Կյանքը Google Reader-ից հետո

rssԻնչես արդեն գիտեն բոլոր Ռիդրամոլները շուտով Գուգլ Ռիդերը այլևս չի լինելու:

Սա անձամբ ինձ համար շատ տխուր նորություն է, որովհետև արդեն 5 տարի է նստած եմ այս ծառայության վրա, ու շատ եմ սովորել սրան: Բայց RSS տեխնոլոգիայի ամենալավ բաներից մեկը հենց այն է, որ կապ չունի թե դու բովանդակությունը ինչ օնլայն սերվիսով կամ տեղադրված ծրագրով ես ստանում: Այն այո ապակենտրոնացված է, ինչով քաշես դրանով էլ կքաշվի:

Ով տեղյակ չի թե ինչ է RSS-ը կարդացեք այս հոդվածը, հոդվածի մեծ մասը այլևս ակտուալ չի, հենց Ռիդերի ապագա մահվան պատճառով, սակայն հոդվածի առաջին մասը բացատրում է թե ինչ է RSS-ը:

Եվ ահա երեկ մտնում եմ ռիդեր, ու իմանում եմ որ «բարու կորպորացիան» որոշել է այն փակել: Ահա այս էպիկ իրադարձության մասին Գուգլ Ռիդերի հաղորդագրության սքրինշոթը:

google reader

Հիմա քանի դեռ ուշ չի, պետք է մտածել այլընտրանքի մասին: Իսկ այլընտրանքները պարզվում է, որ բավական շատ են: Այս ակնարկի մեջ չեմ անդրադառանա RSS հոսքեր կարդացող ծրագրերին (outlook, Thunderbird, rssowl, opera, firefox-ի փլագիններ և այլն), որովհետև հետազոտել եմ միայն օնլայն սերվիսները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ հոսքերը ցանկացած համակարգչից, ինչը իհարկե շատ հարմար է:

Ընդհանուր առմամբ կա երկու տարբերակ: Առաջինը օգտվել օնլայն որևէ ծառայությունից: Եվ ավելի էքստրեմալ տարբերակ (ոչ բոլորի համար), բարձրացնել RSS հոսքեր ընթերցող որևէ սքրիփթ սեփական հոսթինգի վրա:

Ցուցակը կազմել եմ մի քանի տասնյակ ծառայությունների հետազոտության արդյունքում, այնպես որ կարծում եմ պատկերը պիտի որ ամբողջական լինի:

RSS հոսքեր ընթերցելու համար նախատեսված օնլայն ծառայություններ

1. The Old Reader

ունի հին Գուգլ Ռիդերի գրեթե բոլոր ֆունկցիաները: Հենց այդպես էլ մտածված է այս ծառայությունը, ինչպես երևում է անվանումից 🙂 Կան նաև նախա G+ յան ԳուգլՌիդերական ֆունկցիաները, օրինակ իրար մեջ հոդվածներով կիսվելը:

Թվարկեմ առավելությունները

  • անվճար է
  • իրար մեջ կիսվելու հնարավորություն (share արածը տեսնում են ընկերները)
  • հարմար ստեղնաշարային հապավումներ
  • բաժանորդագրությունների էքսպորտ/իմպորտ opml-ով
  • արագ է աշխատում
  • մինիմալիստական ինտերֆեյս, որը նույնպես հարմար է կարդալու համար

Թերությունները

  • գրանցվելու համար անհրաժեշտ է ունենալ գուգլ կամ ֆեյսբուք հաշիվ
  • չի տալիս ռսս արտաքին աշխարհ (հին ԳուգլՌիդերը ուներ այսպիսի բան)

Նաև պարտաստել եմ տեսանյութ, որտեղ ցուցադրված է the old reader-ի աշխատանքի սկզբունքը:

Մի խոսքով , կարծում եմ սա է իմ ընտրությունը:

http://theoldreader.com

2.Netwibes

մի քիչ ավելին է քան RSS ընթերցիչը, սակայն ահագին հարմար է, կարելի է նաև այլ աղբյուրներից (ոչ RSS) նյութեր քաշել-կարդալ: Մեշափ է :

  • անվճար է (համենայն դեպս , մեզ հետաքրող տեսանկյունից)
  • ունի այլ սոցցանցերի հետ ինտեգրացիա

թերությունները

  • դանդալոշ է
  • կարծում եմ կունենա անվտանգության հետ խնդիրներ, որովհետև հազար ու մի օնլայն ծառայությունների է կպնում, տարբեր սոցիալական ցանցերի և այլն

http://www.netvibes.com

3. Newsblur և Bazqux

Շատ լավն են, սակայն վճարովի են: Առաջինը պայմանական անվճար է, կարող ես բաժանորդագրվել միայն 10 հոսքի:

http://www.newsblur.com/
http://bazqux.com/

4. Feedly

ոնցոր վատը չի, բայց բռաուզեռում ընդլայնում է տեղադրում, որը կարծում եմ հարմար չի լինի եթե մի քանի տարբեր վայրերից ես մտնում: Սակայն մյուս կողմից էլ ունի ափլիքեյշններ տաբլետների ու խելախոսների համար:

http://www.feedly.com

5. Անսովոր ինտերֆեյսով

http://goodnoows.com/
http://zencancan.com – լեզուն ֆրանսերեն ա :Ճ

6. Ամենավատերը, իսկի չեմ էլ նկարագրում

 

RSS ընթերցիչներ True Գիքերի համար

այո, այստեղ կասեմ ինչ անել, եթե ունեք սեփական սերվեր, հավես ու ուղիղ ձեռքեր: Սքրիփթներ (նար CMS-ներ) RSS հոսքեր կարդալու համար:

1. Tiny Tiny RSS

ամենառաջինը սա եմ տեղադրել, որովհետև շեյրդ հոսթինգների վրա կարելի է հեշտությամբ տեղադրել:

առավելությունները

  • անվճար
  • շտեղնաշարային հղումներ
  • իմպորտ/էքսպորտ (opml)
  • բազմաօգտագերություն (կարելի է մի քանի յուզեռ ունենալ)
  • բովանդակության ֆիլտրման համակարգ
  • ….

թերությունները

  • քռոն ջոբով է աբդեյթ լինում, սա իհարկե մեծ թերություն չի, բայց եթե ձեր հոսթինգ պլանը չի ապահովում քռոն ջոբեր ապա արեք այսպես:
  • feedburner-ի ֆիդերը լավ չի մշակում

http://tt-rss.org/

2. Rsslounge

ամենաշատը սա հավանեցի, սակայն շեյրդ հոսթինգների մեծամասնության վրա սա չի բարձրանա, որովհետև պահանջում է ապաչ սերվերի որոշակի կոնֆիգներ, որոնց խմբագրումը հասանելի չի շեյրդ հոսթինգ ունեցողին:

միակ թերությունը սա էլ, իսկ առավելությունները այնքան շատ են, որ իմաստ չունի նույնիսկ թվարկել: Բարձրացրեք այն localhost-ի վրա և հիացեք 🙂

մյուս թերությունն էլ այն է, որ ծրագիրը այլևս չի թարմացվում: Առաջարկում է օգտագործել այս մուսը, որը բավականին թութքային է 🙂

http://rsslounge.aditu.de/

3. Managingnews

էլի վատը չի, հիմնված է Drupal-ի վրա արժե փորձել

http://managingnews.com/

4. Moonmoon

սրա նման շատ կան, ոչ մի առանձնահատուկ բան չի անում, ուղակի ֆիդերից գեներացնում է կայք, ու տենց փաբլիք կարելի է կարդալ:

http://moonmoon.org/

Ի՞նչ է պետք անել տեղափոխվելու համար

ոչ մի առանձնահատուկ բան, պետք է ուղակի ունենալ ձեր բաժանորդագրությունների opml ֆայլը և այն իմպորտ անել նոր ծառայություն:

Ձեր բաժանորդագրությունների opml-ն վերցրեք Google Take Out -ից, մի քանի հատ ֆայլ է տալիս, բաժանորդագրությունների ցուցակը subscriptions.xml ֆայլի մեջ է:

Վերջաբան

RIP Գուգլ Ռիդեր, մենք քեզ սիրում էինք, բայց դու հիմարի պես ինքնասպան եղար :Ճ

Կյանքը Google Reader-ից հետո, 10.0 out of 10 based on 5 ratings

Նշագրեր: , , , , , , ,

Բաժին: CMS - կառավարման համակարգեր, Սոցցանցային Հմտություններ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (5 votes cast)

Մեկնաբանություններ (7)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Gevorg

    The Old Reader-ում հազիվ գրանցվեցի: անընդհատ կախում էր նոր յուզերների հոսքից: Այ սենց հաղորդագրություն բերեց գրանցվելուց հետո 🙂

    Thank you for uploading your OPML file. We will soon start importing your subscriptions, which might take up to several hours depending on the amount of feeds you have.

    There are 27457 users in the import queue ahead of you.

    Հիմա սպասում եմ հերթս հասնի

    • բա որ երեկ տեսնեիր ինչ էր կատարվում, էս բոլոր նկարագրածս սերվիսները պառկած էին, ոչ մեկը նորմալ չեր աշխատում, սաղ ժողովուրդը փասափուսեքը հավաում էին ու ցրվում գուգլ ռիդերից 🙂

  2. Gevorg

    Սպասենք տենանք Digg-ը ինչ ա ասում

  3. Մի քիչ զարմանում եմ Գուգլի էս քաղաքականությունից, ինչի ա ազատվում իրա սերվիսներից? Օլդ-ում գրանցվելը պրոբլեմ չտվեց, բայց ՕՊՄԼ -ն իմպորտի հերթում 41588-րդն եմ :Ճ

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

222