Ինչ է OpenSource-ը

ԲԱՑ և ԱԶԱՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄ

Ազատ ծրագրային ապահովում (անգլերեն open-source software) – ծրագրային ապահովումը ազատ ելման կոդով: Այսպիսի ծրագրերի ելման կոդը մատչելի է դիտարկելու, ուսումնասիրելու և փոփոխելու համար, որը թույլ է տալիս օգտվողին մասնակցել հենց ազատ ծրագրի մշակմանը, օգտագործել կոդը նոր ծրագրերի ստեղծման և նրանց մեջ սխալների ուղղման-ելման կետի փոխառման միջոցով, եթե դա թույլ է տալիս լիցենզիայի համատեղելիությունը կամ էլ գործածվող ալգորիթմների, տվյալ կառուցվածքների, տեխնոլոգիայի և ինտերֆեյսների գործածման ուսումնասիրման միջոցով :
Open-source տերմինը ստեղծվել է 1998 թվականին Էրիկ Ռեյմոնդի և Բրյուս Պերենսի կողմից, որոնք պնդում էին, որ free software (ազատ ծրագրային ապահովում) անգլերեն լեզվում միանշանակ չէ և շփոթեցնում է շատ կոմերցիոն ձեռներեցների: Բայց ծրագրերի ճնշող մեծամասնությունը միաժամանակ ազատ են: Բաց և ազատ ծրագրային ապահովման որոշումները ոչ լրիվ են համապատասխանում միմյանց հետ, բայց մոտ են: Բաց և ազատ ծրագրային ապահովման միջև շարժման տարբերությունը հիմնականում եզրափակվում է պրիօրիտետների մեջ: Open-source տերմինի կողմնակիցները հիմնվում են բաց ելակետային էֆեկտիվության վրա, որպես մշակման և ծրագրերի ուղեկցող մեթոդ: «Free software» տերմինի կողմնակիցները գտնում են, որ ծրագրերի ուսումնասիրման մոդիֆիկացիան և տարածման ազատության իրավունքն է հենց հանդիսանում ազատ ծրագրային ապահովման հիմնական և գլխավոր արժանիքը:
Գոյություն ունեն բաց ելակետային կոդ ունեցող ծրագրեր, բայց չեն հանդիսանում ազատ, օրինակ՝ UnRAR կամ էլ RAR արխիվների քանդողը: Նրա ելման կոդը գտնվում է բաց հասանելիության վիճակում, բայց լիցենզիան թույլ չի տալիս օգտագործել այն RAR համատեղելի արխիվատորներ ստեղծելու համար: Ինչպես նաև գոյություն ունի ծրագրերի մի ամբողջ դաս՝ այսպես կոչված կոմերցիոն ծրագրավորման ապահովում բաց ելակետային կոդով կամ էլ open core, որոնք գործածվում են open source տերմինը՝ ընդունված ոչ ազատ ծրագրերի ապահովման համար: Ռիչարդ Սթոլմանի կարծիքով ,open sourceե գովազդը որոշ չափով ազդում է ազատ ծրագրային ապահովման համար, քանի որ բաց ծրագրային ապահովման որոշ գործածողներ և մշակողներ բոլորովին դեմ չեն ծրագրային ապահովման սեփականացմանը և մարդիկ կանգ են առնում open source-ի վրա՝ չհասնելով ազատության հասկացությանը: Նա նշում է, որ մի քանի վնասակար ազատ ծրագրային ապահովման խմբեր, օրինակ Microsoft-ը գործածում է միայն open source արտահայտությունը, այդ ընթացքում հավանաբար դիտավորյալ խուսափում են «Free software» արտահայտությունից: Բրյուս Պերենսի բառերով բաց ծրագրային ապահովումը միշտ էլ ձեռնարկատերերին ազատ ծրագրային ապահովման գաղափարը բացատրելն է, և դա նրան հաջողվել է: Չնայած հեղինակների free բառի երկիմաստ արտահայտությունից ազատվելու ձգտմանը open source նույնպես հաճախակի գործածվում է գործի էության հաստատման համար, OSI որոշմանը հակադրվող կամ նրա նկատմամբ ոչ մի կապ չունեցող, բայց ընդունակ է շփոթության բերելու: Օրինակ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունը գործածում է այն ,բաց աղբյուրե նշանակությամբ:

ԲԱՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄԸ OPEN SOURCE INITIATIVE ՀԱՍԿԱՑՈՒԹՅԱՄԲ

Open source տերմինը չի հանդիսանում Open Source Initiative կազմակերպության առևտրական մակնիշը: Սակայն նրանց համար, ովքեր ցանկանում են օգտագործել այդ կազմակերպության լոգոտիպը, գոյություն ունի պահանջ, որը նրանց պարտավորեցնում է օգտագործել Open source տերմինը միայն լիցենզիաների համար ընդունելի լինելու դեպքում կամ էլ երաշխավորվում է OSI կողմից: Գոյություն ունի հատուկ կոմիտե, որը որոշում է կարող է արդյոք օգտագործել Open source առևտրական կազմակերպության մակնիշը: OSI կողմից բերված սահմանումը ճանաչում են շատ կազմակերպությունների ղեկավարությունների կողմից: Օրինակ SourceForge.net պորտալը: OSI հրապարակային լիցենզիաների վրա դնում է տասնյակ պահանջներ, որոնք ի սկզբանե հիմնավորված էին Debian Free Software Guidelines-ի վրա:

ԼԻՑԵՆԶԻԱՆԵՐ
Բաց ծրագրերի ելակետային կոդերը թողարկվում են կամ որպես հասարակության սեփականություն կամ էլ ազատ լիցենզիայի պայմաններում, ինչպես նաև օրինակ GNU General Public License կամ BSD License: Ազատ լիցենզիան թույլ է տալիս օգտագործել ծրագրի ելակետային կոդը սեփական կարիքների համար մինիմալ սահմանափակումներով՝ չհակադրվելով Open source.org որոշմանը: Այդպիսի սահմանափակումը կարող է լինել պահանջը կամ էլ պահանջների վրա պահպանել բացության հատկանիշը հետագա մոդիֆիկացված բաց ծրագրերի տարածման վրա: Որոշ դեպքերում (օրինակ Apache կամ FreeBSD) այս սահմանափակումները շատ քիչ են, որոշներում (օրինակ GNU General Public License) բավական է տարածել ծրագրային ապահովումը ելակետային կոդով և լիցենզիայի տեքստով՝ չփոփոխելով այն:

ԲԱՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ

Ողջ աշխարհի էնտուզիաստները համատեղ ջանքերով ստեղծել են GNU/ Linux օպերացիոն համակարգերի (ՕՀ) շարք՝ Ubuntu, Debian և շատ ուրիշ տարբերակներ, որոնք, որպես կանոն, կարելի է տեղադրել անվճար: Նմանատիպ ծրագրերից օգտվում են ամբողջ աշխարհում ինչպես կրթական ու գիտական հաստատություններում, այնպես էլ շատ զարգացած երկրների պետական կառույցներում և պաշտպանության գերատեսչություններում:
Ներկա ժամանակում բաց ծրագրային ապահովումը Ռուսաստանում ազատ տարածում չի ստացել, որի պատճառներից մեկը համարում են անլեգալ լայն սեփականատիրական ծրագրային ապահովման տարածումը: Սակայն կառավարության և Ռուսաստանի Դաշնության պրեզիդենտ Մեդվեդևի որոշմամբ ռուսական բաց ծրագրային ապահովումը 2008 թվականին ներդրված է Ռուսաստանի Դաշնության բոլոր դպրոցներում և պետք է այն հաստատված լինի բոլոր պետական և բյուջետային կազմակերպություններում ազգային անվտանգության ոլորտի ապահովման համար: Բաց ծրագրային ապահովումը կարող է ազատ կերպով հաստատվել և օգտագործվել բոլոր դպրոցներում, հիմնարկություններում, բուհերում և բոլոր անձնական համակարգիչներում, ինչպես նաև բոլոր պետական, բյուջետային, կոմերցիոն կազմակերպություններում և ռուսական հաստատություններում, համաձայն բաց լիցենզավորման համաձայնագրի GNU (GPL):

ԲԱՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

Ռուսաստանի Դաշնության կառավարության որոշմամբ 2008 թվականի մարտին Ռուսաստանի բոլոր միջնակարգ դպրոցները ստացան բազային սեփական ապահովման ծրագրային լիցենզավորման փաթեթներ համակարգչային ուսուցում ստանալու համար, ինֆորմատիկայի հիմքերով և նոր ինֆորմացիոն տեխնոլոգիաներով Windows օպերացիոն համակարգից: Ռուսաստանի երեք շրջաններում 2008 թվականին միջնակարգ դպրոցներում լայնորեն ծավալվեցին ծրագրերի բազային փաթեթների ներդրման և օգտագործման աշխատանքները ինֆորմատիկայի աշխատասենյակներում և հաշվողական տեխնիկա դասավանդող ուսուցիչների և սկսվում է աշխատանքները ուսուցիչների և տեխնոլոգիական ինֆորմատիկա դասավանդող մանկավարժների Windows և Linux ապահովման միջավայրում:
Պրոյեկտի իրականացման ընթացքում հայտարարված է աշխարհագրական պրոյեկտի ընդլայնման մասին: Ռուսաստանի Դաշնության ինֆորմացիոն անվտանգության դոկտրինայի համաձայն ինֆորմատիկայի և համակարգչային գրագիտության ուսուցումը պետք է ուղեկցվի անգրագիտության վերացման իրավունքով ԷՀՄ-ների ինֆորմացիաների պաշտպանության ուսուցման մեջ, ինչպես նաև համակարգչային վիրուսների պաշտպանության համար, ԷՀՄ-ների լոկալ և գլոբալ ցանցերի ինֆորմացիոն անվտանգությունն ապահովելու ազատ և բաց ծրագրային ապահովման և լիցենզիոն բազայի հիման վրա: 2007 թվականին թողարկվեցին ինֆորմատիկայի առաջին դասագրքերը բուհերի և դպրոցների համար պետական ստանդարտով համապատասխան կրթություն ուսուցանելու համար դպրոցներում՝ Windows և Linux միջավայրի ծրագրային ապահովման շրջանակներում:

ԲԱՑ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՌՈՒՍԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՄՆԵՐԸ

Ռուսական մշակումները հիմնականում օգնում են անգլալեզու պրոյեկտների զարգացմանը կամ էլ թողարկում են միջազգային պրոյեկտների լոկալիզացված խմբագրություններ (օրինակ Open Office Pro, Open Office.org բազայի հիման վրա): Բաց ծրագրավորման կոդերով ռուսական խոշոր պրոյեկտները քիչ են (օրինակ FAR Manager, Nginx, Driver Pack Solution, 7-Zip): Ոչ մեծ ծրագրերը հաճախակի լինում են անվճար՝ առանց ելակետային կոդերի բացելու (օրինակ Aimp, Light Alloy): Ինչպես նաև գոյություն ունեն աննշան թվով ռուսական բաց ծրագրային ապահովման ռեպոզիտորիաներ:

 Ի՞ՆՉ ԿԱՐՈՂ Է ՏԱԼ OPEN SOURCE- Ը ՀԱՅԱՍՏԱՆԻՆ

Հայաստանի ամենասկզբունքային և ամենաչլուծված խնդիրներից է նրա մասնագիտացումը աշխարհում: Ի՞նչ քայլեր ենք մենք ձեռնարկում, որոնք մեր տեսակետից կարող են զգալի հաջողություններ բերել մեզ: Գրավիչ է թվում զբոսաշրջությունը, սակայն եթե նայենք տուրիզմում զգալի հաջողությունների հասած երկրներին, օրինակ՝ Հունաստանին կամ Թուրքիային, ապա հստակ է դառնում, որ տուրիզմը ինքնին չի կարող բավարար ներդրումներ կատարել տնտեսություն՝ դրա զարգացումը ապահովելու նպատակով: Ցավոք, աշխարհում մեծ մրցակցություն կա այս ոլորտում. գրեթե յուրաքանչյուր երկիր ուզում է զբոսաշրջիկներ ներգրավել:
Այդ պատճառով էլ մենք պետք է մտածենք այն մասին, թե ինչ կարող ենք անել Հայաստանում հանգիստ կյանք ապահովելու համար: Մենք ապրում ենք հետինդուստրիալ շրջանում, երբ եկամուտի առավել արդյունավետ միջոց են հանդիսանում ոչ թե մեր ձեռքերը, այլ խելքը: Դրա համար էլ ուզում ենք, որ Հայաստանը ինչ-որ կերպ մասնակցի այդ միտումներին: Չի կարելի ասել, թե այս ոլորտում մրցակցությունը քիչ է, սակայն բավականին ակնհայտ է, որ շատ երկրներ իվիճակի չեն մասնակցելու ուղեղների մրցակցությանը, ի տարբերություն նույն տուրիզմի, որին ով ասես մասնակցում է:
Վերջերս Ռուսաստանում, հետևելով Բրազիլիայի, Հնդկաստանի, Չինաստանի և այլ երկրների օրինակին, միջոցներ ձեռնարկեցին բոլոր պետական կառույցները Open source տեխնոլոգիաներին անցկացնելու ուղղությամբ: Հարց է առաջանում՝ ի՞նչու է դա արվում: Սկզբում երկու խոսք այն մասին, թե դա ինչ է, քանի որ տարբեր մարդիկ, ովքեր կարծում են, որ լավ են հասկանում այս տերմինը, շատ հաճախ այս գաղափարի ներքո տարբեր բաներ են հասկանում:
Open Source –ը (բառացի ,բաց աղբյուրե) գաղափարախոսություն է, որի դեպքում այսպես կոչված ,նախնական կոդըե, այսինքն՝ ուղղակիորեն այն, ինչ ստեղծում են մարդիկ, ուրիշներին մատչելի է դառնում այն ձևով, որ հնարավոր է դառնում ծանոթանալ, փոփոխել և զարգացնել այն: Սկզբում Open Source մոտեցումը կիրառվել է ծրագրերում: Անգլիական Source բառը (աղբյուր, սկզբնաղբյուր) նշանակում է ծրագրավորողների կողմից գրված ծրագրերի տեքստեր: Սակայն այժմ այդ մոտեցումը գտել է իր կիրառումը տարբեր ոլորտներում: Կան Open Source ռոբոտներ, գործիքներ, տեխնոլոգիաներ և այլն: Ավելի հաճախ այն, ինչ համարվում է Open Source բաժանվում է անվճար, իհարկե, որոշակի պայմաններով: Open Source ապրանքների մշակմանը մարդիկ միանում են տարբեր պատճառներով: Շատերը զբաղվում են դրանով, քանի որ դա հետաքրքիր է և նրանք ունեն ազատ ժամանակ: Ուրիշները՝ որովհետև դրա դիմաց գործատուները վճարում են նրանց: Ոմանք էլ, իրենց կողմից մի բան ավելացնելով, վաճառում են արդյունքը մեկ ուրիշին:
Open Source –ի գաղափարը հեղաշրջում կատարեց տեխնոլոգիաների աշխարհում: Եվ ոչ միայն այն պատճառով, որ շատ բաներ դարձան անվճար: Ավելի կարևորն այն է, որ Open Source տեխնոլոգիաները բաց են, մատչելի կատարելագործման համար: Իսկ դա նշանակում է, որ հնարավորություն է ստեղծվում մասնակցել նման տեխնոլոգիաների պահանջները բավարարելու նպատակով: Եվ դրա դիմաց կարելի է դրամ աշխատել: Դրա վրա է հիմնված պետական ծավալով Open Source ապրանքների, մասնավորապես ծրագրերի ներդրման գաղափարը: Պետությունը կարող է գնել օտարերկյա առևտրական արտադրանքներ, որոնք հասցվել են սպառողներին բավարարող մակարդակի: Այս դեպքում ողջ դրամը գնում է արտասահման. այլ երկրներում ապրող ծրագրավորողների աշխատավարձի, այդ երկրների բյուջե մտնող հարկերի և նման ծրագրերն արտադրող ընկերությունների սեփականատերերի եկամուտների ապահովման համար: Ընդ որում՝ գործը չի սահմանափակվում միայն լիցենզիաների ձեռք բերմամբ ստիպված ես մշտապես դրամ ծախսել տեխնիկական աջակցության վճարման և թարմացված տարբերակների ձեռք բերման համար: Սա մեկ սցենար է: Երկրորդ տարբերակը՝ Open Source ապրանքների օգտագործումն է: Այս դեպքում պետությունը չի վճարում լիցենզիայի համար.ամեն ինչ անվճար է: Թվում է ամեն ինչ լավ է, բայց ցավոք շատ հաճախ Open Source ապրանքը չի բավարարում սպառողի պահանջներին: Պատճառները շատ են: Ծրագրավորողների կողմից ընդունված շատ որոշումներ բխում են ,սա հետաքրքիր է անելե և ոչ թե ,դա անհրաժեշտ է սպառողինե դիտարկումից: Մեկ այլ պատճառն այն է, որ նախքան Open Source ապրանքի մշակումը շատ հազվադեպ է անցկացվում հաճախորդների պահանջների լուրջ ուսումնասիրություն: Նման ապրանքների թիմերում շատ ծրագրավորողներ կան, սակայն դրանց մեջ շատ հազվադեպ կարելի է հանդիպել մարդկանց, ովքեր ունեն մարքեթինգային ուսումնասիրության փորձ: Կան նաև այլ պատճառներ: Այս բոլորը բերում է նրան, որ Open Source ապրանքները որակապես հազվադեպ են համապատասխանում առևտրական մակարդակին: Բայց դա կարևոր չէ: Առաջին հերթին պետության համար պարդատիր չէ իր ծառայողներին ապահովել ամենալավ արտադրանքով: Իսկ երկրորդ հերթին, և դա շատ կարևոր է, տեղական ծրագրավորողները կարող են լրացուցիչ գումարի դիմաց այդ ապրանքի որակը հասցնել անհրաժեշտ մակարդակի և հավելել այն ինչպես պետությանը, այնպես էլ կոնկրետ կազմակերպությանը անհրաժեշտ ֆունկցիաներով: Բացի այդ կարելի է լուծել Open Source ապրանքների ևս մեկ խնդիր՝ տեխնիկական աջակցության բացակայությունը: Տեղական ծրագրավորողները կարող են այդպիսի աջակցություն ապահովել, այդ թվում՝ ապահովել ապրանքների նոր տարբերակների թարմացման հնարավորությունը առանց գործառնության կորստի: Արդյունքում, որքան էլ տարօրինակ է թվում, պետության համար շատ հաճախ այդ ապրանքները ավելի թանկ կարժենան, քան եթե նրանք ձեռք բերեին լիցենզիաները օտարերկրյա արտադրողներից: Բայց այս դեպքում դրամը չի գնում արտասահման, այլ ծախսվում է տեղական ընկերությունների համար, և այնտեղից հարկեր են վճարվում տեղական բյուջե: Դա տեղական ընկերություններին հնարավորություն է տալիս ուժ և փորձ ձեռք բերել, վարձել և պահել արժեքավոր աշխատողների: Ժամանակի ընթացքում այդ ընկերությունների աշխատակիցները կկարողանան բարձրացնել իրենց կարգավիճակը Open Source ապրանքի ծրագրավորման թիմում և կկարողանան ազդել ապրանքի հետագա հնարավորությունների վրա, ինչը կէժանացնի մշակված ծրագրի և անհրաժեշտ հնարավորությունների աջակցության արժեքը պետության համար, ինչն էլ կհեշտացնի և կարագացնի անցումը նոր տարբերակներին: Այս բոլորը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր ստեղծել, պատրաստել մասնագիտացված թիմեր, որոնք, հավանաբար, կկարողանան սկիզբ դնել իրենց նոր՝ ինչպես առևտրական, այնպես էլ Open Source ապրանքներին և նախագծերին:

ԱԶԱՏ ԾՐԱԳՐԱԿԱԶՄ

Ազատ ծրագրակազմը (free software կամ software libre) այն ծրագրակազմն է, որը կարելի է առանց սահմանափակման օգտագործել, հետազոտել ու ձևափոխել, որը կարելի է պատճենել և տարածել ձևափոխված կամ չձևափոխված վիճակում առանց սահմանափակման կամ նվազագույն սահմանափակմամբ, որի միակ նպատակն է նույն հնարավորությունն ապահովել հետագա օգտվողներին և թույլ չտալ սարքակազմ արտադրողներին զրկելու գործածողներին իրենց սարքակազմը ձևափոխության ենթարկելու հնարավորությունից: Ազատ ծրագրակազմը հիմնականում լինում է անվճար:
Գործնականում՝ ծրագրակազմն ազատ կերպով տարածելու համար օգտվողը պետք է ստանա նաև ծրագրի՝ մարդու համար ընթերցելի տարբերակը (ելակետային կոդը) ՝ վերոհիշյալ թույլտվությունը տրամադրող ծանուցման հետ միասին: Ծանուցումը կարող է ունենալ ,ազատ ծրագրակազմի արտոնագիրե տեսքը կամ էլ այնտեղ նշվի, որ ելակետային կոդը տեղադրված է հանրային տիրույթում (public domain):
ՌԻՉԱՐԴ ՍԹՈԼՄԱՆ

անհրաժեշտ էր լինելու ազատ ծրագրակազմի նրա գաղափարներն առաջ տանելու համար:
1998 թվականից կիրառվում են ազատ ծրագրակազմի այլընտրանքային կանոնները: Առավել տարածված են ,ազատ ծրագրակազմիե (software libre), ,ազատ և բաց աղբյուրի ծրագրակազմիե (Free and Open Source Software) (FOSS)) և ,ազատ, անվճար և բաց աղբյուրի ծրագրակազմիե (Free Libre and Open Source Software) (FLOSS)) համակարգերը: 2005 թվականին հիմնվել է Ազատ ծրագրակազմի իրավական կենտրոնը՝ FLOSS-ը պաշտպանելու և առաջ տանելու նպատակով: Ազատ ծրագրակազմի հականիշը ,արտոնագրված ծրագրակազմե (proprietary software) կամ ,անազատ ծրագրակազմնե է: Ազատ ծրագրակազմը, որը կարող է տարածվել ինչպես անվճար, այնպես էլ վճարովի հիմունքներով, տարբերվում է ,անվճար ծրագրակազմիցե (Freeware), որն իր սահմանմամբ օգտագործման համար վճար չի ենթադրում: ,Անվճար ծրագրակազմիե հեղինակները կամ սեփականատերերը որպես կանոն բոլոր այլ իրավունքները վերապահում են ծրագրակազմին: ,Անվճար ծրագրակազմե օգտագործողները, ընդհանուր առմամբ, չեն կարող հետազոտել, ձևափոխել կամ վերաբաշխել այն: Ազատ ծրագրակազմի բիզնես մոդելները հիմնվում են այնպիսի ավելացված արժեքների վրա, ինչպիսին են աշխատածրագրերը, աջակցում, վերապատրաստումը, ընտրակայումը, ինտեգրումը կամ արտոնագրումը: Միաժամանակ որոշ բիզնես մոդելներ, որոնք գործ ունեն ,արտոնագրված ծրագրակազմիե հետ, անհամատեղելի են այն մոդելները, որոնց պարագայում գործածողը պետք է վճարի արտոնագրի համար, որպեսզի կարողանա օրինականորեն օգտվել ծրագրակազմից:
Ազատ ծրագրակազմի արտոնագրեր: Բոլոր ազատ ծրագրակազմերի արտոնագրերը պետք է գործածողի համար ապահովեն վերոհիշյալ բոլոր ազատությունները: Սակայն եթե աշխատածրագրերի արտոնագրերը համատեղելի չլինեն, ծրագրերի միավորումը՝ ելակետային կոդը միախառնելով կամ ուղղակիորեն կապակցելով երկուականները, խնդրահարույց է արտոնագրերի տեխնիկական սահմանափակումների պատճառով: Անուղղակիորեն միմյանց միացված ծրագրերը կարող են խուսափել այս խնդրից: Ազատ ծրագրակազմերի մեծ մասն օգտվում է փոքր թվով արտոնագրերից: Դրանցից առավել տարածված են հետևյալները.
 GNU հանրային արտոնագիր (GNU General Public License)
 GNU նվազ հանրային արտոնագիր (GNU Lesser General Public License)
 BSD արտոնագիր (BSD License)
 Mozilla հանրային արտոնագիր (Mozilla Public License)
 MIT արտոնագիր (MIT License)
 Apache արտոնագիր (Apache License)
 Ազատ ծրագրակազմի հիմնադրամը (ԱԾՀ) և բաց աղբյուրների նախաձեռնությունը (ԲԱՆ) հրապարակում են այն արտոնագրերի ցուցակը, որոնք նրանց կարծիքով, համապատասխանում են ազատ ծրագրակազմի և բաց աղբյուրի նրանց սեփական սահմանմանը:
 ԱԾՀ հավանությանն արժանացած ծրագրակազմերի ցուցակ
 ԲԱՆ հավանությանն արժանացած ծրագրակազմերի ցուցակ
ԱԾՀ ցուցակը համապարփակ չէ, կարող են լինել ազատ արտոնագրեր, որոնց մասին ԱԾՀ-ն չի լսել կամ բավականաչափ չի կարևորել: Ուստի կարող են լինել ազատ, սակայն ԱԾՀ ցուցակից դուրս մնացած արտոնագրեր: Մինչդեռ ԲԱՆ ցուցակը համապարփակ է: Նրանք ընդգրկում են այն արտոնագրերը, որոնք ներկայացված, քննարկված և հաստատված են: Հաստատման այս ձևական գործընթացով է սահմանվում արտոնագրի բաց աղբյուր լինելը: Այսպիսով, հնարավոր չէ, որ արտոնագիրը լինի բաց աղբյուրի տեսակի և ընդգրկված չլինի ԲԱՆ-ի հաստատած ցուցակում:
Բացի այս երկու կազմակերպություններից Դեբիան նախագիծը ոմանց կարծիքով նույնպես օգտակար խորհուրդներ է տալիս այն մասին, թե արդյոք այս կամ այն արտոնագիր համապատասխանում է Դեբիանի ազատ ծրագրակազմի ուղենիշներին: Դեբիանը հավանության արժանացած արտոնագրերի ցուցակ չի հրապարակում, ուստի նրա կարծիքն իմանալու համար անհրաժեշտ է պարզել, թե նրանք ինչ ծրագրակազմեր են ընդգրկել ծրագրակազմերի իրենց արխիվում: Այդ նյութերն ամփոփված են Դեբիանի ցուցակայքում: Սակայն հազվադեպ է լինում, որ հայտարարվի, թե որևէ արտոնագիր համատեղելի է ԱԾՀ չափանիշներին, իսկ ԲԱՆ-ի չափանիշներին՝ ոչ, և հակառակը, ուստի այս եզրույթների հստակ սահմանումները վիճաբանությունների նյութ չեն դարձել:
Թույլատրող և copyleft արտոնագրեր: ԱԾՀ-ն հետևյալ կերպ է դասակարգում արտոնագրերը.

 Հանրային տիրույթի ծրագրակազմեր (Public domain software) – հեղինակային իրավունքի ժամկետն անցել է, աշխատանքը հեղինակային իրավունք չի ստացել, կամ էլ հեղինակը հրաժարվել է հեղինակային իրավունքից: Քանի որ հանրային տիրույթի ծրագրակազմերը հեղինակային իրավունքի պաշտպանություն չունեն, դրանք կարող են հեշտությամբ ներառվել ցանկացած աշխատանքի մեջ՝ արտոնագրված թե ազատ:

 Թույլատրող արտոնագրերը նաև կոչվում են BSD-ոճի արտոնագրեր, քանի որ դրանք չափազանց լայնորեն են կիրառվում BSD օպերացիոն համակարգերի ծրագրակազմերում: Հեղինակն ունի հեղինակային իրավունք, որը վերաբերում է միայն երաշխիքներից հրաժարվելուն և ձևափոխված աշխատանքների պատշաճ կիրառում պահանջելուն: Թույլ է տալիս վերաբաշխում և ցանկացած ձևափոխում, նույնիսկ արտոնագրային:

 Copyleft արտոնագրեր, որոնցից ամենակարևորը GNU հանրային արտոնագիրն է: Հեղինակը պահպանում է հեղինակային իրավունքը և թույլ է տալիս վերաբաշխում և ձևափոխություն՝ պայմանով, որ դրանք բոլորն էլ արտոնագրված լինեն նույն արտոնագրի պայմաններով: Ուրիշների կատարած հավելումներն ու ձևափոխումները նույնպես պետք է արտոնագրվեն նույն Copyleft արտոնագրի պայմաններով, երբ դրանք վերաբաշխվում են նախնական արտոնագրված արտադրանքի մի մասի հետ միասին:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ ԵՆ ԱԶԱՏ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԲՈՒՄ

,Ես կարող էի փող աշխատել ծրագրավորմամբ, և, հնարավոր է, ինձ դուր գար, ծրագրեր գրելը: Բայց ես գիտեի, որ դրանով իմ կարիերան կավարտվեր, և, ետ նայելով, ես կտեսնեի, որ մարդկանց բաժանող պատեր եմ կառուցել, և կզգայի, որ ողջ կյանքում այս աշխարհն ավելի վատն եմ դարձրել, ՌԻՉԱՐԴ ՍԹՈԼՄԱՆ:
Ազատ ծրագրավորման լեգենդար կողմնակից Ռիչարդ Սթոլմանը սկսել է GNU օպերացիոն համակարգի մշակումը 1984-ին: Սթոլմանի հիմնած շարժումը կոչվել է ,Ազատ ԾԱե այն պատճառով, որ ստեղծվել է օգտագործողների ազատության նկատմամբ հարգանքի հիման վրա: Հենց այդ պատճառով նրա համար արմատապես անընդունելի է Open Source (,բաց աղբյուր) և Free software (Ազատ ԾԱ) հասկացությունների միախառնումը: Նրա կարծիքով, այդ շարժումները նման են երկու քաղաքական կուսակցությունների, ընդ որում ,open sourceե շարժումը Սթոլմանի խոսքերով, նրա իդեալիստական գաղափարախոսության ժխտումն է, քանի որ այդ տերմինը թաքցնում է, որ նման ԾԱ-ի իրական նպատակն ազատությունն է: Այնուամենայնիվ, 1998-ից ի վեր, այդ շարժման ներկայացուցիչները սկսել են օգտագործել ,open sourceե տերմինը՝ նման գործունեությունը բնութագրելու համար: Ինչ էլ որ լինի, ողջ աշխարհում տասնյակ միլիոնավոր մարդիկ օգտվում են GNU/ Linux համակարգից: Ի տարբերություն այլ կոմերցիոն օպերացիոն համակարգերի (Windows, Mac OS), GNU/ Linux-ի հիման վրա ծրագրերը հազարավոր մարդկանց աշխատանքի պտուղ են, դրանք կարելի է փոխանցել առանց սահմանափակումների անվճար կամ վճարովի, ստանալ այդ ծրագրերի նախնական տեքստերը և դրանցում ցանկացած փոփոխություն կատարել:
Այսօր Հայաստանում փորձեր են արվում տեղայնացնել GNU/ Linux հիման վրա դիստրիբուտիվների ստեղծումը: Կարելի է ասել, որ ազատ ԾԱ շարժումը Հայաստանում սկսվել է 1990-ականների վերջին: Linux-ը տեղայնացնելու փորձերից մեկը Spitak Linux նախագիծն էր: Հայաստանում Linux օգտագործողների թիվը շատ չէ՝ 1-3 տոկոս: Դրա մեղավորն ինչպես տեղեկատվության պակասն է, այնպես էլ հնարավոր անհարմարություններից վախը՝ կապված անծանոթ օպերացիոն համակարգը (ՕՀ) յուրացնելու հետ:
Ռուս-հայկական համալսարանի և Ռուսական ԳԱ համակարգային ծրագրավորման ինստիտուտի համակարգային ծրագրավորման համատեղ լաբորատորիան 2009-ին սկսել է մշակել Nur Linux օպերացիոն համակարգը: Ինչպես նշել է լաբորատորիայի վարիչ Վահրամ Մարտիրոսյանը, Nur Linux-ում կընդգրկվեն լաբորատորիայի համակարգային ծրագրավորման մշակումները: Վահրամ Մարտիրոսյանի խոսքերով, ազատ ԾԱ շարժումը Հայաստանում առաջիկա երկու տարում իսկական բում կապրի: ,Աշխարհի առաջատար երկրների պետական և բիզնես կառույցներն ակտիվ անցում են կատարում ազատ ԾԱ-ի: Հայաստանն այդ գործընթացից դուրս չի մնաե:
Լաբորատորիայի աշխատակից Բիայնա Մահարիի խոսքերով, Linux ՕՀ-ը Հայաստանում ավելի տարածված է դառնում: Չլիցենզավորված ՕՀ-երի կիրառումը Հայաստանում կվերանա: Այսօր խանութներում կարելի է համակարգիչներ ձեռք բերել Linux ՕՀ-ով կամ ձեռք բերել Windows ՕՀ-ի լիցենզավորված տարբերակը: Բայց բաց ԾԱ-ի հիման վրա մշակվել է նաև ,Արաքսե օպերացիոն համակարգը՝ նախատեսված մարզերի համար: Ինչպես ասում է ,Արաքսե օպերացիոն համակարգի համահեղինակ Նորայր Չիլինգարյանը, ծրագիրը նոր հայացք է նրան, թե ինչպես կարելի է հավաքել Linux դիստրիբուտիվներ: Նոր օպերացիոն համակարգի համար ընտրվել է խորհրդանշական անվանում՝ չէ որ ,Արաքսըե սահմանային գետ է: ,Արաքսըե տեղայնացված է հայերեն, պարսկերեն, վրացերեն, անգլերեն, գերմաներեն և ֆրանսերեն լեզուներով: ,Արաքսըե ցուցադրվել է Երևանում ,DigiTecե ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ: ՀՀ կառավարությունը տվյալ պահին Հայաստանում լիցենզավորված ԾԱ խոշորագույն օգտագործողներից է:

ԿՈԴԵՐՈՎ ԽՈՍՔ. ԲԱՑ ԿՈԴԵՐՈՎ ԾՐԱԳՐԵՐԸ ԿԻԲԵՌՏԱՐԱԾՔ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ԸՆՁԵՌՈՒՄ ԾՐԱԳՐԵՐԻՆ

Բաց կոդերով և անվճար՝ այս երկու հատկությունների շնորհիվ են համակարգչային բաց կոդերով (Open Source) ծրագրերը տարածում գտել Արևմուտքում: Հայաստանի համար շատ անհրաժեշտ այս համակարգերը, որոնք, ի տարբերություն ,Մայքրոսոֆթիե փակ կոդերի, հնարավորություն են տալիս ծրագրի մեջ փոփոխություններ կատարել, մասնավորապես՝ դարձնել հայերեն, այստեղ փոքր տարածում ունեն և շարքային օգտվողներին անծանոթ են: Փոխարենը տարածված են ,Մայքրոսոֆթիե չարտոնագրված, հենային ծրագրերը: Ինտերնյուս գործակալության տեղեկատվական իրավունքի և քաղաքականության կենտրոնը (ԻԳՏԻՔԿ) երկօրյա միջազգային սեմինար անցկացրեց Երևանում ,Բաց կոդերով համակարգչային ծրագրերի դերը տեղեկատվական հասարակության զարգացման գործումե թեմայով: Եվրոպական մի շարք երկրներում բաց կոդերով համակարգչային ծրագրերի տարածումը, որոնք մրցակցում են ,Մայքրոսոֆթիե փակ կոդերով և վճարովի ծրագրերի հետ, հասարակական մեծ աջակցության շնորհիվ դարձել է պետական քաղաքականության մաս:
Բաց կոդով օֆիս, լուսանկարչական կամ ինտերնետային ծրագրեր ունենալու համար դրանք կարելի է օրինականորեն ուղղակի քաշել ինտերնետից:
Բաց կոդերի տարածման կամավորները դպրոցներում ստեղծեցին բաց կոդերով ծրագրերի ուսուցման այլընտրանքային դասընթացներ, որտեղ սովորեցնում էին Windows–ին փոխարինող բաց կոդով Linux օպերացիոն ծրագիրը: Հետագայում կառավարությունը և երկրի նախագահը բաց կոդերի տարածումը դարձրին պետական քաղաքականություն:
Բաց կոդերը ոչնչով չեն զիջում ,Մայքրոսոֆթինե, հակառակը՝ առավելություն ունեն՝ կարող ես մեջը բազմաթիվ փոփոխություններ անել՝ մենյուն փոխել, լեզուն փոխել: Սակայն միայն այն պատճառով, որ մարդիկ չգիտեն բաց կոդերի մասին, որ կարող են անվճար ստանալ, չեն օգտագործում դրանք ու վճարում են ,Մայքրոսոֆթինե:
Հայերեն համակարգչային ծրագրեր գրեթե չկան: Միայն մի քանի տարի առաջ Սորոսի հիմնադրամի ֆինանսավորմամբ ստեղծվեց հայերեն բաց կոդով օֆիս ծրագիր, որ մեծ տարածում չգտավ: Ի տարբերություն հայերի, փոքր ժողովուրդները՝ մակեդոնացիները, մերձբալթյան ժողովուրդները, վաղուց օգտվում են իրենց լեզուներով համակարգչային ծրագրերից: Տեղեկատվական քաղաքականության և իրավունքի կենտրոնի տնօրեն Դավիթ Սանդուխչյանը դա բացատրում է այն հանգամանքով, որ այդ երկրներում համակարգիչ օգտվողներն անհամեմատ շատ են, քան Հայաստանում, և ,Մայքրոսոֆթըե տվյալ լեզվով ծրագրեր թողարկելով՝ ընդլայնում է շուկան:
Այնուհանդերձ, Մակեդոնիայից ժամանած Ֆիլիպ Ստոյանովսկին տեղեկացրեց, որ Մակեդոնիայում ծրագրերի տեղեկայնացումը (մակեդոներեն դարձնելը) պետական քաղաքականություն է և կառավարությունը ,Մայքրոսոֆթինե տարեկան մեկ միլիոն դոլար է վճարում՝ ծրագրերը մակեդոներեն և ալբաներեն դարձնելու համար: Զուգահեռաբար հասարակական ակտիվիստները մակեդոներեն են դարձնում բաց կոդերով ծրագրերը:
Համաձայն Հայաստանում ԻԳՏԻՔԿ-ի անցկացրած հետազոտության՝ կազմակերպություններում ծրագրերի կիրառման առումով վիճակը հուսադրող է. կազմակերպությունների առնվազն 22 տոկոսը մշակում է ծրագրային քաղաքականություն և դրանց 7 տոկոսը արդեն մշակված քաղաքականություն ունի: Սակայն հետազոտված կազմակերպությունների 71 տոկոսը ծրագրային որևէ քաղաքականություն չունի:
Հայաստանի կառավարությունը դեռ որևէ քայլ չի ձեռնարկել համակարգչային ծրագրերը հայացնելու ուղղությամբ: Իսկ սփյուռքը, հայապահպանության համար միջոցներ է ներդնում միայն դպրոցների և եկեղեցու վրա՝ չհասկանալով, որ հայերենի բացակայությունը համակարգչային ծրագրերում լուրջ վտանգ է սպառնում, որ հայերենը, ի վերջո, կարող է վերածվել միայն կենցաղի լեզվի:
Սանդուխչյանի տեղեկությամբ՝ ,Մայքրոսոֆթըե կառավարությանն առաջարկել է ծրագրերը հայացնելու պատվեր ներկայացնել: Սակայն նա ասում է, որ կառավարությունը ճիշտ կանի ավելի էժան գնով Հայաստանի մասնագետներին պատվիրի հայացնել բաց կոդերի ծրագրերը և դրանք ներդնի հաստատություններում: Այդ դեպքում ,Մայքրոսոֆթիե հենային ծրագրերի փոխարեն կներդրվեն օրինական ճանապարհով անվճար ձեռք բերված բաց կոդերով հայերեն ծրագրեր:
OPEN SOURCE-Ն ԱՌԱՆՑ ԳՈՎԱԶԴԻ. ՀԱՄԱՅՆՔԸ ՆՍՏԻ՝ ԾՐԱԳԻՐ ԿԳՐԻ

Free and Open Source Software – ազատ և բաց կոդով ծրագրային ապահովում: Համաշխարհային սարդոստայնի ,որսորդներինե վաղուց է հայտնի ծանոթ այս տեխնոլոգիան: Ծանոթ տեխնոլոգիան վերջին տարիներին համաշխարհային ցանցում հանրային նոր դրսևորումներ է ստանում ու արձանագրում զարգացման նոր միտումներ:
Ծրագրային ապահովման այս տեխնոլոգիան՝ ազատ և բաց կոդով ծրագրային ապահովումը, մասնագետները համեմատում են մայրաքաղաքային կամ այլ հայտնի աղցանների հետ: Թե ինչո՞ւ ՝ գիտեն իրենք: Ասում են, որ մայրաքաղաքային աղցանի պես այն բոլորին է մատչելի ու հասանելի, ,համըե ՝ հասկանալի և ով ասես կարող է օգտվել:
Համակարգչային ծրագրերը, գաղտնիք չէ, որ ստեղծվում են ծրագրավորման լեզուների բանաձևերի միջոցով՝ ծրագրի աշխատանքը նկարագրելով: Այդ ,նկարագրությունըե անվանում են ,սկզբնաղբյուրային կոդե (Source code) կամ պարզապես կոդ: Մարդու կողմից ընթեռնելի կոդը այնուհետև փոխակերպվում է մեքենայի համար հասկանալի տեսքի և դառնում վերջնական ծրագիր, որն ամեն օգտագործող կարող է գործարկել: Առանձնացվում է ծրագրերի տարածման երկու մոտեցում՝ սեփականատիրական և փակ կոդով: Այս դեպքում օգտագործողին տրամադրվում է միայն վերջնական ծրագիրը, իսկ ծրագրային կոդը պահվում է գաղտնի և բաց կոդով, երբ բացի վերջնական ծրագրից բոլորին հասանելի է նաև կոդը: Սակայն կոդի հասանելիությունը ինքնանպատակ չէ: Դեպքերի մեծամասնությունում նաև օգտագործողին տրվող իրավունքներն են շատ տարբեր: Որպես կանոն՝ սեփականատիրական ծրագրերի դեպքում, ծրագիրը տրամադրվում է կոնկրետ օգտագործողի սահմանափակ քանակությամբ համակարգիչների համար, առանց երրորդ անձանց այն փոխանցելու իրավունքին և արգելվում է ծրագրի ուսումնասիրման կամ որևէ փոփոխման փորձերը: Նաև ամեն նոր տարբերակի համար, անհրաժեշտ է նոր լիցենզիա գնել: Դրան հակառակ՝ բաց կոդով ծրագրային ապահովման դեպքում, օգտագործողին տրվում է այն ուսումնասիրելու, փոփոխելու, տարածելու և այլ ազատություններ, ընդհուպ մինչև վաճառք: Այդ դեպքում ծրագիրը կոչվում է նաև ազատ, իսկ կոդի բաց լինելը դառնում է պարզապես անհրաժեշտ այդ ազատությունը ապահովելու համար:
Open Source մոտեցումով ծրագրերի ստեղծման կողմնակից SS մասնագետ Ալեքսեյ Չալաբյանը նշում է, որ բաց կոդով ծրագրերը հնարավորություն են տալիս սեփական աչքով տեսնել, թե ինչպես է աշխատում ծրագիրը, գտնել երբեմն դրանց թերությունները և հայտնել հեղինակներին, որևէ հնարավորության բացակայության դեպքում ինքնուրույն այն ավելացնել և ուղարկել բարելավումը հեղինակներին: Եթե այս մոտեցումը ի սկզբանե տարածված էր միայն ,էնտուզիաստներիե միջև, որոնք ազատ ժամանակ ,սեփական հաճույքների և կարիքների համարե համատեղ ստեղծում էին ծրագրեր, ապա ավելի ուշ իր բազմաթիվ առավելությունների հաշվին այդ մոտեցումը հրապուրել է նաև տեխնոլոգիական ընկերություններին, որոնք բացել են իրենց ծրագրերի կոդերը հաճախ դրա համար փոխելով ողջ վաճառքի սխեման:
Ըստ փորձագետների կարևորը այն է, որ օգտվողը կարող է նախկինում մի քանի հազար դոլար գերազանցող համակարգչային ծրագրերի փաթեթի փոխարեն բացառապես անվճար հիմնական ամեն հնարավորն ապահովող ծրագրային փաթեթ ունենալ: Սովորաբար ամեն մի ծրագիր կամ նախագիծ ունի իր պաշտոնական կայքը, որտեղ և կոորդինացվում են ծրագրի աշխատանքները, շփվում են ծրագրավորողները, դիզայներները, թարգմանիչները՝ բոլոր այն անհատները, որոնք մասնակցում են նախագծում: Այսպիսի մարդկանց խումբը սովորաբար անվանվում է համայնք, և հենց այդ պաշտոնական կայքերից էլ կարելի է բեռնավորել բուն ծրագիրը, հավելյալ մոդուլները, ստանալ ծրագրային կոդերը:
SS մասնագետը նշում է նաև, որ այսպես ասած փակ կոդով ստեղծված ծրագրերը կարող են շատ լուրջ սխալներ պարունակել կամ միտումնավոր ծառայել ինֆորմացիայի արտահոսքի համար և դա հնարավոր չէ պարզել քանի դեռ նման դեպքի մասին հայտնի չդառնա: Այդ է պատճառը, որ տեղեկատվության անվտանգության և գաղտնագրման ոլորտում ծրագրի կոդի բաց լինելը ,դե ֆակտոե դարձել է պահանջ: Բացի դրանից, ըստ Չալաբյանի, վիճակագրությունը ցույց է տալիս, որ գտնված սխալները և ,ծակերըե շատ ավելի շուտ են հայտնաբերվում ու շտկվում բաց կոդով ծրագրերի դեպքում: Ալեքսեյ Չալաբյանը նշում է նաև բաց ծրագրային կոդով օպերացիոն համակարգերի երկրորդ առավելությունը. ,Մոռացեք վիրուսների մասինե, – ,Ես նկատի չունեմ, որ նման վիրուսներ երբեք չեն ստեղծվել: Սակայն այդ եղած մեկ տասնյակ փորձնական վիրուսները աշխատացնելու համար փորձառու օգտագործողը պետք է նպատակաուղղված մի քանի ժամ ծախսի սեփական համակարգիչը վարակելու համար, իսկ այլ համակարգիչ այդ վիրուսը, մեկ է՝ չի կարողանա վարակելե: Բաց կոդով ծրագրերը նաև համակարգչի հզորությանը շատ ավելի համեստ պահանջներ են ներկայացնում, չստիպելով այդքան հաճախ դեռ աշխատող համակարգիչը դեն նետել, ավելի հզորով փոխարինելու համար: Հիմա մեր երկրի համակարգչային ոլորտում կամ ընկերություններում, ովքեր օգտագործում են բաց կոդով ծրագրեր կամ այդպիսի միջավայրերի համար նոր ծրագրեր ստեղծում: Սովորական օգտագործողների թիվը որոնք հիմնականում աշխատում են ազատ ծրագրերով՝ շատ չէ:
Անվճար ծրագրային փաթեթների կիրառումը մեզ մոտ լայն կիրառում չի գտել, որովհետև մեր իրականության մեջ անվճար են, չնայած՝ մեր օրենքներով էլ ոչ – լիցենզիոն ծրագրեր օգտագործելու համար պատասխանատվություն է սահմանված: Երկրորդը այն է, որ ոչ առևտրային լինելով՝ այդ ծրագրերը չեն գովազդվում և ոչ մասնագետներին հաճախ հայտնի չեն, իսկ ոչ-լիցենզիոն սկավառակներ բազմաթիվ խանութներում և բեռնավորման կայքերում շատ հազվադեպ են հայտնվում՝ անիմաստ է ,գողանալե և էժանով վաճառել այն, ինչը ի սկզբանե անվճար է և հասանելի: Մեկ այլ դժվարությունը սովորական մարդկային սովորությունն է, եթե համապատասխան կոճակները սովորական տեղում չեն կամ այլ պատկեր ունեն, մարդիկ ուղղակի սովոր չեն՝ ,վարժված չենե և հետ են ,քաշվումե այն օգտագործելուց. ,բայց դա ցանկացած նոր բանի խնդիրն էե:
Այժմ Հայաստանում նկատվում է մտավոր սեփականության հանդեպ վերաբերմունքի առողջացում և վերջինիս միրջազգային նորմերին մոտենալուն զուգընթաց Հայաստանում Open Source – ը կզբաղեցնի նույն դերը, ինչ ամբողջ աշխարհում:

Նոննա Տոռոզյան, Գորիսի Պետական Համալսարան

Օգտագործված հղումներ

1. http://hy.wikipedia.org
2. http://ru.wikipedia.org
3. PanARMENIAN.Net
4. JNews.am
5. http://www.mediamax.am
6. http://www.hsearch.am
7. http://gnu.am

 

 

Ինչ է OpenSource-ը, 10.0 out of 10 based on 4 ratings

Բաժին: *Nix-եր, Հայկական բաց պրոեկտներ, Ուսումնական նյութեր, Վերլուծություն, Օպերացիոն համակարգեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (4 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

257