Բարև Ձեզ հարգելի ընթերցողներ, այսօր Ձեզ կպատմեմ թե ինչպես կարելի է Անդրոիդ համակարգով աշխատող խելախոսի աշխատանքը արագացնել:
Իրականում այս միտքը եկավ այս հոդվածը կարդալուց հետո: Նշված ծրագիրը տեղադրեցի իմ հեռախոսի վրա, մի փոքր արագացավ աշխատանքը, ինչ խոսք, հետո բզբզացի գուգլում և գտա մի քանի այլ լուծումներ, դրանցից մեկը սա է:
Առաջին հերթին ասեմ, որ իմ մոտ HTC Sensation XE խելախոս է, որի վրա տեղադրված է root արված Անդրոիդ համակարգ 4.0 տարբերակի: Թե ի՞նչ է root-ը, կարող եք ծանոթանալ այստեղ:
Ի տարբերություն նախորդ հոդվածի իմ ներկայացրած տարբերակը ընդամենը եղած աղբը Անդրոիդ համակարգից մաքրելն է:
Այսպիսով․
1. Մուտք ենք գործում Անդրոիդ համակարգի գլխավոր մենյու՝
2. Ընտրում ենք Կարգավորումներ բաժինը՝
3. Այնուհետև Պահոց բաժինը՝
4. Այս բաժինը բաժանված է 2 մասի, մեկը Ներքին պահոցն է, մյուսը SD պահոցը(հիշողության քարտը)
Անդրոիդ համակարգում բազմաթիվ ծրագրեր տեղադրելուց, դրանք ջնջելուց կամ առհասարակ դրանք գործարկելուց, համակարգում գեներանում են բավականին շատ ժամանակավոր ֆայլեր, որոնք ի զարմանս նաև ինձ, բավականին մեծ ծավալ են զբաղեցնում հեռախոսի հիշողության մեջ և բավականին դանդաղեցնում են նրա աշխատանքը: Այսպիսով մաքրենք համակարգը այս ժամանակավոր գեներացված անպետք ֆայլերից հերթականությամբ ընտրելով համապատասխանաբար ներքին պահոցը մաքրելու կետը և SD պահոցը մաքրելու կետը:
5. Ընտրում ենք Ներքին պահոցը մաքրելու կետը(Make more space)`
6. Ընտրում ենք Բոլոր ծրագրերը(All applications)`
7. Սեղմում ենք Next և սպասում արդյունքին, այն կմաքրի մեր համակարգը անպետք ֆայլերից, որից հետո խորհուրդ եմ տալիս, անջատել/միացնել համակարգը:
Շնորհակալություն հոդվածը մինչև վերջ կարդալու համար 🙂
Comments: no replies