site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հունվար 25, 2013  |  By noch In

պատմություն գաղտնագիր ընտրելու մասին

index

Ուրեմն, 2004֊ին նոր էին սկսում քարտերով աշխատավարձ փոխանցելը, եւ մեր հիմնարկ եկան կարեւոր դեմքերով եւ պորտֆելներով մարդիկ՝ բանկից։ Նրանք պետք է բոլորի հետ առանձին առանձին նստեին, ցույց տայի որտեղ ինչ է պետք ստորագրել, ու պատասխանեին հարցերին։
Հեռվից հեռու ես նկատեցի, որ նրանք մարդկանց ահավոր խորհուրդներ են տալիս։ Ընթացքում պետք էր երկու գաղտնագիր նշել, ու նրանք ասում էին ֊ գրեք ձեր ծննդյան թիվը որ էլ չմոռանաք։
Երբ հերթը հասավ, ինձ, իսկ ես, բնականաբար ԱյԹի աշխատող եմ, ժառանգական սեքյուրիթի մասնագետ, այդ խորհրդից հետո ես նայեցի իրեն, տիպա դու հաստա՞տ ինձ ես դա առաջարկում, հա՞։
Ու նա կրկնեց
֊ ծննդյան թիվը գրեք, կամ հեռախոսի համարը, որ չմոռանաք։
֊ գիտեք, քանի որ ես ադմին եմ ֊ սկսեցի ես ֊ կլինի՞ գաղտնագիրս պարզապես «ադմին» գրեմ, պրծնենք այդ դարդից։
֊ հմ՞ ֊ ասաց նա։
֊ չէ, ճիշտ եք, դա մոռանալու խնդիրը չի լուծի։ Եկեք ես հիմա բոլորին ասեմ գաղտնագիրս, հետո որ մոռանամ, ումից էլ հարցնեմ, կհիշեցնի։
֊ բանկիրը գույնը փոխեց, ու արագ ասաց՝
֊ այստեղ էլ ստորագրեք։

ու տենց

ՍկզբնԱղբյուր

պատմություն գաղտնագիր ընտրելու մասին, 9.5 out of 10 based on 2 ratings
Անվտանգություն գաղտնաբառ Հումոր
Previous StoryԾանրաբեռնված կայքի կենսունակության բարձրացում
Next StoryԻնչպես ներբեռնել ամբողջ կայքը

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved