site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Փետրվար 13, 2013  |  By Neo In

Ոչնչացնել OS X-ը 8 սիմվոլով :-)

Mac OS X Օպերացիոն համակարգում ներդրված տվյալների ֆորմատների ստուգման մոդուլում հայտնաբերվել է ծիծաղաշարժ սխալ:

Եթե ցանկացած ծրագրում, որում կարելի է հավաքել տեքստ, գրեք File:/// , ապա ծրագիրը կանջատվի (kill): Դա աշխատում է ինչպես տեքստային խմբագրիքներում, այնպես էլ Կոնսոլում (տերմինալ), եթե վերջինով փորձեք բացել Crash-Report -ը:

Mac OS X

Բագը կա OS X, սկսած OS X Mountain Lion (10.8) տարբերակից և վերջացրած ամենավերջին բետա տարբերակով: Նախկին տարբերակներում Բագը չկար:
Բագի մի այլ տեսակ է, երբ File:/// -ի փոխարեն գրեք File://a կամ File://aaa կամ a-ի փոխարեն ուրիշ սիմվոլ (արագ կամ դանդաղ հավաքելով), բայց դա երբեմն արդյունքի չի բերում:
https://www.youtube.com/watch?v=sZSZUJCnRoc&feature=player_embedded

Ամենահավանական բացատրությունը այն է, որ բագը կապված է ֆորմատների ավտոմատ հայտնաբերման մեխանիզմի հետ՝ checkDataDetectors: checkDataDetectors մոդուլը ֆայլից հանում է բոլոր ֆայլերի URL-ները file:// սխեմայով և փոխանցում դրանք, որ մշակվեն DDResultCopyExtractURL-ում. Այնտեղ URL-ների վալիդացիա է տեղի ունենում, և File:/// -ի և դրա նման այլ URL ների դեպքում հայտվում է Exception(բացառություն) ՝ NSInternalInconsistencyException. Դրա պատճառով էլ ցանկացած ծրագիր անջատվում է, քանի որ այդ բացառությունը ոչ մի տեղ չի մշակվում:

Եվ ծրագրերի անջատման տարբեր ժամանակահատվածները կախված է նրանից, որ NSSpellCheckerCheckString -ը միանում է ինչ-որ ինտերվալը մեկ:

Բագից ազատվելու համար, կարելի է մտնել Կարգավորումներում->System Preferences–>Language & Text–> Text և անջատել  Correct spelling automatically և Use symbol and text substitution տարբերակները. Սակայն checkDataDetectors մոդուլը այնուամենայնիվ կաշկատի այլ ֆայլեր բացելուց, ինչը և հնարավորություն է տալիս գրել էքսպլոիտ OS X-ում (այդ թվում քո Shell-Code -ի աշխատացնելով):
Կարելի է նաև կատակել այն OS X-ի օգտագործողների հետ, ովքեր դեռ չգիտեն այս բագի մասին:
Օր՝ Չատով խնդրեք որ Google-ում ման գան File:/// բառը :) ))

Սկզբնաղբյուր: Հայ Հաքեր Բլոգ

Ոչնչացնել OS X-ը 8 սիմվոլով 🙂, 9.0 out of 10 based on 4 ratings
OS X Անվտանգություն Բագ էքսպլոիտ Թուլություն Համաշխարհային ՏՏ նորություններ Նորություններ Սխալ Օպերացիոն համակարգեր
Previous StoryԱպարատային PWM՝ լայնույթահաճախային մոդուլյաիցա, atmega8 միկրոկոնտրոլերի թայմերների ծրագրավորման միջոցով։
Next StoryՏն. աշխ. #3: Նախապատվություններով հերթ

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved