Սկիզբ » ՏՏ + x » ՏՏ և փիլիսոփայություն » ասք կապիտալի, հարաբերականության, ամառային դահլիճի ու ազատ ծրագրային ապահովման մասին

ասք կապիտալի, հարաբերականության, ամառային դահլիճի ու ազատ ծրագրային ապահովման մասին

| Հունվար 23, 2013 | Մեկնաբանված չէ |

Այսօր ֆրիսբի խաղալուց Սմբատը ասաց՝ «չար բան ցույց տամ» ու Անդրոիդ պլանշետկա հանեց։
Գուցե այդ պատճառով, կամ այն պատճառով որ երեկոյան ես իմ համար մտածելու ժամանակ ունեի, ծնվեց այս փոստը․
Մենք ամեն ինչ անում ենք ինքներս մեզ համարգ։
Երբեմն մի խումբ մարդկանց շահերը համընկնում են։ Նրանց ասում են ընկերներ։
Նաեւ այնպես կարող է ստացվել որ շատ, իրար հետ անծանոթ մարդկանց շահերը համընկնեն։
Երբ այդ մարդկանց մեջ որոշակի կապ հաստատվի, թեկուզ Չեգեվարայի տեսքով, նրանց անվանում են հասարակություն։
Վստահ եմ, մեզ որոշ չափով պետք է կապիտալը։ Ու կապիտալիստը։ Բայց որոշ չափով։
Երբ չի առիթավորվել ու չափը չի անցել։
Ընդ որում այդ չափը միշտ փոփոխվում է, ու այն դժվար է սահմանել։
Օրինակ, ես որոշակիորեն կողմ եմ մասնավոր խանութներին։ Մասնավոր սրճարաններին, մասնավոր ծրագրային ապահովման արտադրողներին, ու մասնավոր կինոթատրոններին։
Ծրագրային ապահովման հետ փոքր ինչ բարդություն կա, որովհետեւ գիտա-հետազոտական լաբորատորիաներում նախագծվող սոֆթը շատ ավելի առաջադեմ եւ ճկուն է քան այն ինչ մենք ունենք շուկայում։ Հաջող նախագիծը մեզ հաճախ չի հասնում (Plan9, Inferno, Oberon), սակայն ես լավ գիտակցում եմ, որ եթե չլիներ կապիտալը մեզանից շատ քչերը հաշվողական սարք կունենային, որ գոնե GNU/Linux/Windows/MacOS/Android օգտագործեն։ Այնպես որ ես ընդհանուր առմամբ օկ եմ ՏՏ-ում իրավիճակի հետ։
Ու կապիտալիզմին բնորոշ ազատ մրցակցության պայմաններում ես կընտրեմ «Կինո Մոսկվան» ու ոչ «Կինո Նայիրին»։
Ինչ որ մեկը կընտրի Խրոմիում Ֆայրֆոքսին, ու Մոզիլլան ստիպված կլինի լավանալ, ու Խրոմիումի նորամուծությունները իրականացնել, ու նոր բաներ մտածել որ հետ չմնա։
Մրցակցությունը ապահովում է լավացվող արտադրանքը, տեխնոլոգիաներ, սարքեր, սպասարկում, եւ այլն։
Այսինքն ինձ պետք է որ գոնե մեկը այդ կինո Մոսկվան աշխատացնի հնարավորին օպտիմալ ձեւով, որ ես այնտեղ կարողանամ գնալ։ Ու ոչ միայն ինձ է պետք, շատերին է պետք։ Մեզ պետք է Ինթելը որ մեզ համար չիպեր արտադրի։ Մեզ պետք է Նոկիան որ մեզ համար հեռախոսներ սարքի։
Ինձ պետք է լավ խանութ, որ ես այնտեղ գնումներ անեմ։ Ինձ պետք է լավ նեյտրալ տարածք, ուր ես ընդհանուր շահեր ունեցող մարդկանց հետ հանդիպեմ, ուր կլինի կոմֆորտ, համով թեյ, ու չեն ծխի, որ ես ինձ լավ զգամ։
Փորձը ցույց է տալիս որ այդ ֆունկցիաները պետությունը կատարում է շատ ավելի վատ քան շահագրգռված մարդիկ։
Ու բնականաբար ես դեմ չեմ վճարել կինոթատրոնում, սրճարանում, հեռախոսի, կամ ծրագրային ապահովման համար։
Որովհետեւ այդ կինոթատրոնը, սրճարանը, հեռախոսը, եւ որոշ դեպքերում ծրագիրը, իմն էլ է։
Երբ ուզենամ, եթե ազատ տեղ լինի, կգնամ։ Ես ունեմ ազատություն գնալ կինո, օգտագործել հեռախոս/կոմպ, ու թեյ խմել սրճարանում որովհետեւ կան մարդիկ որոնք անմիջապես եկամուտ են ստանում իմ ուզածը ապահովելով։
Կարելի է ասել, որ այդ կինոթատրոնը, սրճարանը, գործարանը այդքան էլ չի պատկանում կապիտալիստին։
Կինո Մոսկվան իմ կինոթատրոնն է, ես այնտեղ փառատոնների ժամանակ գնում եմ։
Իհարկե ես պետք է վճարեմ, հակառակ դեպքում այն չի գոյատեւի ու ես այնտեղ չեմ կարողանա գնալ։
Այլապես ինչի՞ համար են մտածել փողը։ Որ ես կարտոֆիլ վաճառողին չառաջարկեմ կոմպիլյատոր գրել կարտոֆիլի դիմաց։
Ե՞րբ է կապիտալը «առիթավորվում»։ Երբ Ջեներալ մոթորսը ձեռք է բերում տրամվայներով զբաղվող կազմակերպությունները ու փակում, որ իրենց մեքենաները ավելի լավ վաճառվեն։ Այսինքն երբ մեզ պետք եկած բանը հասանելի չէ որովհետեւ կապիտալի շահերին դեմ է։
Երբ չի օգտագործում ամառահւն դահլիճը, կամ եթե նույն Կինո Մոսկվան չօգտագործվի, որովհետեւ իրա տեղը ինչ որ կապիտալ ուզում է անցկացնել երկաթուղի, կառուցել եկեղեցի, կամ սեփական տուն։
Ու եթե մենք տեսականորեն ազդեցություն ունենք իշխանությունների վրա, ապա կապիտալին ազդելու նույնիսկ տեսականորեն գրեթե ոչ մի լծակ չունենք։ Այսինքն տեսականորեն այդ լծակը պետք է լիներ ինքը կառավարությունը, սակայն իրականում կատարվում է հակառակը, որովհետւ փաստացի կապիտալը ավելի էֆեկտիվ է ազդում քան մենք։
Ի՞նչ ենք կարող անել։
Մեկ – չմոռանալ որ կապիտալը իրականում մերն է։ Մեզ համար է գործում, ու առանց մեզ որոշ դեպքերում չի գործի։ Մենք գիտակցում ենք, որ կապիտալիստը հարուստ է, բայց մենք համաձայն ենք դրա հետ մինչեւ նա մեզ օգտակար գործ է անում։ Իսկ այն դեպքում երբ մեծամասնության շահերը անտեսվում են, ու հասարակական վայրում կառուցվում է օրինակ բնակելի շենք փոքրամասնության համար, ապա այստեղ կապիտալը անցավ հասարակությանը ի վնաս գործելու։
Երկու – արտահայտել ցանկությունները։ Ինչպես կարող ենք՝ ստորագրահավաք, ցույց, տեքստեր, «հասարակական կարծիքի» կայացւմն եւ այլն։
Եթե մենք խաղում ենք ցանկացած խաղ, օրինակ ֆութբոլ, կարեւոր է որ
ա – գնդակը լինի մերոնց մոտ
բ – եթե գնդաը մերոնց մոտ չէ, ապա խոչընդոտել չմերոնց, որ իրենք իրենց ուզածին հասնեն, ցանկալի է գնդակը ոտքից ձեռքից առնելով։
Եթե դու վատ ես խաղում, դա քեզ համար չարիք է, ինձ համար՝ բարիք։
Եթե ես եմ սխալ անում, դա քեզ է ուրախացնում։
Այսպիսով, պետք է գրագետ լինել։
Ու այստեղ մենք հասնում ենք նրան, որ իրականում մեզ մոտ ամեն ինչ լավ կլիներ, եթե մարդիկ մի քիչ ավելի զարգացած լինեին։
Օրինակ, նույն Կինո Մոսկվան նորմալ ֆիլմեր ցույց կտար ոչ միայն փառատոնների ժամանակ։
Իսկ ոչ ոք չէր ձեռք բերի այֆոններ որպիսի իրենց հեռախոսներ իրենց իսկ կոնտրոլ չանեն։
Բայց այնպես է ստացվում որ ես այժմ էսթեթ եմ, որովհետեւ քչերին է դա հետաքրքրում, ու փաստորեն, դա ձեռք է տալիս կապիտալիստին, ձեռք է տալիս մարդկանց, որովհետեւ իրենց պահանջները բավարարված են։
Փաստորեն, էփլը իմ համար է չար, իսկ իմ միջին ստատիստիկ հարեւանի համար չար չէ։
Որովհետեւ պահանջները շատանում են զարգաանզլու հետ զուգընթաց։
Լավ նորություն․ ծրագրային ապահովման ասպարեզում մրցակցությունը նույնպես անցնում է նոր փուլ, ավելի կարեւոր է դառնում այն ով է ավելի ազատ արտադրանք ստեղծում։ Ձեզ մոտ զարմանք չի առաջացնում որ դուք իրավունք ունեք ձեռք բերված հեռախոսը ցանկացած եղանակով օգտագործել, ներառյալ պոպոկ ջարդելու նպատակով։ Իսկ ինչու՞ նույնը չի գործում սոֆթի դեպքում՞։ Իմն է, փողը տվել եմ։ Այսպիսով մարդիկ ավելի շատ են սկսում գնահատել ազատությունը, որովհետեւ ավելի շատ զարգացած են լինում։ Ու ակնհայտ է դառնում որ Նոկիայի Միգոյի նախագծման սխեման արմատականորեն տարբերվում է Ինթելի միոգոյի նախագծման սխեմայից։
Եթե ինթելի աշխատանքը թափանցիկ է, ու կամեցողը կարող է որոշ չափով ազդել, օգնել, մասնակցել նախագծմանը ու լավացնել արդյունքը, ապա Նոկիայի/Անդրոիդի դեպքում մենք այժմ ունենք գաղտնիքներ, երկաթե վարագույր որի հետեւը նրանք աշխատում են, ու մենք նույնիսկ մասնակցության, ուր մնաց կոնտրոլի պատրանք չենք կարող զգալ։
Այս տեսակետից ինթելը ավելի լավ կապիտալիստ է, ավելի բարի։
Ի դեպ, գերմանացիները երբ օրինակ սրճարան են վարձում, տոնակատարություն անելու համար, հետո բոլորը միասին աղբը հավաքում են, մաքրում են, ու աթոռները ու սեղանները դասավորում։ Այդպես ավելի էժան է։
Մենք գիտենք որ Բարքեմփը ազատ միջոցառում է, սակայն ես չէի հասկանում որ «փակ» Թեդեքսն էլ է իրականում ազատ միջոցառում։ Որովհետեւ եթե դու իրոք ուզում ես այնտեղ լինել, կարող ես գրվել կամավոր, օգնել կազմակերպիչներին, ու հնարավորություն ստանալ լսել ելույթները։ Այնպես որ դու հնարավորություն ունես վճարել ու ստանալ։
Սակայն ծրագրային ապահովում դեպքում արտադրողին հաջողվում է այնպես անել, որ մարդիկ վճարեն իրենց կոնտրոլ անող ծրագրերի համար։ Մասամբ որովհետեւ նրանք պաշտպանված են օրենքով, մասամբ այն պատճառով որ մենք անճաշակ անգրագետ ենք։
Գուցե զարմանալի չէ, եթե մեզ պատմած հեքիաթներում, ուր փոքրիկ երեխային թեթեւամիտ մայրիկը ուղարկում է վտանգավոր անտառ, սոված գայլերի մոտ, ու գայլն է համարվում չարը, իսկ մայրիկը՝ ոչ։
Իհարկե, այն ինչ մեզ համար չարիք է, Մայքրոսոֆթի համար՝ բարիք։ Այսինքն ես բնավ միտք չունեմ հարաբերականությանը կասկածանքով մոտենալու։
Ակնհայտ է, որ գայլի համար Կարմիր գլխարկի միամիտ մայրիկը բարի է, իսկ Կարմիր գլխարկը ինքը, լավ աղջիկ է, նա սիրում է աղջկան, առավել եւս եթե աղջիկը մատուցվում է սնկային սոուսի մեջ։
Ու չարիքների զգալի մասը կատարվում է անգրագիտությունից։ Իմ համար չար է իմ անգրագետ քայլը, քեզ համար՝ քո անգրագետ քայլը։
Սակայն ես ոչ մի դեպքում չեմ համաձայնվի տեղերով փոխվել միջին ստատիստիկ հարեւանիս հետ, որ ավելի քիչ պահանջ ունենամ, ու դրանք հեշտությամբ բավականացնեմ։
Հեշտ կյանք ոչ ոք խոսք չի տվել։ Ես օկ եմ խաղալու հետ։ Ու գնահատում եմ այն իմ/մեր փոքր հաջողությունները որոնք ինձ ուրախացնում են։
Ու այդ պատճառով ես լրիվ հասկանում եմ այս դեվին ով գրել է if I had to choose between developing open-source software on top of a closed platform and developing closed-source software on top of an open-source platform, I’d much rather go for the second option ու չեմ ուզում iOS-ի համար գրել։ Ես էլ նախընտրում եմ ուժերս ծախսել օպտիմալ՝ աջակցելով ազատ, այսինքն ավելի իմ, ինձ պատկանող պլատֆորմայի տարածմանը։ Չէ՞ որ ես իմ մասին եմ մտածում առաջին հերթին։

ու տենց

ՍկզբնԱղբյուր

ասք կապիտալի, հարաբերականության, ամառային դահլիճի ու ազատ ծրագրային ապահովման մասին, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր:

Բաժին: ՏՏ և փիլիսոփայություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

135