Սկիզբ » Հայականացում » Ամեն ինչի մենձը չի, որ լավ ա», կամ ինչպե՞ս աշխատել 5000 դոլար

Ամեն ինչի մենձը չի, որ լավ ա», կամ ինչպե՞ս աշխատել 5000 դոլար

| Հուլիս 24, 2012 | Մեկնաբանված չէ |

Նախաբանի փոխարեն

…Աշուն էր, այն բազմաթիվ աշուններից մեկը, որոնք հաջորդում են իրար: Բնությունն իր զարմանահրաշ գույները շռայլորեն տարածել էր… ներեցեք, շեղվեղի: Էն էի ասում, որ աշնանը Միացյալ Արաբական Էմիրություննների շեյխ Նահյանը ձեր խոնարհ ծառային հրավիրել էր արաբստան՝ Աբու Դաբի: Դե մենակ ինձ չէ էլի, ևս մոտ մի բյուր ուրիշ խոնարհ ծառաների էլ էր կանչել: Իսկ ի՞նչ պիտի անի առողջ, ուժերի ծաղկման հասակում գտնվող հայ տղամարդը Արաբական Էմիրություններում, որտեղ գարեջուրն ու կանայք հավասարապես էկզոտիկա են համարվու՞մ, ճիշտ ա, դուզ հեռախոսի խանութ՝ մի նորմալ հեռախոս ձեռք բերելու: HTC Touch2, միջումն էլ կյուճուր փանջարա (windows mobile): Վերջինի մասին է գրածս:

Download_03_HTC_Touch2

Ձեր՝ աշխարհի ամենահամեստ ծառայի պրպտուն միտքն, իհարկե, չբավարարվեց հեռախոսի օգտագործմամբ՝ ըստ իր բուն նշանակության: Երբեք: Էդ պրպտուն մտքի պատճառով քանի քանի համակարգիչներ են ֆորմատ արվել, քանի քանի փանջարաներ են բզկտվել… հեռախոսի էղածն ի՞նչ ա, որ դիմանա: umood -ը կասեր՝ էն ամենից հետո ինչ ես հեռախոսիս հետ արել եմ, պարտավոր եմ հետն ամուսնանալ (էս վերջերս umood -ին ինչ-որ շատ եմ ցիտում, սրանից հետո ամեն ցիտելու համար փող եմ ուզելու):

Գլուխներդ շատ չտանեմ. մի քանի անգամ պինդ վերականգնում (hard reset) իրականացնելուց հետո ծնվեց ճշմարտությունը, որը, ինչպես բոլորս գիտենք, մի հատ ա ու չի խեղդվում: Էս ճշմարտության մասնիկներն են, որ հերթով կկիսեմ հանրության հետ, սիրելիներս, հատկապես էդ հանրության էն ներկայացուցիչների, որոնք պրպտուն միտք ու կյուճուր փանջարա ունեն, բայց դրա հետ նաև ափսոսում են փորձեր կատարելու իրենց ապրանքի վրա:

Մասնիկ առաջին. Կյուճուր փանջարեն, հայերենը և… Սորոս ձյաձյան

Սկսեմ վերջից: Մի անձրևոտ ու ամպա… թու… գրասենյակում նստած արանք-արանք էս գրառումն էի կատարում, էն բանի մասին, թե ինչպես եմ հայաֆիկացրել կյուճուր փանջարեն, մեկ էլ փոստատարը մի էլեկտրոնային նամակ մատուցեց, որն էլ ստորև ներկայացնում եմ ձեզ, կոլլեգաներ.

COMPETITION * SYSTEMS * LOCALIZATION

Competition for Symbian, Android and Windows Mobile localization announced in Armenia-11.05.10

Yerevan, May 11. /Mediamax/. Armenian branch of “Open Society Institute Assistance Foundation” (OSIAF-Armenia) announced a competition for receiving a grant at the volume of $5000 for elaborating localization of mobile operational systems of Symbian, Android and Windows Mobile.

Coordinator of OSIAF-Armenia information programs Andranik Markosyan informed Mediamax that the aim of the competition is elaboration of software support, which will allow users of mobile operational systems reading texts and visiting websites in Armenian language.

Among technical requirements for the competition participants are: open source of the elaborated software support, its easy installation and support for future updates.

The applications for receiving grants are accepted in OSIAF-Armenia office till May 21, 2010.

One may get details of the competition at the organization’s website – www.osi.am.

Ով էնքան էլիտար չի, որ անգլերեն իմանա, կարճ բացատրում եմ՝ «թագավորի հրամանն է. ով որ մի էնպիսի սուտ ասի հրաշք գործի, որ փանջարեն սկսի կարդալ ու գրել հայերեն,թագավորությանս կեսը խինգ խազար կանաչ մանեթ ու տունը մնացած գեշ աղջկաս կտամ իրեն»: Նահլաթ քեզ նահլաթ:

Սպասեք, սպասեք, ստացվում է, էն, ինչի մասին երազել են բանվոր ինչը ես ձրի ուզում էի նվիրել հայ ժողովրդին ի Հայաստանս և ի սփյուռս աշխարհի, կարելի է ծախել ձյաձ Սորոսի՞ն: Չէէէ… իրա գեշ աղջիկն ինձ պետք չի: Նվիրում եմ … Ֆրենդեսցեք և փառաբանեսցեք զիս (սա արդեն եղել էր) 🙂

Ուրեմն. ինչպե՞ս հայերեն նամակներ, սըմըսըներ, գրառումներ կատարել կյուճուր փանջարումը, ինչպես կարդալ հայերեն ռըսըսըներ ու ՀԱՄՈ-ի էջեր:

ա) կնոջն ու երեխաներին ղրկում եք հերանց. լուրջ գործերի համար կենտրոնացում է անհրաժեշտ (ի սկզբանե ենթադրվում է, որ էս փորձերը տղամարդիք են անում, կանայք իրենց փորձերը տղամարկանց վրա են անում, ոչ թե հեռախոսների: Համ էլ հլա փանջարով հեռախոս սիրուն սեռի ներկայացուցիչներից ոչ մինի ձեռումը տեսել չեմ: Համա կնանիք էլ թող կարդան, ինչու՞ չէ: Իսկ թե մեկնումեկը իրենցից էդպիսի բան ունենա ու դրա մասին էլ դեռ իր խոնարհ ծառային տեղյակ պահի, կզարմանամ ու կհարգեմ… )

բ) եթե կնիկն ու երեխեքը տանը չեն, հասկանում եմ, որ փանջարեն իրա հայերենով ավտոմատ անցնում է երկրորդ պլան, պատվավոր տեղը զիջելով գարեջրին ու ֆուտբոլին: Ձեզ դրա համար երկու ժամը բոլ բոլ է:

գ) Գարեջուրը խմել եք, ֆուտբոլը նայել՝ էլ ի՜նչ փանջարա, ի՜նչ Սորոս… Էսօր մնաց: Վաղը կասեմ՝ ինչ անեք, որ այ էսպիսի նամակներ կարողանաք գրել՝

հայերեն սմս

հայերեն սմս

Շարունակելի:

ՍկզբնԱղբյուր

Ամեն ինչի մենձը չի, որ լավ ա», կամ ինչպե՞ս աշխատել 5000 դոլար, 10.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , , , , , , , ,

Բաժին: Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

265