Սկիզբ » Հայականացում » Հայերեն յունիքոդ փոխարկիչ և տողադարձ

Հայերեն յունիքոդ փոխարկիչ և տողադարձ

| Հուլիս 24, 2012 | 5 Մեկնաբանություններ |

Սիրելի մատյանակիցներ: Քանի ցինիզմիս ցուցանիշը չի բարձրացել այնքան, որ բուն տեքստին անցնելուց առաջ մի հատ Արգիշտիա-Խաչատուաբովյանախառը պատմական էքսկուրս անեի (չնայած տենց կռիս վատ մտքեր ունեի), ուղղակի, առանց ավելորդ գլխարդուկման (© ovanitas – էս բառի նկատմամբ բոլոր իրավունքներն իմն են :Ճ) ձեր դատին ու տմօրինմանն եմ ներկայացնում MS Word-ի մակրոսների մի խումբ, որի միջոցով Word-ի շրջանակներում կարող եք.

  1. ոչ յունիքոդ հայկական տեքստը փոխարկել յունիքոդի
  2. յունիքոդ հայկական տեքստը փոխարկել ոչ յունիքոդի (պահպանողական մեր հայրենակիցների համար)
  3. վերևի գործողությունները կատարել ռուսերեն տեքստի հետ (մակրոսները գրելուց սա արդիական էր, հիմա՝ արդեն ոչ)
  4. յունիքոդ հայերեն տեքստը տողադարձել (էսպիսի բայ կա՞ հայերենում)

Նշեմ, որ վերջին մակրոսի կոդի հեղինակը ես չեմ: Պատմությունն էսպիսին է.իմ մոտ, արդեն չեմ հիշում որտեղից, հայտնվեց հայերեն ոչ յունիքոդ տեքստի տողադարձի մակրոսը, որի property-ներում նշված էր հեղինակը՝ ոմն ԼԵՎՈՆ: Իրեն շատ շնորհակալ եմ մակրոսի համար: Բայց քանի որ չգիտեմ ով է և ինչպես կարելի է կապնվել իր հետ, հեղինակային իրավունքների պաշտպանության և բարոյականության սկզբունքներից ելնելով չեմ տարածում իր գրած մակրոսը, այլ միայն այն, որն իմ կողմից փոխարկվել է՝ վերածվելով յունիքոդ հայերենի տողադարձման ծրագրի (մի քանի պուճուր ապաբզեզումներ (© ovanitas – էս բառի նկատմամբ բոլոր իրավունքներն էլ են իմը :Ճ) ընդ որում կարելի ա զարգացնել թեման՝ ապաբզեզել բառի կարճ տարբերակը՝ դեբզեզել – դեբզել :Ճ):

debug բառի էտիմոլոգիան գիտե՞ք: Տարբերակներից մեկն էն ա, որ 1940թ-ին Հարվարդի համալսարանում Գրեյս Հոփփերը, ու իր օգնականները, MARKII համակարգչի վրա աշխատելիս, նկատում են, որ համակարգիչը վատ է աշխտանում ու գտնում են դրա պատճառը՝ ներսում լռված մի բզեզ: Բզեզահեռացման պրոցեսն էլ էստեղից՝ debugging: Չնայած ուրիշ վերսիաներ էլ կան: Էս վերսիան ինձ պատմել ա watumiaji

Գնացինք առաջ: Ինչպե՞ս կիրառել: Քայլ առ քայլ ցուցումներ:

1. Ներբեռնում ենք converter.rar ֆայլը: Ֆայլի վրա գաղտնաբառ եմ դրել, քանի որ .bas extension-ով ֆայլերը սովորաբար անտիվիրուսների կողմից ենթարկվում են քաղաքական հետապնդման և քարկոծման: Գաղտնաբառը: ovanitas: Unrar-ենք անում համակարգչում որևէ տեղ՝ օրինակ հենց desktop-ին:

Արխիվի պարունակությունը

Արխիվի պարունակությունը

2. Բացում ենք MS Word-ը (ցանկացած վերսիա համատեղելի է):

word

word

Վերևի նկարում MS Word-ն է՝ ոչ յունիքոդ հայերեն տեքստով:

3. Սեղմում ենք Alt+F11: Արդյունքում կբացվի MS VBA for Applications ծրագիրը: Սրա վերևի ձախ պատուհանում մկնիկով ակտիվացնում ենք Normal-ը և սեղմում Ctrl+M:

Մակրոսի ֆայլի իմպորտ

Մակրոսի ֆայլի իմպորտ

Կբացվի Import File պատուհանը, որի միջոցով անհրաժեշտ է ընտրել արդեն ապարխիվացրած Converter.bas ֆայլը: OPEN:

Մակրոսի սորս կոդ

Մակրոսի սորս կոդ

Կունենանք վերևի պատկերը: Փակում ենք ծրագիրը, վերադառնում MS Word: Մակրոսները ներմուծված են: Ինչպե՞ս օգտագործել:

4. MS Word-ում ենք: Ընտրում ենք փոխարկման ենթակա տեքստը (սա կարևոր է): Սեղմում ենք Alt+F8, որով բացում ենք առկա մակրոսների ընտրանին (էստեղ նշենք, որ Word-ում պետք է նախապես թույլատրել մակրոսների օգտագործման հնարավորությունը, ցանկալի է համապատասխան notification-ով. կախված վերսիայից դա կարելի է գտնել tools\options\security, կամ word options\trust center).

Մակրոսի աշխատեցում

Մակրոսի աշխատեցում

Ունենք հետևյալ ընտրությունը՝

  • Armenian_Convert_to_ASCII
  • Armenian_Convert_to_UNICODE
  • Armenian_Hyphenate_UNICODE
  • Russian_Convert_to_ASCII
  • Russian_Convert_to_UNICODE

Մեր օրինակի դեպքում ընտրում ենք երկրորդ տարբերակը: RUN: Պատրաստ է: Հաջորդ քայլում, քանի որ տեքստը ենթադրաբար հավաքված չի եղել ձեր խոնարհ ծառայի Keyboard Layout-ներով, պետք է word-ին հուշել, որ տեքստը հայերեն է: Դրա համար՝ select all – Language – Armenian (տե՛ս նկարը): Սրանից հետո կարող եք աշխատացնել հայերեն spell check-ը, որի կիրառման ձևը մոտ օրերս կգրեմ:

Լեզվի ընտրություն

Լեզվի ընտրություն

Եվ փոխում ենք տառատեսակը յունիքոդ որըև տառատեսակի՝ օրինակ Tahoma (windows 7-ի դեպքում), Tahoma Armenian, Arian AMU և այլն: Էստեղ մի քանի հայկական յունիքոդ տառատեսակների հողում եմ դրել: Ի դեպ, նշեմ, որ Sylfaen տառատեսակում հայերենում օգտագործվող կրկնակի չակերտները («» – double quote) չկան, հետևաբար էդ տառատեսակը խորհուրդ չէի տա օգտագործել:

տառատեսակի փոփոխություն

տառատեսակի փոփոխություն

Տողադարձի համար համապատասխանաբար կիրառում ենք Armenian_Convert_to_UNICODE մակրոսը: Voila, պատրաստ է:

Տողադարձում

Տողադարձում

Մի քանի դիտողություն.

  • ոչ յունիքոդ տեքստի համար ոչ յունիքոդի փոխակերպման մակրոսը կրկնակի աշխատեցնելուց «ե» տառը վերածվում է »-ի:
  • Տողադարձը երբեմն կիքս է տալիս (գաղտնավանկ «ը» ի հարց կա, և այլն), բայց ոնց ասում են. «գինով կուտվի»

Հուշում InDesign-ով աշխատողներին:

  • MS Word-ում հավաքած ու տողադարձած տեքստը InDesign-ում place անելիս տողադարձերը նորմալ տանում է՝ պայմանով, որ Word document-ը հիշվել է 2003-ի ֆորմատով: Ընդ որում, copy-paste արած տեքստին սա չի վերաբերվում. էս դեպքում տողադարի գծերը որպես սովորական dash են գալիս: Ստուգել եմ InDesign CS4-ի վրա:

ՍկզբնԱղբյուր

Հայերեն յունիքոդ փոխարկիչ և տողադարձ, 9.7 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , ,

Բաժին: Հայականացում, Օֆիսային ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.7/10 (3 votes cast)

Մեկնաբանություններ (5)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. isk inchpes anel vor WORD FILE bacelis ayn avtomat kerpov poxarki sra nman text@ hayereni….ÀÝïñí³Í áõëáõÙÝ³Ï³Ý ÝÛáõûñÁ ѳٳå³ï³ë˳Ýáõ±Ù »Ý ëáíáñáÕÇ Ñ»ï³ùñùñáõÃÛáõÝÝ»ñÇÝ ¨ ï³ñÇùÇÝ: Üß»°ùª áñá±Ýù »Ý.

    shnorhakalutyun.

  2. Պետք է մակրոսը, համաձայն ուղեցույցի, ներբեռնել word, հետո տեքստը նշել ու աշխատեցնել։ Բացելուց ավտոմատ աշխատելու ֆունկցիա չկա, քանի որ դրա անհրաժեշտությունն էլ չի եղել։

  3. 2005 թուին ես այսպիսի բան եմ գրել՝ https://github.com/norayr/hyaena որով փոխել եմ մի գրասենեակի 5գբ տեղեկատւութիւն դէի իւնիկոդ առանց ֆորմատաւորման փոփոխութեան։

    Յետոյ երկար ձեռք չեմ տուել, բայց այս քանի օրը վինդոսվ գտնեմ փոխեմ, հայց ունեմ։

  4. Հրաչ

    Ինչպե՞ս պետք է կիրառել համապատասխան մակրոսը հայերեն յունիքոդ տեքստում տողադարձ կատարելու համար: Կանխավ՝ շնորհակալություն:

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

157