Հայերենը՝ windows mobile-ում
Սկիզբն էստեղ՝ պարտադիր կարդալու պայմանով 🙂
Ենթադրվում է, որ կնիկն ու խոխեքը դեռ հերանցն են, պիվեն պրծել ա, ֆուտբոլով էլ մենակ մերոնք են խաղում: Ճիշտ և ճիշտ կենտրոնացման ու հայրենանվեր գործեր անելու վախտն է:
Հիշեցնեմ՝ խոսում ենք windows mobile-ի հայաֆիկացման, ավելի ճիշտ՝ սիստեմային տառատեսակը (ֆոնտը) մեկ այլ տառատեսակով փոխարինման մասին, որի մեջ հայարեն յունիքոդ կա: Մեթոդը փորձված է windows mobile 6.1-ի և windows mobile 6.5-ի վրա: Windows mobile 7-ում, համոզված եմ, նման խնդիր չկա:
1. Ներբեռնում էք Pocket Total Commander–ը, որը էսպես թե էնպես շատ պիտու ծրագիր է՝ նախատեսված ֆայլ-մենեջմենթի (նիշքերի կառավարմա՞ն) համար: Ձրի: CAB ֆայլը գցում եք հեռախոսի մեջ ու աշխատեցնում:
Տեսքը՝

Mobile Total Commander
2. Գրում ենք հայերեն գրառմանս մեջ, ներքևում հղում կա յունիքոդ հայկական տառատեսակների վրա: Ներբեռնում եք: RAR ֆայլի մեջ կան հետևյալ տառատեսակները՝ tahoma.ttf, tahomabd.ttf: Սրանք Tahoma տառատեսակի վերջին տարբերակն են, որտեղ հայերեն յունիքոդ տառաձևերն առկա են, ու բավական լավ մշակված:
Նշեմ, Windows Mobile-ում համակարգային տառատեսակը հենց tahoma է, էնպես որ հետագա գործողություններից անգլերեն և ռուսերեն տեքստերի արտապատկերումը, և, ընդհանրապես, ոչինչ, չի փոխվի:
3. Վերը նշված երկու տառատեսակները գցում եք հեռախոսում՝ ցանկացած տեղ: Բացում եք արդեն ինսթալ արած Total Commander-ը, գտնում էդ երկու ttf ֆայլերը, նշում, սեղմած պահում (եթե touchphone է), որ հայտնվի մենյուն, ընտրում MOVE/COPY, նշում կրկնօրինակելու տեղը՝ հեռախոսի Windows ֆոլդերը (պանակը): Հաջորդ դիալոգում անհրաժեշտ է հաստատել ֆայլերի overwrite-ը:

Տառատեսակների ընտրություն

Ճանապարհի ընտրություն

օվերայթի հաստատում
Հաջորդ դիալոգը կտեղեկացնի, որ հնարավոր չի գործողությունն էս պահին կատարել, (քանի որ տվյալ տառատեսակները windows-ի RAM-ի մեջ են): Սեղմում ենք OK ու soft reset անում հեռախոսը:
4. Վերջ առաջին մասի: Այսինքն հայերեն կարդալ, SMS-ներ ու էլ.փոստեր ստանալ, հայկական ինտերնետ էջերում հայերենը տեսնել արդեն կարող եք: Մնաց գրելը: Գրելու համար անհրաժեշտ է ներբեռնել որևէ ստեղնաշար, որ կամ հայերենն արդեն իր մեջ կունենա, կամ թույլ կտա նոր ստեղնաշարեր ստեղծել: Ես, մասնավորապես, օգտվել եմ առաջին եղանակից՝ ներբեռնելով SPB keyboard ստեղնաշարը, որն, ի դեպ, ոչ թե փոխարինում է եղած native ստեղնաշարերը, այլ ավելանում եղածների ցուցակին՝ որպես հավելյալ ստեղնաշար:

Լեզվի ընտրություն

Ստեղնաշարի ընտրություն

SPB հայերեն ստեղնաշար
Ճիշտ է, spb keyboard ծրագիրը վճարովի է, և trial եղանակով աշխատում է մեկ ամիս, բայց համոզված եմ, որ անվճար ստեղնաշարեր էլ կան 😉 (<--- սա աչքով անելու նշանն է… գրեք) 5. Voila: Ֆրենդեսցեք եւ փառաբանեսցեք զիս :ՃՃ ՍկզբնԱղբյուր
Կարդացեք ավելին
Բաժին: Խելախոսներ, Հայականացում
բարև. ես ունեմ spb keyboard ծրագրի ակտիվացման կոդը, որով աշխատում է միշտ, սա է 28692G7832F3 սա միայն SpbKeyboard4.arm ծրագրի համար է.