site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հուլիս 24, 2012  |  By Ovanitas In

Հայերեն ուղղագրության ստուգում (spellcheck) office 2007-ում

armenian spell check

Էս տեքսթը կակռազ սթուգել եմ իմ ասաց ձեվով, նօր դրել եմ սթեղ :ՃՃՃ

Լավ լրջացանք: Գիտե՞ք ինչն ա ՀԱՄՈ-ի (ո՞նց, ՀԱՄՈ-ն չգիտե՞ք ինչ ա… դե ուրեմն արագ, մի մարդու պես, կարդում եք սա, ու վերադառնում) շարժիչ ուժը: Չէ, պոռնոն չի: Խալյավան ա, խալյավան՝ զանազան էլեկտրոնային ապրանքների ձրի տիրանալու հնարավորությունը: Հիմա էս տողերս կոտրած վինդոուսով է՞ս կարդում: Այ դու՜ (ով էլ ասեր էլի :Ճ): Քանի՞ հազար դոլարի սոֆթ կա համակարգչում(դ/ս): Սրա, հեղինակային իրավունքների մասին իմ վերաբերմունքի, թվային տեխնոլոգիաների ու էլի էդպիսի մի քանի անհետաքրքրիր բաների մասին առանձին կգրեմ:

Վերադառնանք բուն նյութին: Խոսքը գնում էր հայերեն ուղղագրության ձրի ստուգման մասին: «Ընգեր ջան, բա ոնց անե՞նք, որ էդ տրանից մենք էլ ունենաք, էլի» խիստ շուստրահայավարիթևդմտնողական հարցն եմ ակնկալում: Ասեմ: Շատ պարզ՝ քայլ առ քայլ.

 

  1. Համոզվե՛ք, որ համակարգիչը միացված է էլեկտրականության աղբյուրին (ասա՛, դեբիլ, բա ոնց եմ էսքան բանը կարդում, էլի. սա ինքնաքննադատություն էր)
  2. Համոզվե՛ք, որ համակարգչի վրա փանջարա (windows) օպերացիոն համակարգն է:
  3. Համոզվե՛ք, որ փոքրափափուկ գրասնեկայի ՍԵ տարբերակն է ներդրված՝ (էս վերջերս համակարգչային տերմինների թարգմանության վրա ինձ տարել ա) նկատի ունեմ MS Office 2007-ը):

Կներեք էլի, որ էսքան մանրամասն եմ գրում: Ճշտությամբ հետևում եմ User’s Manual-ի համաշխարհային ստանդարտներին:

  1. Համոզվե՛ք, որ տան գազի ծորակը արտահոսք չունի և որ հայ-թուրքական արձանագրությունները դեռ ետ չեն կանչվել:
  2. Մկնիկի մեջտեղի անվադողով (:Ճ) կլտտացրեք (:ՃՃ) ահա այստեղ: Ո՜վ զարմանք, էկրանը փոխվեց՝ շղարշազերծելով սա.
ինտերֆեյսի լեզվային փաթեթ 2007
ms language interface pack 2007

Երկնագույն ֆոնը էս դեպքում խեր ա. դա նշանակում ա, որ իսկության ստուգում (genuine verification) չի լինելու:

  1. Դե էլ ու՞մ եք սպասում, ներբեռնեք էդ անտեր նիշքերն էլի:

Թող ծափ տան նրանք, ովքեր գիտեն, թե «նիշքն» ինչ ա: Ես նոր եմ իմացել:

  1. Երկկլտտացնելով ներբեռնված նիշքի ֆայլի վրա՝ աշատեցրեք զայն:
  2. START MENU / ALL PROGRAMS / MICROSOFT OFFICE / MICROSOFT OFFICE TOOLS / MS OFFICE 2007 LANGUAGE TOOL (թե՞ PREFERENCES, լավ չեմ հիշում արդեն, զի մոտս, ի ջիջիլս մնացեալի, OFFICE 2010 ա արդեն :ՃՃՃ)

  1. Display MS Office menus and dialog boxes in: ընտրում ենք ՀԱՅԵՐԵՆ (սրա կարիքը երբեմն չի էլ լինում, բայց նավսյակի արեք, համ էլ հայերեն թարգմանության վրա մի քիչ կղժժաք :ՃՃՃ)
  2. Restart MS Office (եթե բաց application ունեիք)
  3. Քիչ մը զմայլվեսցեք թարգմանիչներու ճարտարութեամբ
word-ի հայերեն ինտերֆեյսը
word-ի հայերեն ինտերֆեյսը
  1. Հետ բերեք անգլերենը, քանի որ էդ թարգմանությանը երկար նայելուց գիշերային անմիզապահություն կամ այլ խանգարումներ կսկսվեն:
  2. Voila
Հայերեն ուղղագրիչ
Հայերեն ուղղագրիչ

Մի քանի դիտարկումներ և վերապահումներ:

  1. Office-ը, բնականաբար, պիտի տեղյակ լինի, որ ստուգվող լեզուն հայերեն է, որպեսզի ուղղագրության ստուգումն աշխատեցնի: Եթե հայերեն տեքստը ներմուծվել է windows-ի սեփական ստեղնաշարով (թեկուզ դրա փոփոխված տարբերակով), ապա նման խնդիր ընդհանրապես չկա:

  1. Չէի ասի, թե բառապաշարը կատարյալ է:
  2. Մեծագույն խնդիր ունի կետադրական նշանների, հատկապես վերջակետի և բութի հետ: Այսինքն, հայերեն բառը՝ վրան կամ վերջում կետադրական նշան, համարվում է սխալ: Լուծումը՝ ես զինվել եմ համբերությամբ, չեմ ալարել ու ամեն ճիշտ բառ, որ նման պատճառով համարվել է սխալ, ավելացրել եմ custom dictionary-ում (add to dictionary):
  3. Անընդհատ բառապաշարն ավելացնելու էս հնարավորությունը էլ ավելի կարող է արդյունավետ դառնալ, երբ տարբեր օգտագործողների custom dictionary-ները կմիացվեն մեկում: Սիրով հանձն եմ առնում սույն գործը՝ առաջինն ինքս դնելով հղում իմ բառարանին: Քաշեք և միջի բառերը ավելացրեք էստեղ՝

C:\Users\%USERNAME%\AppData\Roaming\Microsoft\UProof\CUSTOM.DIC

Այլ բառարանից բառեր ներմուծելուց՝ Excel-ի միջոցով կարելի է բառերի կրկնօրիակումներից զերծ մնալ (remove duplicates):

Սիրեցե՛ք զմիմեանս…

ՍկզբնԱղբյուր

Հայերեն ուղղագրության ստուգում (spellcheck) office 2007-ում, 9.1 out of 10 based on 8 ratings
office spellcheck Հայականացում հայերեն ուղղագրություն հայկական սոֆթ ուղղագրիչ սփելչեք վինդոուս Օֆիսային ծրագրեր
Previous StoryՃանաչել զիմաստություն և զխրատ… Իմանալ զhtmlս վեբոյ…
Next StoryԱմեն ինչի մենձը չի, որ լավ ա», կամ ինչպե՞ս աշխատել 5000 դոլար

Comments: 4 replies added

  1. Արմեն Սեպտեմբեր 4, 2012 Մեկնաբանել

    Ցխկվել եմ ես ասե՛ս, քո հոդվածը կարդալիս... եթե ինձ Այ-Թի տեխնոլոգիաները դաժե չհետաքրքրեն, ես կմտնեմ էս կայքէջ, զուտ ուրախանալու ու դրական լիցքեր ստանալու, քո հոդվածները կարդալիս :))) Շաաա՜տ լավ հումոր ունես, քանի որ իմին շատ նմանա (չեի կարա չգովայ գլուխս) Մի խոսքով, հարցս զհետևյալն է. Կաշխադէ արդեո՞ք այս Լենգուիջ ՓԷՔԸ ՍԵ փոքրափափուկ 2003-ու՞մ:

  2. ovanitas Սեպտեմբեր 5, 2012 Մեկնաբանել

    պուծյոմ պռոբ ի աշիբըկ, կամրադ :ՃՃ պռոբ ի աշիբըկ ;) Ասել կուզի՝ որ ստուգես, ինձ էլ ասա :ՃՃՃՃ Գովասանքի համար էլ շնորհակալություն, իհարկե :Ճ

  3. Արմեն Սեպտեմբեր 5, 2012 Մեկնաբանել

    Անտեր կամ տիրոջից զուրկ փոքրափափուկը ինակտիվա (հայերեն չգիտեմ ոնց կլնի) բեռնելու, կամ քաշքշելու համար, այդՆ իսկՆ պատճառոՅ, կարալ չիմ ստուգիմ ապո ջան (էս վերջինս Լոռվա ու Ղարաբաղոյ միկս էր), բայց և այնպես, եթե որեևէ մի բան հայտնաբերեմ այդ ասպարեզում, պարտավորված կզգամ քեզել իմաց տամ :)) Եվ ի վերջոյ, արի լինենք ընԳերներ :D

  4. ovanitas Սեպտեմբեր 5, 2012 Մեկնաբանել

    հաճույքով :ՃՃ https://www.facebook.com/ovanitas

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved