Չծախված Acer Aspire C700 Chromebook-երը
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ խաբար եկավ, թե կա 75.000 դրամով քրոմբուք:
Հետաքրիր էր, իսկ որտեղ է թաքնված շան գլուխը, էտքա՞ն էժան, փչացա՞ծ է, թերությու՞ն ունի …
Պարզվեց որ ոչ, մի ահագին բերել են մարդիկ: Էժանության պատճառի մասին վերջում:
Ասեցի այո, հենց հիմա կգնամ ու կգնեմ, որոհետև պլանշետի վրա աշխատել չի լինում, իսկ դեսքթոփը հետդ քաշ չես կարող տալ, սակայն ժամանակ առ ժամանակ անհրաժեշտ է լինում դրսում աշխատել, մի խոսքով, ինձ ևս մի ազատության աստիճան կպարգևի:
Քանի որ ամպերին այդքան էլ չեմ վստահում, սկսում եմ որոնել կարելի՞ է արդյոք ժեշտի վրա այլ բան դնել, ու այո, կարելի է՝ ուբունտու:
Գնացի գնեցի:
Վաճառողը բա.
– Չբաշարեցի վաճառեմ, դրա համար էլ գրեթե ինքնարժեքով եմ վաճառում:
Պարզվում է շան գլուխը թաքնված է համատարած Վինդոուսացման, ԱյՕսացման ու Անդրոիդացման մեջ:
Նրոմալ տեղադրվեց ուբունտուն այս ժեշտի վրա: Պրոցեսը նկարագրված է այստեղ:
Եթե գլուխ չհանեք անգլերեն նյութից սակայն անհրաժեշտություն զգաք նույն բանը տեղադրել ուբունտուն Acer Aspire C700-ի վրա, ձեն հանեք, հայերեն կնկարագրեմ պրոցեսը:
Կարդացեք ավելին
Բաժին: *Nix-եր
Lav hly aseq karoxa chromebook es gnov eli lini?
իսկ կարող եք ասել թե կոնկրետ որտեղից եք գնել? ես ել կուզենաի գնել. ինչքան ման եկա տենց գին չգտա. նախապես շնորհակալություն 🙂
Հա իհարկե կարող եմ ասել, գնացեք Լանզա խանութ, ալավերդյան-թումանյան խաչմերուկում է գտնվում, կովկասի դիմացը
Ես էլ եմ ուզում…
նոր իմացա, որ բոլոր քրոմբուքերը արդեն վաճառել են , այդ խանութը այլևս գնալը օգուտ չունի
ափսոս
ժողովուրդ, ես իմ քրոմբուքը որոշել եմ ծախեմ, կարող ա՞ ուզող լինի, իրա գնով էլ ծախում եմ 75.000դ
չարդարացրեց իրան?? 🙂
ինտերնետում ֆռֆռալու համար վատը չի, բայց գործ անելու համար թույլոտ ա
իսկ windows օպերացիոն համակարգ կարելի է տեղադրել?, եթե այո կգրեք ինչպես
ոչ վինդոուս չի լինի տեղադրել, համենայն դեպս ցանցում չկա նկարագրված
ժող ջան տեղեկություն ունեք Երևանում որտեղից կարելիա chromebook առնել (բացի list.am-ից)