site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հունվար 30, 2013  |  By Ovanitas In

Երջանկության մեխանիկան, կամ օֆֆիսային մուտիլովկաներ

04295

Ինչպես կասեր նախագահական ընտրությունների բարևաշատ ու իմ կողմից հարգված թեկնածուն՝ հնարավոր է: Հնարավոր է մայքրոսոֆթի կայքից ներբեռնել MS Office 2013 ծրագրային փաթեթի համար հայերենի ուղղագրության ստուգման պաշտոնական քիչ թե շատ նորմալ փաթեթ: Ձրի: Եվ հայատառ մեր նամակներից այլևս կանհետանան մի շարք խայտառակ սխալներ ու բացթողումներ: Եվ երջանկությունը կհամակի մեզ, կպարուրի մեր ներքին օրգանները, կբխի ու կծփա սրտի խորքերից, և մարդը կապրի ազատ ու ներդաշնակ, կշնչի լայնաթոք, կսիրի վարպետորեն ու բազմօրգազմ: Doing business վարկանիշային աղյուսակում երկիրը վեր կսլանա, ներգրավվելով բազմատրիլիոն ինվեստիցիներ, ավանդները կվերադարձվեն ռամիկ ու շինական հայորդիներին, ինչպես նաև ՀՀ քաղաքացիություն ունեցող քրդորդիներին, ռուսորդիներին, ուկրորդիներին, ասորորդիներին և այլորդիներին: Արևելյան հարևանները տավարի ցավից գալարվելով կսատակեն ու ՀՀ քաղաքացին, հարյուր քայլ անելով, կապրի ազատ, հպարտ ու ԱՊԱՀՈՎ:

Ներողություն եմ խնդրում ընթերցողիցս մի փոքր պաթոսի համար. գիրս նախընտրական ծրագրերի թեթև ու անխուսափելի ազդեցության տակ գրվեց:

Գնացեք էստեղ, ներբեռնեք, վայելեք ու գլուխներդ բարձին քնանալու նպատակով դնելուց մի փոքր փառաբանեք Ուիլյամ Հենրի Ուիլյամ Հենրի երկրորդովիչ Գեյթս երրորդին ու ձեր խոնարհ ծառային, զի առաջինն օգնեց հայերենը սխալներից մաքրելուն, իսկ երկրորդը բացահայտեց երջանկության մեխանիկան:

ՍկզբնԱղբյուր

 

Երջանկության մեխանիկան, կամ օֆֆիսային մուտիլովկաներ, 7.4 out of 10 based on 9 ratings
office 2013 լեզվական փաթեթ Հայականացում հայերեն ուղղագրություն ուղղագրիչ Օֆիսային ծրագրեր
Previous StoryՉփոփոխվող տվյալների կառուցվածքների մասին
Next StoryԻնչպես “նստացնել” GPS քարտեզներ և ոչ միայն

Comments: 1 reply added

  1. Ռուբեն Մարտ 22, 2013 Մեկնաբանել

    | Եվ հայատառ մեր նամակներից այլևս կանհետանան մի շարք խայտառակ սխալներ ու բացթողումներ: Ու կավելանան ոչ պակաս խայտառակ՝ նորերը: Խնդիր կա «և» - ի հետ: ձևավորման - ձ՜ավորմանն մինչև - մինչ՜ հումորային - հումոր ային լատիներենից - լատիներեն ց

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved