Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Գրում ենք հայերեն

Գրում ենք հայերեն

| Հուլիս 24, 2012 | 1 Մեկնաբանություն |

Մենուայի որդի Արգիշտին որ եկավ Երևան (էն ժամանակ հլա չոլ տեղ էր), առաջինը ի՞նչ արեց: Ճիշտ ա, իրա բլոգում (էն ժամանակ քարից էր) գրեց, որ ես, էսինչի որդի էսինչս, էկա էս չոլ ամայի վայրը, ինքզինքս հողահատկացում արեցի, կադաստրով հաստատեցի, ինչի մասին սույնով տեղեկացնում եմ իմ սերունդներին: Գրեց, լավ արեց, բայց էստեղ մի հատ բայց կա. էն ժամանակ էլ, ճիշտ հիմիկվանի պես, մի հատ նորմալ քեյբորդ դրայվեր չկար, որ էս մարդը կարգին գրեր, մենք էլ բան հասկանայինք (համ էլ Մաշտոցը հլա չեր ծնվել, բայց դա հլա մի կողմ), վերցրեց ու չաքուջեց: Ասելս ինչ ա, էս պրոբլեմն առ այսօր լուծում չի ստացել:

Բան չունեմ ասելու՝ փառք ու պատիվ NLS, KDWIN, WINKEYS ու նման այլ ծրագրեր ստեղծողներին, որոնց միջոցով ահագին երկար էդ պրոբլեմը լուծվում էր: Բայց ժամանակները փոխվում են՝ մենք, ու որ կարևոր ա, մեր համակարգիչներն էլ հետը: Հիմա, նախ մի քիչ սազական էլ չի վիստայի ու օխտներորդ ուինդոուզի վրա երրորդ ծրագիր գցես, հետո էս օխտներորդը մի քիչ նեղվում էլ ա kdwin-ից (համենայն դեպս մի քանի թափ թազա կոմպի օրինակով ինքզինքս ականատեսն եմ եղել):

Մյուս կողմից փոքրափափուկի մասնագետները internatioinal support նախատեսում են իքսփիի չգիտեմորերրդ սերվիս փաքից սկսած (ուղղակի պետք էր հավելյալ ինսթալ անել complex script and right-to-left language files, որի մեջ Մաշտոցատառ հայերենը դե կար ու կար. մանրամասներն էլ հրես ու ավելի մասնրամասն, գունավոր նկարներով՝ հրես էստեղ):

Դա նշանակում ա, որ ամենաքիչը՝ երկու keyboard layout, այն է Armenian Eastern ու Armenian Western արդեն հասանելի են, ու կարելի ա տեսականում հայերեն գրել՝ առանց երորրդ ծրագրի օգնության՝ կլինի դա kdwin, winkeys և այլն: Է գրելը գրենք, բայց ստեղ ի հայտ ա գալիս հաջորդ «բայցը». մենք ո՞նց ենք սովոր գրել: Ճիշտ ա՝ ֆոնետիկ: Ու՞ր ա քյասիբին տենց բախտ, որ բոլորս թայփռայթերով գրեինք, այսինքն ստեղնաշարերիս վրա ամեն հայերեն տառ իրա տեղը սիրուն դաջված լիներ: Հիմա, բացում ենք Armenian Eastern layout-ը ու ինչ տեսնենք՝ հետևյալ ողորմելի պատկերը:

Armenian Eastern layout գրամեքենայական շարվածք

Armenian Eastern layout գրամեքենայական շարվածք

Հասկացաք չէ՞ ինչ նկատի ունեմ: Մենք հո սովոր չենք «Խ» գրելու համար “Q” սեղմել, կամ «Ճ» –ի համար՝ “J”: Էստեղ Ձեր խոնարհ ծառան, մի 4 տարի սրանից առաջ, ռաստ էկավ Microsoft Keyboard Layout Creator ծրագրին: Ինչը թույլ տվեց չալարել ու ստեղծել երեք նոր ստեղնաշար՝ Armenian Unicode Phonetic, Armenian ASCII Phonetic ու Russian Unicode Phonetic.

1. Armenian Unicode Phonetic – մեզ համար սովորական ստեղնաշար՝ ավելացրած հավասարման նշանը փակագծերը, հայկական ճիշտ կետադրական նշանները՝ ներառյալ ապաթարցը:

ՔՈԵՌՏԸ հայկական ստեղնաշար, փոքրատառեր

ՔՈԵՌՏԸ հայկական ստեղնաշար, փոքրատառեր

ՔՈԵՌՏԸ հայկական ստեղնաշար, մեծատառեր

ՔՈԵՌՏԸ հայկական ստեղնաշար, մեծատառեր

Առավելությունները՝

  1. ավելորդ ծրագիր պետք չի աշխատացնել,
  2. մի ծրագրից մյուսին անցնելուց ակտիվ լեզուն փոխում ա դեպի նա, որով վերջին անգամ կոնկրետ ծրագրով աշխատել եք (պատկերացրեք word-ի ու lingvo-յի համատեղ աշխատանքը. շատ հարմար
  3. մուտքագրման լեզվի ավտոմատ ճանաչում, ինչը նշանակում ա, որ, օրինակ word-ի մեջ հայերեն բառերի տակ կարմիր գծեր չի քաշի, քանի որ կհասկանա, որ գրածը ոչ թե սխալ անգլերեն ա, այլ հենց հայերեն և այլն և այլն և այլն…

2. Armenian ASCII Phonetic – նույնն ա՝ նախատեսված հին եղանակով գրողների համար, որոնց թիվը, հուսով եմ, գնալով պիտի հավասարվի զրոյի (սխալ չհասկանաք, բոլորին առողջություն ու երկար կյանք եմ մաղթում, ուղղակի թող իրանք էլ անցնեն յունիքոդի էլի, դրսում հլա տեսեք որ դարն ա): Սրա թերությունն էն ա, որ word-ին ոչ մի կերպ հնարավոր չի լինում համոզել, որ ֆոնտն ավտոմատ times new roman-ի չփոխի: Հետևաբար word-ում գրածդ չի երևում անմիջապես, այլ միայն ֆոնտը որևէ հայկական ֆոնտով փոխելուց հետո: Սա, հետևաբար, ավելի կիրառելի ա Corel Draw–ի նման ծրագրերում, որտեղ ոչ յունիքոդային դիզայներական ֆոնտերի հետ աշխատանք կա:

3. Russian Phonetic Unicode. Արդեն պարզ ա ինչ կլինի …
Եթե չեք հոգնել ու մինչև էս տողը կարդացել եք, ապա ամենքիդ մի շիշ կոնյակ ներքևի հղումով կարող եք էս ամեն ինչը քաշել ու ինսթալ անել ձեր համակարգիչներում՝ անկախ նրանից ինչ windows ա ձեր մոտ՝ ներառյալ 64 բիթանոցները (xp-ից ներքև չեմ փորձել ու համոզված չեմ, որ կաշխատի):

ՆԵՐԲԵՌՆԵԼ

Ինչպե՞ս աշխատեցնել
Ներբեռնված ֆայլում կգտնեք երեք պանակ (այսինքնս՝ folder)՝ armascii, arm-u-p2 (2-ը վերսիան ա), rus-u-p: Յուրաքանչյուրում կա մեկական setup.exe, որն էլ պիտի աշխատեցնել: Դրանից հետո` CONTROL PANEL\REGIONAL SETTINGS (կամ REGION AND LANGUAGE)\KEYBOARDS AND LANGUAGES\Change Keyboard

Լեզվի և ստեղնաշարի կարգավորումներ

Լեզվի և ստեղնաշարի կարգավորումներ

Էստեղ արդեն կարելի ա լեզուների հերթականություն որոշել (xp-ում դա չկա), shortcut key դնել (advanced key setting) և այլն: Ես, օրինակ տարբեր լեզուների միջև անցումը կատարում եմ Alt+Shift-ով, իսկ նույն լեզվի տարբեր ստեղնաշարերի միջև (Armenian ascii – Armenian unicode)` Ctrl+Shift-ով: Եթե ascii-ով գրելու հատուկ անհրաժեշտություն չկա, դա ընդհանրապես պետք չի ինսթալ անել:

Ինձ էլ ինչ տաք՝ տաք Բարով վայելեք…

Հ.Գ. Քիչ էր մնում մոռանայի, էստեղ էլ դրել եմ հայկական մի քանի նորմալ յունիքոդ ֆոնտ, որ էդ չակերտ – մակերտ, կետադրական նշաններ նորմալ գրել ու կարդալ լինի: Փաթեթում առկա Tahoma տառատեսակը windows 7-ինն ա՝ հայերեն տառերն էլ մեջը:

Հ.Հ.Գ. եթե ուզում եք վերջապես յունիքոդի անցնել, բայց կարևոր փաստաթղթեր կան՝ հին տառատեսակներով, ապա շուտով էստեղ կդնեմ նաև ascii – unicode ու հակառակը կոնվերտացնող տնական macros-ը: Ընդհանրապես հետևեք՝ լավ բաներ շատ ունեմ 🙂

ՍկզբնԱղբյուր

Գրում ենք հայերեն, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , , , , , , , , ,

Բաժին: Ծրագրեր, Հայականացում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

316