Սկիզբ » Հայականացում » Հայերեն ուղղագրության ստուգում (spellcheck) office 2007-ում

Հայերեն ուղղագրության ստուգում (spellcheck) office 2007-ում

| Հուլիս 24, 2012 | 4 Մեկնաբանություններ |

Էս տեքսթը կակռազ սթուգել եմ իմ ասաց ձեվով, նօր դրել եմ սթեղ :ՃՃՃ

Լավ լրջացանք: Գիտե՞ք ինչն ա ՀԱՄՈ-ի (ո՞նց, ՀԱՄՈ-ն չգիտե՞ք ինչ ա… դե ուրեմն արագ, մի մարդու պես, կարդում եք սա, ու վերադառնում) շարժիչ ուժը: Չէ, պոռնոն չի: Խալյավան ա, խալյավան՝ զանազան էլեկտրոնային ապրանքների ձրի տիրանալու հնարավորությունը: Հիմա էս տողերս կոտրած վինդոուսով է՞ս կարդում: Այ դու՜ (ով էլ ասեր էլի :Ճ): Քանի՞ հազար դոլարի սոֆթ կա համակարգչում(դ/ս): Սրա, հեղինակային իրավունքների մասին իմ վերաբերմունքի, թվային տեխնոլոգիաների ու էլի էդպիսի մի քանի անհետաքրքրիր բաների մասին առանձին կգրեմ:

Վերադառնանք բուն նյութին: Խոսքը գնում էր հայերեն ուղղագրության ձրի ստուգման մասին: «Ընգեր ջան, բա ոնց անե՞նք, որ էդ տրանից մենք էլ ունենաք, էլի» խիստ շուստրահայավարիթևդմտնողական հարցն եմ ակնկալում: Ասեմ: Շատ պարզ՝ քայլ առ քայլ.

 

  1. Համոզվե՛ք, որ համակարգիչը միացված է էլեկտրականության աղբյուրին (ասա՛, դեբիլ, բա ոնց եմ էսքան բանը կարդում, էլի. սա ինքնաքննադատություն էր)
  2. Համոզվե՛ք, որ համակարգչի վրա փանջարա (windows) օպերացիոն համակարգն է:
  3. Համոզվե՛ք, որ փոքրափափուկ գրասնեկայի ՍԵ տարբերակն է ներդրված՝ (էս վերջերս համակարգչային տերմինների թարգմանության վրա ինձ տարել ա) նկատի ունեմ MS Office 2007-ը):

Կներեք էլի, որ էսքան մանրամասն եմ գրում: Ճշտությամբ հետևում եմ User’s Manual-ի համաշխարհային ստանդարտներին:

  1. Համոզվե՛ք, որ տան գազի ծորակը արտահոսք չունի և որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ ետ չեն կանչվել:
  2. Մկնիկի մեջտեղի անվադողով (:Ճ) կլտտացրեք (:ՃՃ) ահա այստեղ: Ո՜վ զարմանք, էկրանը փոխվեց՝ շղարշազերծելով սա.
ինտերֆեյսի լեզվային փաթեթ 2007

ms language interface pack 2007

Երկնագույն ֆոնը էս դեպքում խեր ա. դա նշանակում ա, որ իսկության ստուգում (genuine verification) չի լինելու:

  1. Դե էլ ու՞մ եք սպասում, ներբեռնեք էդ անտեր նիշքերն էլի:

Թող ծափ տան նրանք, ովքեր գիտեն, թե «նիշքն» ինչ ա: Ես նոր եմ իմացել:

  1. Երկկլտտացնելով ներբեռնված նիշքի ֆայլի վրա՝ աշատեցրեք զայն:
  2. START MENU / ALL PROGRAMS / MICROSOFT OFFICE / MICROSOFT OFFICE TOOLS / MS OFFICE 2007 LANGUAGE TOOL (թե՞ PREFERENCES, լավ չեմ հիշում արդեն, զի մոտս, ի ջիջիլս մնացեալի, OFFICE 2010 ա արդեն :ՃՃՃ)

  1. Display MS Office menus and dialog boxes in: ընտրում ենք ՀԱՅԵՐԵՆ (սրա կարիքը երբեմն չի էլ լինում, բայց նավսյակի արեք, համ էլ հայերեն թարգմանության վրա մի քիչ կղժժաք :ՃՃՃ)
  2. Restart MS Office (եթե բաց application ունեիք)
  3. Քիչ մը զմայլվեսցեք թարգմանիչներու ճարտարութեամբ
word-ի հայերեն ինտերֆեյսը

word-ի հայերեն ինտերֆեյսը

  1. Հետ բերեք անգլերենը, քանի որ էդ թարգմանությանը երկար նայելուց գիշերային անմիզապահություն կամ այլ խանգարումներ կսկսվեն:
  2. Voila
Հայերեն ուղղագրիչ

Հայերեն ուղղագրիչ

Մի քանի դիտարկումներ և վերապահումներ:

  1. Office-ը, բնականաբար, պիտի տեղյակ լինի, որ ստուգվող լեզուն հայերեն է, որպեսզի ուղղագրության ստուգումն աշխատեցնի: Եթե հայերեն տեքստը ներմուծվել է windows-ի սեփական ստեղնաշարով (թեկուզ դրա փոփոխված տարբերակով), ապա նման խնդիր ընդհանրապես չկա:

  1. Չէի ասի, թե բառապաշարը կատարյալ է:
  2. Մեծագույն խնդիր ունի կետադրական նշանների, հատկապես վերջակետի և բութի հետ: Այսինքն, հայերեն բառը՝ վրան կամ վերջում կետադրական նշան, համարվում է սխալ: Լուծումը՝ ես զինվել եմ համբերությամբ, չեմ ալարել ու ամեն ճիշտ բառ, որ նման պատճառով համարվել է սխալ, ավելացրել եմ custom dictionary-ում (add to dictionary):
  3. Անընդհատ բառապաշարն ավելացնելու էս հնարավորությունը էլ ավելի կարող է արդյունավետ դառնալ, երբ տարբեր օգտագործողների custom dictionary-ները կմիացվեն մեկում: Սիրով հանձն եմ առնում սույն գործը՝ առաջինն ինքս դնելով հղում իմ բառարանին: Քաշեք և միջի բառերը ավելացրեք էստեղ՝

C:\Users\%USERNAME%\AppData\Roaming\Microsoft\UProof\CUSTOM.DIC

Այլ բառարանից բառեր ներմուծելուց՝ Excel-ի միջոցով կարելի է բառերի կրկնօրիակումներից զերծ մնալ (remove duplicates):

Սիրեցե՛ք զմիմեանս…

ՍկզբնԱղբյուր

Հայերեն ուղղագրության ստուգում (spellcheck) office 2007-ում, 9.1 out of 10 based on 8 ratings

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Հայականացում, Օֆիսային ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.1/10 (8 votes cast)

Մեկնաբանություններ (4)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Արմեն says:

    Ցխկվել եմ ես ասե՛ս, քո հոդվածը կարդալիս… եթե ինձ Այ-Թի տեխնոլոգիաները դաժե չհետաքրքրեն, ես կմտնեմ էս կայքէջ, զուտ ուրախանալու ու դրական լիցքեր ստանալու, քո հոդվածները կարդալիս :))) Շաաա՜տ լավ հումոր ունես, քանի որ իմին շատ նմանա (չեի կարա չգովայ գլուխս) Մի խոսքով, հարցս զհետևյալն է.
    Կաշխադէ արդեո՞ք այս Լենգուիջ ՓԷՔԸ ՍԵ փոքրափափուկ 2003-ու՞մ:

  2. ovanitas says:

    պուծյոմ պռոբ ի աշիբըկ, կամրադ :ՃՃ պռոբ ի աշիբըկ 😉
    Ասել կուզի՝ որ ստուգես, ինձ էլ ասա :ՃՃՃՃ

    Գովասանքի համար էլ շնորհակալություն, իհարկե :Ճ

  3. Արմեն says:

    Անտեր կամ տիրոջից զուրկ փոքրափափուկը ինակտիվա (հայերեն չգիտեմ ոնց կլնի) բեռնելու, կամ քաշքշելու համար, այդՆ իսկՆ պատճառոՅ, կարալ չիմ ստուգիմ ապո ջան (էս վերջինս Լոռվա ու Ղարաբաղոյ միկս էր), բայց և այնպես, եթե որեևէ մի բան հայտնաբերեմ այդ ասպարեզում, պարտավորված կզգամ քեզել իմաց տամ :))
    Եվ ի վերջոյ, արի լինենք ընԳերներ 😀

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

289