Պլատայի պատրաստում տնային պայմաններում լազերաարդուկային մեթոդով (լադ):
Այս հոդվածում կներկայացնենք տնային պայմաններում էլէկտրոնային պլատայի պատրաստման հաջորդական փուլերը՝ նախագծման և պատրաստման: Նախագծման փուլը իրենից ներկայցանում է սխեմայի համակարգչային արտապատկերում, երբ սխեման գծվում է հատուկ համակարգչային ծրագրի միջոցով: Պատրաստման փուլը բաղկացած է բուն սխեմայի պատրաստման գործառույթներից: Սխեմաների նախագծման համար կան բազմաթիվ ծրագրեր, մենք կօգտվենք թերևս դրանցից ամենապարզ ու բազմաֆունկցիոնալ՝ sprint layout 6.0 ծրագրից-ից: Բացում ենք sprint layout -ը և տեսնում հետևյալ պատուհանը.
Այս ծրագիրը ունի շատ լավ ֆունկցիոնալություն բավականին բարդ սխեմաներ նախագծելու համար, բայց մենք կօգտվենք նրա ընձեռաց ֆունկցիոնալության ընդամենը մի փոքր հատվածից: Այն ամենից, ինչից կօգտվենք նկարում համարակալված է: 1 -Edit դա մկնիկի սովորական ռեժիմն է, որում մենք կարող ենք նշել սխեման, մկնիկի նշիչը տեղափոխել այս ու այն կողմ, ընտրել, ջնջել տարրեր և այլն: 2-Zoom սրա միջոցով կարող ենք խոշորացնել կամ փոքրացնել սխեման: 3-Trac սա ամենահաճախ օգտագործվող գործիքներից մեկն է, որի միջոցով գծում ենք սխեմայի ճանապարհները, որոնց միջոցով միմյանց են միանում էլեկտրոնային տարրերի ոտիկները: 4-Pad ոտիկների ամրացման փոսիկների գծման գործիքն է: 5-Smd-Pad սխեմայի վրա smd տարրերի տեղադրման սահմանների գծման գործիքն է: 6-Circle կարող էք նկարել շրջանագիծ կամ էլիպս: 7-Rectangle կարող էք նկարել ուղղանկյուն կամ քառակուսի: 6-րդ և 7-րդ գործիքները հաճախ օգտագործվում են այն տարրերի գծման համար, որոնք չկան sprint layout -ի ստանդարտ գրադարաններում (նայիր ծրագրի պատուհանի աջ մասը): 8-րդ դաշտում կարող ենք տալ ճանապարհների լայնությունը, իսկ 9-րդ Pad դաշտում տարրերի ոտիկների փոսիկների -երի հաստությունը: Հաճախ սխեմայի հողանցման և բարձր հզորության ճանապարհների լայնությունը ավելի հաստ են անում և օգտվում են 8-րդ և 9-րդ գործիքներից (օրինակ անձամբ ես բարձրավոլտ պլատաների դեպքում ճանապարհների հաստությունը դնում եմ ոչ պակաս քան 0,3 – 0,5 սմ): Ստանդարտ գրադարանից կարող ենք ընտրել պատրաստի տարրեր (տարբեր պատյաններով ուժեղարարներ, կոնդենսատորներ, դիմադրություններ, ինդուկտիվություններ, միկրոկոնտրոլերներ և այլ իմս -էր) և միանգամից տեղադրել սխեմայի մեջ:
10-րդ կետում ցույց է տրված ստանդարտ գրադարանները: Օրինակ բացելով նկարում ցույց տրված ծառը, ընտրելով DIL -16 գրառմամբ տարրը և drag and drop (մկնիկի ձախը սեղմած պահած քաշել գցել ծրագրի աշխատանքային դաշտում) անելով սխեմայի վրա կունենաք յուրաքանչյուր կողմից 8 ոտանի DIP պատյանով տարր: Գրադարանում բոլոր տարրերը պատրաստված են ըստ ստանդարտի, հետևաբար կարող ենք չմտածել անհամապատսխանությունների մասին:
Կարծում եմ ամեն ինչ պարզ է: Սխեմայի գծման հետագա պրոցեսը նման է մեզ բոլորիս քաջ հայտնի paint ծրագրով նկարելուն :): Sprint Layout -ի մնացած գործիքներին կարող եք ծանոթանալ համացանցից: Այժմ բերենք մեր սխեման, որը պետք է պատրաստենք.
Պատրաստի ֆայլը (L293D.lay6) կարող եք բեռնել այստեղից:
Այժմ անհրաժեշտ է այս պատկերը անցկացնել տեքստալիտի վրա:
Տեքստալիտը դա հատուկ բազմաշերտ թիթեղ է: Մանրաթելային կտորից և պոլիմերային կցող նյութից բաղկացած դիելեկտրիկի երկու հակադիր երեսները պատված են պղնձե բարակ շերտով: Պլատայի պատրաստման տեխնոլոգիական գործընթացի ավարտից հետո մնում է պղնձի այն հատվածը, որը անհրհրաժեշտ է էլեկտրոնային տարրերը միմյանց կապող ճանապարհների համար: Այսինքն այն հատվածը, որը գծել էինք նկարում: Տեքստալիտ կարող եք գնել Ռադիոսիրող խանութից: Երբ ես էի գնել գները էդքան էլ չէին ուրախացնում: Փոքր չափի թիթեղներ չունեին, ստիպված գնել եմ 60×60 չափի 10000 դրամով: Հիմա ավելի փոքր թիթեղներ կան 3000 կամ 5000 դրամով կարող եք գնել:
Այսպիսով պլատայի պատրաստման համար մեզ անհրաժեշտ են հետևյալ նյութերը.
1. Տեքստալիտ՝ 1 թիթեղ (կախված ձեր սխեմայի չափերից), 5000 դրամ
2. Քլորային երկաթ՝ 1կգ (1 կգ -ը բավականին շատ է և կարող է հերիքել մի քանի պլատաների համար), 3000 դրամ
3. Տեխնիկական ացետոն, եթե տեխնիկական չունեք, կլինի նաև սովորականը, 1500 դրամ
4. Ամոնիակի լուծույթ՝ 1 տուփ. կարող եք գնել դեղատներում, 150-300 դրամ
5. Հղկաթուղթ (наждачная бумага). գնեք ամենանուրբը, 500 -1500 դրամ
6. Ֆոտոթուղթ կամ փայլաթուղթ, 80-120 գ/մ քառակուսի խտությամբ, ավելի մեծ խտությամբ թուղը պիտանի չէ, կարող էք գնել ցանկացած գրենական պիտույքների խանութից, 3 հատ ( երկուսն էլ պահուստի համար, պետք կգա 🙂 ) 300 դրամ,
7. բամբակ կամ անձեռոցիկ 🙂 :
8. զոդիչ (припой), սովորական զոդման համար (քյաբաբային բառապաշարով ասած սովորական պայկի համար պրիպոյ … ) (для обычной пайки электронных компонентов),
9. Զոդման քսուկ. քյաբաբային բառապաշարով ասած՝ ֆլյուս (флюс) 🙂 :
Քլորային երկաթը կարող էք գնել <<Վարդան Մամիկոնյան>> -ի արձանի դիմաց, փողոցի այն կողմում տեղակայված <<վերնիսաժ>> -ից, 1կգ-ը մոտ 3000 դրամ, որը ձեզ մոտավորապես կհերիքի 6-7 պլատայի համար:
Այժմ անհրաժեշտ է լազերային տպիչով (հոսքային տպիչով (струйный принтер) չի լինի) տպել մեր սխեման ֆոտոթղթի վրա: Դրա համար sprint layout -ում գնում ենք File -> Print և բացվում է հետևյալ պատուհանը, որտեղ բոլոր կետերում դնում ենք բոլոր նշումները այնպես, ինչպես պատկերված է նկարում (մկնիկով սեղմեք նկարի վրա այն կմեծանա ու ավելի լավ կտեսնեք նշումները): Սխեման անպայման պետք է տպված լինի թղթի փայլող հատվածում !!!.
Այս A4 ձևաչափի թղթից կտրում և առանձնացնում ենք մեր սխեման, ընդ որում կտրում ենք այնպես, որ սխեմայի եզրերում սպիտակ թղթի մի որոշակի հատված մնա, որը մենք պետք է ծալենք թիթեղի հակառակ կողմի վրա՝ ամրացնելով մեր սխեման:
Մշակում ենք տեսքտալիտե թիթեղի պղնձյա մակերևույթը: Դրա համար նախ այն հարթեցնում ենք հղկաթղթով: Սկզբից պատշաճ կերպով հարթեցնում ենք եզրերի անհավասարությունները, հետո նաև ամբողջ թիթեղի մակերևույթը:
Հարթաթղթով մշակելուց առաջ.
Հարթաթղթով մշակելուց հետո.
Վերցնում ենք բամբակի երկու կտոր թրջում ենք ամոնիակի լուծույթով և տրորում ենք հղկված մակերևույթը: Բամբակը կկապտի, որը պղնձի և ամոնիակի լուծույթի միջև ընթացող քիմիական ռեակցիայի հետևանք է:
Ամոնիակի լուծույթով թրջած բամբկի երկրորդ կտորով մի անգամ էլ էնք տրորում մակերևույթը:
Դրանից հետո վերցնում ենք ֆոտոթուղթը, որի վրա տպել ենք սխեման և դնում ենք տեքստալիտի կտորի մշակված մակերևույթի վրա.
Թղթի ավելացած մասերը կիպ ծալում ենք տեքստալիտի կտորի հակառակ կողմի վրա: Վերցնում ենք արդուկը դնում ենք ամենաբարձր ջերմաստիճանի վրա, թղթով փաթաթված տեքստալիտի կտորը դնում ենք ամուր հիմքի վրա և ուժեղ սեղմելով արդուկը պլատայի վրա ոչ կտրուկ շարժումներով արդուկում ենք: Սկզբում արդուկում ենք բոլոր եզրերը հաջորդաբար, այնուհետև նաև մակերոևւյթը: Դա տևում է մոտավորապես 5-7 րոպե
Արդուկելուց հետո թուղը դեղնում է և սխեման սկսում է ավելի լավ երևալ թղթի հակառակ կողմից, նկարում պատկերված ձևով: Քանի դեռ թուղթը չի դեղնել պետք է շարունակել արդուկել պլատան. սովորաբար դա տևում է 5-7 րոպե:
Սպասում ենք 1-2 րոպե մինչև պլատան մի քիչ կպաղի և գնում ենք լվացարան լվանալու պլատայի վրայի թուղը: Ոչ մի դեպում չի կարելի կոպիտ շարժումներով կամ եղունգներով քերել թուղթը պլատայի վրայից !!!!!!: Ուղղակի պետք է ջրի տակ զգույշ ու հանգիստ շարժումներով այնքան մատներով տրորել թուղթը մինչև այն կքրքրվի:
Տեսնում ենք, որ պլատայի ներքևի հատվածում ճանապարհը այնքան էլ հաջող չի ստացվել: Այս վիճակով չի կարելի պլատան մտցնել քլորային երկաթի լուծույթի մեջ: Վերցնում ենք CD/DVD -ի վրա գրելու ֆլոմաստերը և վատ ստացված տեղերում ուղղակի ձեռքով կամ քանոնով վրայից նորից գծում ենք.
Դրանից հետո այն կունենա հետևյալ տեսքը.
Վերցնում ենք ոչ մետաղական, ասենք պլաստմասսե տարա, լցնում ենք ջուր և քլորային երկաթ՝ 1/3 հարաբերակցությամբ: Այսինքն, եթե լցրել ենք 1 լիտր ջուր, ապա պետք է լցնենք 300 գրամ քլորային երկաթ: Լավ խառնում ենք ստացված լուծույթը, այնպես, որ քլորաւյին երկաթի խոշոր կտորներ չմնան և հետո տարայի մեջ ենք դնում պլատան.
Թողնում ենք այդպես 1 ժամ: Դրանից հետո ստուգում ենք, եթե պղնձի ավելորդ մասերը չեն քայքայվել նորից թողնում ենք լուծույթի մեջ և պարբերաբար ստուգում ենք:
Քլորային երկաթից հանելուց հետո պլատան կունենա հետևյալ տեսքը.
Վերցնում ենք բամբակի կտոր թրջում ենք ացետոնով և մաքրում ենք տոները. դրանից հետո պլատան կունենա հետևյալ տեսքը.
Մնում է միայն ծակել փոսիկները և զոդանյութով պատել ճանապարհները, որն էլ կներկայացնենք հաջորդ մասում:
Կարդացեք ավելին
Բաժին: Ժեշտ, Ծրագրեր, Հայկական բաց պրոեկտներ
Նյութը շատ հետաքրքիր էր և շատ մանրամասն, միգուցե մոտ ապագայում փորձեմ 🙂
Եթե հարցեր ունենաք, խնդրեմ, սիրով կպատասխանեմ:
Ոնց ա երևում որ հեղինակը ռադիոսիրող ա.
Լավն էր 😉 Կփորձեմ անպայման