Վորդպրեսն անվճար և բաց ծրագիր է, որը ստեղծվել է հիմնականում աշխարհով մեկ սփռված կամավոր ծրագրավորողների կողմից ստեղծված համայնքի կողմից: Վորդպրեսի լիցենզիան իր բնույթով GPL տեսակի է:
- Դուք ազատ եք օգտվելու այս ծրագրից Ձեր ցանկացած նպատակների համար:
- Դուք ազատ եք զննելու և փոփոխելու ծրագրային ֆայլերը, ինչպես նաև ուսումնասիրելու ծրագրի աշխատանքը:
- Դուք ազատ եք ուրիշներին վերաբաշխելու օրիգինալ ծրագրի պատճեները և օգնելու Ձեր գործընկերներին:
- Դուք ազատ եք ուրիշներին բաշխելու Ձեր կողմից փոփոխության ենթարկված տարբերակները: Այս ճանապարհով դուք նաև կօգնեք ամբողջ համայնքին՝ օգտվելու Ձեր կատարած փոփոխությունների օգուտներից:
Վորդպրեսն աճում է, երբ մարդիկ սիրում են այն և պատմում իրենց ընկերներին այդ մասին, երբ Վորդպրեսի հիման վրա աշխատող հազարավոր բիզնեսներ և ծառայություններ կիսվում են այս մասին իրենց օգտատերերի հետ: Մենք ուրախ կլնենք յուրաքանչյուր լավ խոսքի համար, պարզապես հետևեք, որպեսզի Ձեր կողմից Վորդպրեսի վերաբերյալ խոսքը համապատասխանի տրեյդմարկի ուղեցույցներին:
WordPress.org-ի կողմից ներկայացված յուրաքանչյուր պլագին և թեմա շնորհված է 100% GPL-ով, ուստի և անվճար է: Ուստի, դուք կարող եք անվտանգ կերպով այնտեղից գտնել պլագիններ և թեմաներ:
Comments: no replies