Սկիզբ » Ժեշտ » ԹՎԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՄԲ ԼՈՒՍԱԿԻՐ PIC ՄԻԿՐՈԿՈՆՏՐՈԼԼԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

ԹՎԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՄԲ ԼՈՒՍԱԿԻՐ PIC ՄԻԿՐՈԿՈՆՏՐՈԼԼԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ

| Մարտ 16, 2013 | Մեկնաբանված չէ |

Միկրոկոնտրոլլերը դա ինտեգրալ էլեկտրոնային սխեմա է,որը չունի ոչ մի կոնկրետ ֆունկցիոնալ նշանակություն:

Փոխարենը նա ունի ծրագրային հիշողության բլոկ, օպերատիվ հիշողություն, մուտքի,ելքի սարքեր, պերիֆերիկ սարքեր որոնց շնորհիվ համապատասխան ծրագրային ապահովման դեպքում նա կարող է վերածվել լիարժեք սարքի,որն ի վիճակի է լուծելու բազմաթիվ խնդիրներ ավտոմատ կառավարման, չափագրական,ինֆորմացիայի մշակման, հաղորդման, ռոբոտաշինության,կապի և այլ ոլորտներում:

Սարքը որ ձեր ուշադրությանն եմ ներկայացնում լուսակիրի ղեկավարման բլոկ է, որը ղեկավարում է նրա աշխատանքը: Կարմիր, կանաչ և դեղին լույսերի միացման ժամանակը վայրկյաններով կարելի է կարգավորել 4 կոճակների օգնությամբ (up,down ,set,ok) ,0-99 միջակայքում: Սարքի սիրտը Microchip ընկերության PIC16f628 միկրոկոնտրոլլերն է, որին միացված է 7 սեգմենտանի լուսադիոդե էկրան: Էկրանին տպվում է ընթացիկ X- րդ վայրկյանը աշխատանքային ռեժիմում,և օգտագործողի կողմից փոփոխված միացման չափը վայրկյաններով SET ռեժիմում:

LUS

Ավելի մանրամասն անդրադառնանք սարքի աշխատանքին: Միացման պահից սկսած PICը համաձայն իր մեջ գրված ծրագրի`

1.միացնում է դեղին լուսը

2.EEPROM հիշողությունից կարդում է դեղինի համար տրված ժամանակը և վերագրում է SEC փոփոխականին

3.Էկրանին տպում է SEC փոփոխականը

4.Ստուգում է թե արդյոք սեղմած է SET կոճակը, եթե այո ապա անցնում է SET ռեժիմին

5.Եթե ոչ ապա անցնում է 3. –ինև այսպես այնքան մինչև ՍԵԿԸ հավասարվի 0-ի

6. Վերջապես SECը հավասար է 0, հետեվաբար անջատում է դեղին լույսը, միացնում է կարմիրը,և վերը նշվածը կատարում կարմիրի համար, հետո կրկին դեղինի, հետո կանաչի և այսպիսով փակվում է հիմնական ցիկլը,որը անընդհատ կկատարվի այնքան ժամանակ մինչև սեղմվի SET կոճակը:

Այս դեպքում PIC-ը անցնում է SET ռեժիմին, որի ժամանակ

1.PICը նախ միացնում է կարմիր լույսը ցույց տալու համար, որ հենց այդ գույնի համար է կարգավորումը լինելու:

2.Հետո EEPROMից կարդում է կարմիր լույսի միացման ժամանակի նախկին արժեքը և վերագրում SEC ին

3.Էկրանին տպում է SECը

4.Եթե սեղմած է UP կոճակը ապա SECԸ ավելացվում է 1-ով

5.Եթե սեղմած է DOWN կոճակը ապա SECը պակասեցվում է 1-ով

6.Եթե OK կոճակը սեղմած չի ապա անցնում է

10.-ին այսպիսով սպասելով մինչև օգտագործողը կատարի կարգավորումը 7.OK ը սեղմվելուց հետո PICը գրառում է SECի նոր արժեքը EEPROM հիշողության մեջ,և անցնում նմանատիպ գործողություններ դեղին և կանաչ լույսերի համար,և անցնում աշխատանքային ռեժիմ: Այս ռեժիմում SECը նվազում է 1վ-ում 1ով շնորհիվ PIC-ի TMR1 թայմերի,որի կոնֆիգուրացիան տրված է CPU_INIT ենթածրագրում: TMR1-ը աշխատում է ֆոնային ռեժիմում,և ամեն մի տակտի ժամանակ ավտոմատ ավելանում է 1-ով:

Հասնելով 65536 արժեքին, նա հաջորդ տակտի ժամանակ զրոյանում է և ղեկավարումը հանձնում ընդհատման ենթածրագրին, որն էլ հենց մշակում և փոփոխում է SEC-ը: Պարզաբանենք նաև թե ինչպես ենք ստանում 1 վայրկյան ժամանակը: PIC-ը աշխատում է իր ներքին գեներատորի շնորհիվ, որի հաճախությունը 4MHZ է: Համաձայն իր ճարտարապետության նրա մեքենայական տակտի հաճախությունը կլինի 1MHZ կամ որ նույնն է 1 000 000 գործողություն վայրկյանում: Հետևաբար 1 գործողությունը նա կկատարի 1 միկրովայրկյանում: Այս դեպքում TMR1-ը կլցվեր 65536 միկրովայրկյանը մեկ,բայց քանի որ միացված է 1/8 նախաբաժանիչին, ուրեմն կլցվի 8*65536=524 288 միկրովայրկյանը մեկ կամ որ նույնն է 0,5 վ-ը մեկ: Որպեսզի SEC-Ը փոխվի 1վ-ը մեկ և ոչ թե 0,5, օգտագործվում է ff ծրագրային նախաբաժանիչը որի դերն է 2 ընդհատման դեպքում SEC-ը ավելացնել 1-ով:

PIC-ի ծրագիրը գրվել է C ծրագրավորման լեզվով և կոմպիլացվել է Mikroelektronika ընկերության MikroC կոմպիլյատորի միջոցով: pic-ի c կոդը և PROTEUSի սիմուլյացիոն նախագիծը կարող եք բեռնել այստեղից:    LUS PROJEKT

ԹՎԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐՄԱՄԲ ԼՈՒՍԱԿԻՐ PIC ՄԻԿՐՈԿՈՆՏՐՈԼԼԵՐԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ, 10.0 out of 10 based on 5 ratings

Նշագրեր: ,

Բաժին: Ժեշտ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (5 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

230