Սկիզբ » Ժեշտ » Ինչպես “նստացնել” GPS քարտեզներ և ոչ միայն

Ինչպես “նստացնել” GPS քարտեզներ և ոչ միայն

   Նախ ասեմ, որ խոսքը գնալու է Garmin բրենդի այն GPS սարքերի մասին, որոնք ունեն հիշողության առանձին ներքին քարտ /Micro SD/:

   Ուրեմն էս սարքերի համար համացանցում սփռված քարտեզները լինում են երկու տիպի՝ հավաքած ևջարդած: Առաջինն իրենից ներկայացնում է մեկ համահավաք ֆայլ` gmapsupp.img անունով /ֆորմատով/: Երկրորդը նույն ֆայլն է, բայց բաժանված մի քանի մասի՝ բուն քարտեզը, preview ֆայլը և այլն:

   Առաջինի դեպքում կարելի է ուղղակի ձեր սարքը միացնել համակարգչին, մենյուի մեջից ընտրել data storage ենթաբաժինը, որպեսզի համակարգիչը ձեր սարքը ճանաչի որպես սովորական USB կրիչ: Այնուհետև պետք է GPS-ի մեջ գտնվող հիշողության քարտի մեջ բացել Garmin անունով պանակ /папка/, ու այնտեղ copy անել gmapsupp.img ֆայլը: Սա հեշտ տարբերակն է: Հիմա դժվարացնենք խնդիրը: Ենթադրենք համացանցից ներբեռնել ենք Հայաստանի ու Վրաստանի քարտեզներով երկու ֆայլ .img ֆորմատի: Եթե այս երկու ֆայլն էլ ուղղակի վերբեռնենք GPS սարքի հիշողության քարտ, ապա քարտեզներից մեկնումեկը չի աշխատի: Հետևաբար երկու ֆայլը պետք է սարքել մեկ, կամ այլ լեզվով ասած՝ քարտեզները նստացնել իրար վրա: Դա անելու համար օգտագործում ենք մի հիանալի ծրագիր՝ IMG2GPS:

Փոքր ու պրիմիտիվ, բայց անփոխարինելի ծրագիր է, կարաք ձեր բոլոր քարտեզները սարքեք մեկ gmapsupp.img ֆայլ ու նոր վերբեռնեք GPS սարք:

gmapsupp.img ֆորմատի ֆայլերը ջարդելու համար օգտագործեք GMapTool ծրագիրը: Քարտեզ ջարդելն անհրաժեշտ է եթե ուզում եք այն լցնել Garmin-ի օրիգինալ սոֆթի մեջ: Garmin-ը երկար տարիներ հրամցնում էր Mapsource կոչվող ծրագիրը, բայց վերջերս այն փոխարինվել է Basecamp-ով: Վերջինս, ի տարբերություն առաջինի, անվճար ա /քաշել այստեղից/: Իմիջիայլոց, ջարդած ու գառմինի սոֆթի մեջ գցած քարտեզները կարաք սարք լցնեք օրինակ MapInstall-ով, բայց գլյուկերն էնքան շատ են, որ խորհուրդ չեմ տա:

Քանի չմոռացա, էս ամեն ինչն անելուց առաջ քաշեք ու նստացրեք cGPSmapper ծրագիրը: Շատ չեմ խորանում թե դա ինչ ա, բայց առանց դրա էս ամեն ինչը չի լինի:

 

էս էլ հղում համացանցից գտած ու ջարդած/հավաքած քարտեզների /Հայաստան, Վրաստան, Ադրբեջան/:

https://mega.co.nz/#!LY9lhaDZ!IqD6P3HxQ9rHC0GkTpcb-Ch2KzsBLohYvUb2Axecf64

 

Լրացուցիչ ընթերցանության նյութ

 

http://www.alfessa.net/forum/18-516-1

http://www.gpsvsem.ru/article.php?id=11

http://travelgps.com.ua/forum/viewtopic.php?t=221

http://meridian.perm.ru/04_maps/gpsmaps2.shtml

 

 

 

լիկ.բեզ նշապիտակով այլ նյութեր իմ բլօգում

 

 

Ինչպես "նստացնել" GPS քարտեզներ և ոչ միայն, 9.7 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: ,

Բաժին: Ժեշտ, Ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.7/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

198