Սկիզբ » Ինֆորմացիոն Անվտանգություն » Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը

| Մարտ 24, 2013 | Մեկնաբանված չէ |

MS Excel ծրագրի հնարավորությունները «անսահմանափակ» են: Ես ասեմ «անսահմանափակ» չակերտներով, դուք պատկերացրեք առանց չակերտ: 🙂

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը

Մի խոսքով անցնենք բուն թեմային, այսօր ես Ձեզ կպատմեմ թե ինչպես կարելի է սախմանափակել փոփոխելու իրավունքները աղյուսակի միայն մի բասի վրա, այսինքն պատկերացրեք այսպես՝ դուք ունեք աղյուսակ(օր.՝ հաշիվ-ապրանքագիր), որի մեջ պետք է մուտք արվի միայն գումարային արժեքներ, ու նա, ով մուտք է անում այդ գումարային արժեքները, պետք է հնարավորություն չունենա խմբագրելու մնացած դաշտերը, օրինակ ապրանքների անվանումերը:

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը

Բերված օրինակում(օրինակը բեռնել եմ accountant.am կայքից՝ այս հղումով) կարմիրով նշել եմ այն դաշտերը, որոնք մուտք անողը իրավունչ չունի խմբագրելու, իսկ կանաչով այն դաշտերը, որոնք պետք է խմբագրվեն:

Ներկայացում՝ լռելյայն էքսելի աղյուսակները պաշտպանված են, այսինքն եթե դուք էքսելի մեջ միացնեք տվյալ թերթի(օր.՝ Sheet1) պաշտպանությունը գաղտնաբառով, ապա այլ անձինք, բացի ձեզնից իրավունք չեն ունենա խմբագրել ամբողջ թերթը: Այսինքն, եթե մենք ուզում ենք, որ ինչ-որ մեկը բացի մեզնից կարողանա խմբագրել թերթի դաշտերից որոշները, ապա մենք պետք է առաջին հերթին անջատենք տվյալ դաշտերի վրայի պաշտպանությունը, ապա նոր միացնենք պաշտպանության մեխանիզմը թերթի վրա: Կստացվի, որ այլ անձինք չեն կարող խմբագրել ամբողջ թերթը, բացառությամբ այն դաշտերի, որոնց վրայից պաշտպանությունը հանված է:

1. Աղյուսակի վանդակների վրայից պաշտպանությունը հանելու համար պետք է մուտք գործել վանդակների կարգավորման հատված.

  • նշում ենք այն վանդակները, որոնց որ ցանկանում ենք ազատել պաշտպանությունից(մեր դեպքում դա կանաչով ներկված հատվածներն են),

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը
  • սեղմում ենք մկնիկի աջ կոճակը և ընտրում Format Cells տողը,

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը
  • բացում ենք Protection բաժինը

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը
  • հանում ենք Locked բառի դիմաց դրված նշվածքը և սեղմում OK կոճակը:
Այսպիսով մեր աղյուսակում պաշտպանված են բոլոր դաշտերը, բացի նրանցից, որոնք որ պետք է հնարավոր լինի խմբագրել:

2. Հիմա անցնենք ամբողջ թերթի պաշտպանությանը:

  • Էքսելի վերևի կառավարման վահանակից ընտրում ենք REVIEW մենյուն

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը
  • այստեղից ընտրում ենք Protect sheet տարբերակը

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը
  • բացված պատուհանը մեզ առաջարկում է բազմաթիվ տարբերակներ ընթացիկ թերթը պաշտպանելու մասով, օրինակ մենք կարող ենք արգելել խմբագրել դաշտեր, բայց թույլ տանք այլ աշխատակիցների ավելացնել տողեր, կամ օրինակ թույլ տանք գունավորել վանդակները, բայց թույլ չտանք օրինակ սորտավորել աղյուսակի պարունակությունը և այլն: Այս մենյուից հիմա կընտրենք Select unlocked cells տարբերակը և կպաշտպանենք գաղտնաբառով:

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը
  • OK կոճակը սեղմոլուց հետո մեզնից կպահանջվի ևս մեկ անգամ մուտքագրել մեր գաղտնաբառը:

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը

Եւ այսպիսով սիրելի ընթերցողներ մենք ունենք հաշիվ ապրանքագիր, որը պաշտպանված է գաղտնաբառով և հնարավորություն կա խմբագրելու միայն այն դաշտերը, որոնք մեզ պետք են:

 Աղբյուրը այստեղ

 

Ինչպե՞ս արգելել Excel-ի աղյուսակի որոշակի դաշտերի խմբագրումը, 9.9 out of 10 based on 8 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , , , ,

Բաժին: Ինֆորմացիոն Անվտանգություն, Օֆիսային ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.9/10 (8 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

230