Սկիզբ » Ինֆորմացիոն Անվտանգություն » Վորդպրես – Դերեր և Իրավունքներ

Վորդպրես – Դերեր և Իրավունքներ

Վերջերս հաճախակի հանդիպել եմ մի արատավոր երևույթի, որը տարածված է Վորդպրեսով աշխատող  խոշոր կայքերում (լրատվական և ոչ միայն): Խնդիրը նրանում է, որ կայքերում ստեղծված է լինում միայն մի հաշիվ, պարզ է, որ ադմինիստրատորի հաշիվն է դա, ու այդ միակ հաշիվը օգտագործում են մի քանի հոգի:

Հետո ստացվում է այնպես, որ ոչ կոպմետենտ մարդիկ, պատահաբար փոխում են ինչ որ կարգավորումներ, ու կայքի աշխատանքը խափանվում է:

Կամ միևնույն հոդվածը միաժամանակ խմբագրում են երկու հոգի, տարբեր համակարգիչներից, ու մեկի կամ մյուսի արած փոփոխությունները կորչում են:

Կամ մեկի մոտ ուղակի բաց է հոդվածի խմբագրիչը, իսկ մյուսը նույն հաշվի տակ խմբագրում է այդ հոդվածը, առաջինի մոտ վորդպրեսական հոդվածի ավտոմոտ պահպանման համակարգը անընդհատ աշխատում է, ու երկրորդի մոտ խմբագրումները կորչում են …

Հնարավոր են նաև անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ, ասեն կայքը ունի 5 հեղինակ, բոլորը օգտագործում են միևնույն մուտքի տվյալները, հեղինակներից մեկը պահպանում է մուտքի տվյալները իր զննարկիչում (բռաուզեռում) , հետո նրա համակարգիչը վարակվում է վիռուսով, ու մուտքի տվյալները գողանում են: Չմոռանանք որ մուտքի տվյալները ադմինսիտրատորի տվյալներն են:

Վախեցրեցի ՞, իրոք վախենալու է:

Վորդպրեսը ունի դերերի (Role) համակարգ, որը հնարավորություն է տալիս կայքի աշխատանքի մեջ ներգրավված բոլոր մարդկանց համար հստակ իրավունքներ սահմանել:

Վորդպրեսի դերերի կարգավորումը կոնկրետ օգտատիրոջ համար

Նախ ցույց տամ թե որտեղ են կարգավորում դերը: Իհարկե դերերը կարգավորելուց առաջ պիտք է որպես օգտատեր գրանցված լինեն կայքի մասնակիցները:

Դերերի կառավարման համար ցույց կտամ երեք պատկեր ու ոչ մի տող մեկնաբանություն, կարծում եմ պատկերները ամեն ինչ կբացատրեն:

Պատկերները քլիքեյբլ են, այսինքն կտտացնելով կտեսնեք ավելի մեծ պատկեր 🙂

wordpress roles

Օգտատերերի դերերը, բացում ենք բոլոր օգտատերերի ցուցակը

wordpress roles 2

Օգտատերերի դերերը: Ընտրում ենք այն օգտատիրոջը ում դերը պիտի սահմանենք:

 

wordpress roles 3

Ընտրում ենք դերերի ցուցակից, և սահմանում ենք դերը տվյալ օգտատիրոջ համար

Վերջին պատկերի վրա երևում են բոլոր դերերը:

Վորդպրեսի դերերի համակարգը կամ ո՞վ ես եղել դու ձեր քուչում

Մնաց միայն իմանալ թե որ դերը ինչ իրավունքներ ունի:

 Ադմինսիտրատոր (administrator)

Աստվածային դեր, աստվածային իրավունքներով, ամեն ինչ կարող է անել, սա այն դերն է, որը պիտի ունենա միայն մի օգտատեր: Բացի հոդվածների, մեկնաբանությունների և էջերի ամբողջական կառավարման հնարավորությունից ունի հաև իրավունք (և հնարավորություն) փոխել կայքի թեման, տեղադրել փլագիններ, անել գլոբալ կարգավորումներ և այլն: Այս դերը ամեն մարդու պետք չի տալ:

 Խմբագիր (Editor)

Աստվածային դերից մի փոքր ցածր դեր, գլխավոր խմբագրի պես մի բան:

Ունի իրավունք (և հնարավորություն) ստեղծել, խմբագրել , հրապարակել և ջնջել սեփական հոդվածները, ինչպես նաև այլ օգտատերերի հոդվածները:  Կարող է ստեղծել , խմբագրել, հրապարակել և ջնջել նաև էջերը:

Հեղինակ (Author)

Հեղինակը կարող է ստեղծել, խմբագրել, հրապարակել և ջնջել միայն սեփական հոդվածները: Սա այն դերն է, որը պետք է տալ բազմահեղինակ կայքի մասնակիցների մեծ մասին: Կոնկրետ լրատվականների դեպքում, այս դերը պետք է տալ բոլոր ժուռնալիստներին և քուլումնիստներին:

Մասնակից (Contributor)

Կարող է ստեղծել և խմբագրել սեփական հոդվածները, բայց չի կարող հրապարակել դրանք: Երևի նոր հեղինակների համար ամենահարմար դերն է: Այս դերը կարելի  է տալ փորձնական շրջան անցնող նոր հեղինակներին: Անհրաժեշտ է հիշել որ մասնակիցը չունի իրավունք վերբեռենել նկարներ:

Բաժանորդ (Subscriber)

Ամենաքիչ իրավունքերով դերն է, կարող է կարդալ և մեկնաբանել հոդվածները, ստանալ ծանուցումներ նոր հոդվածների մասին, խմբագրել միայն սեփական պրոֆիլի տվյալները:

Կա նաև մի այլ դեր սուպերաստծո   սուպերադմինի դերը, որը այս կոնտեկստում բացակայում է, այդ դերը հայտնվում է այն ժամանակ, երբ վորդպրեսը տեղադրված է ցանցային ռեժիմում:

Կարծում եմ բան չեմ մոռացել, եթե լրացումներ կան գրեք:

Երևի միակ պակաս բանը համեմատական աղյուսակն է

 

Վորդպրեսի դերերի և իրավունքների համակարգը

Վորդպրեսի դերերի և իրավունքների համակարգը

Վորդպրես - Դերեր և Իրավունքներ, 8.0 out of 10 based on 5 ratings

Նշագրեր: , , , ,

Բաժին: Ինֆորմացիոն Անվտանգություն, Վորդպրես

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.0/10 (5 votes cast)

Մեկնաբանություններ (1)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Շնորհակալություն հետաքրքիր ինֆորմացիա տրամադրելու համար:

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

239