Mathematica-ն և Maple-ը: Խմբագիրներին հնարավորություն է տալիս կատարել հակառակ գործողությունը՝ արդեն ձեռքի տակ ունեցած բանաձևերը տարբեր ֆորմատներով հեշտությամբ օգտագործել վեբ էջերում:
Օրինակներ
MathJax-ի պաշտոնական էջում կարող էք ծանոթանալ գրադարանի հիմնական հնարավորությունների հետ և ուսումնասիրել որոշ օրինակներ: Գոյություն ունի նաև մանրամասն գրականություն բլոգերների և ծրագրավորողների համար:
Օրինակ՝ դիտարկենք, թե ինչպես ինտեգրել MathJax-ը ցանկացած HTML էջում.
Եթե HTML էջի խմբագրիչը թուլատրում է սկրիպտներ օգտագործել, ապա պարզապես տեղադրելով MathJax-ի հետևյալ սկրիպտը էջի HTML կոդում կարելի է բանաձևեր ցուցադրել
<script type="text/javascript" src="http://cdn.mathjax.org/mathjax/latest/MathJax.js?config=TeX-AMS-MML_HTMLorMML"></script>
Որից հետո կարելի է տեղադրել բանաձևը, մասնավորապես TeX ֆորմատով օգտագործելով “\[” բացող և “\]” փակող թեգերը
\[ ax^2+bx+c=0 \]
Գրադարանը (սկրիպտը) գտնելով նման ֆորմատով գրված տեքստը այն փոխակերպում է անհրաժեշտ մաթեմատիկական տեսքի:
Հղումներ
Լավ գրադարան է, շնորհակալություն կիսվելու համար ։)