Ինչ է վորդպրեսը

Վորդպրեսն անվճար և բաց ծրագիր է, որը ստեղծվել է հիմնականում աշխարհով մեկ սփռված կամավոր ծրագրավորողների կողմից ստեղծված համայնքի կողմից: Վորդպրեսի լիցենզիան իր բնույթով GPL տեսակի է:

  1. Դուք ազատ եք օգտվելու այս ծրագրից Ձեր ցանկացած նպատակների համար:
  2. Դուք ազատ եք զննելու և փոփոխելու ծրագրային ֆայլերը, ինչպես նաև ուսումնասիրելու ծրագրի աշխատանքը:
  3. Դուք ազատ եք ուրիշներին վերաբաշխելու օրիգինալ ծրագրի պատճեները և օգնելու Ձեր գործընկերներին:
  4. Դուք ազատ եք ուրիշներին բաշխելու Ձեր կողմից փոփոխության ենթարկված տարբերակները: Այս ճանապարհով դուք նաև կօգնեք ամբողջ համայնքին՝ օգտվելու Ձեր կատարած փոփոխությունների օգուտներից:

Վորդպրեսն աճում է, երբ մարդիկ սիրում են այն և պատմում իրենց ընկերներին այդ մասին, երբ Վորդպրեսի հիման վրա աշխատող հազարավոր բիզնեսներ և ծառայություններ կիսվում են այս մասին իրենց օգտատերերի հետ: Մենք ուրախ կլնենք յուրաքանչյուր լավ խոսքի համար, պարզապես հետևեք, որպեսզի Ձեր կողմից Վորդպրեսի վերաբերյալ խոսքը համապատասխանի տրեյդմարկի ուղեցույցներին:

WordPress.org-ի կողմից ներկայացված յուրաքանչյուր պլագին և թեմա շնորհված է 100% GPL-ով, ուստի և անվճար է: Ուստի, դուք կարող եք անվտանգ կերպով այնտեղից գտնել պլագիններ և թեմաներ:

Ինչ է վորդպրեսը, 10.0 out of 10 based on 6 ratings

Նշագրեր: , ,

Բաժին: Թեյնիկներին, Վորդպրես

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (6 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

262