Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Ինչպե՞ս օգտագործել TinEye-ը Opera-ում (կոնտեքստային մենյու)

Ինչպե՞ս օգտագործել TinEye-ը Opera-ում (կոնտեքստային մենյու)

Ինչպես գիտես, Opera բրոուզերը դեռևս (10.63 տարբերակի դրությամբ) չի ապահովում նորմալ ընդլայնումներ, ինչպես, օրինակ, Safari ու Chrome բրոուզերները: Այնպես որ, ավելացնել TinEye-ի հետ աշխատանքի ֆունկցիա Opera-ում կարելի է մի երկու եղանակներով. հեշտ ու անհարմար, կամ դժվար ու հարմարավետ: Հեշտ տարբերակը նրանց «bookmarklet»-ն ավելացնելն է՝ հղում, որի վրա սեղմելով կարելի է օգտվել ծառայության որոշ ֆունկցիաներից: Ինչևէ, TinEye-ի մեծագույն առավելություններն ի հայտ են գալիս հենց կոնտեքստային մենյուի միջոցով օգտագործելու շնորհիվ:
Ուրեմն պետք է ստեղծել կոնտեքստային մենյուի համապատասխան կետ: Թե ինչպես՝ սովորեցնում է TinEye-ի պաշտոնական ֆորումների այս թեման: Որի պարունակությունը կներկայացնեմ այստեղ: Զգուշացնեմ՝ ինչ-որ չափով ջանջալ ու տեխնիկական ցուցումներ են:

Քայլ առաջին. բացիր Opera-ն ու հավաքիր about:opera հասցեն: Բացված էջում Paths («հասցեներ») բաժնում պետք է Opera directory տող լինի: Գնա այդ թղթապանակը քո համակարգչի վրա ու նրա ներսում menu թղթապանակ ստեղծիր, եթե այդպիսին չկա:
Քայլ երկրորդ. ստեղծիր նոր ֆայլ՝ standard_menu.ini անունով, մեջը գրիր ստորև բերվող կոդն ու պահպանիր այն menu թղթապանակում.

Code:
[Version]
File Version = 2

[Info]
Name = Menu profile
Description = Adds TinEye search option to image menus
Author = քո անունը
Version =
Comments =

Քայլ երրորդ. գտիր Opera-ի ստանդարտ standard_menu.ini ֆայլը: Որոշ հնարավոր տարբերակներ թվարկված են այստեղ.

  • windows: C:\Program Files\Opera\ui\
  • ubuntu linux: /usr/share/opera/ui/
  • mac: /Application/Opera.app/Contents/Resources/ui/

Քայլ չորրորդ. բացիր ֆայլն ու նրա հետևյալ չորս սեկցիաները պատճենահանիր քո standard_menu.ini ֆայլի մեջ՝ comments տողից հետո.

  • [Image Popup Menu]
  • [Image Link Popup Menu]
  • [Turbo Image Popup Menu]
  • [Turbo Image Link Popup Menu]

Քայլ հինգերորդ. պատճենահանված ամեն սեկցիայի վերջում ավելացրու հետևյալ տողը.

Code:
Item, "Search TinEye" = Copy image address & Go to page, "http://www.tineye.com/search?url=%c"

Պահպանիր փոփոխություններն ու վերաբեռնավորիր Opera-ն: Այժմ պետք է նկարների վրա աջ քլիք անելիս կոնտեքստային մենյուի ֆունկցիա լինի՝ Search TinEye (փնտրել TinEye-ի միջոցով):

Եթե որոշես հանել Search TinEye ֆունկցիան, դրա համար պարզապես ջնջիր քո ստեղծած standard_menu.ini ֆայլը կամ ֆայլի միջի չորս Item, “Search TinEye” = Copy image address & Go to page, “http://www.tineye.com/search?url=%c” տողերն ու վերաբեռնավորիր Opera-ն:

ՍկզբնԱղբյուր

 

Ինչպե՞ս օգտագործել TinEye-ը Opera-ում (կոնտեքստային մենյու), 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , ,

Բաժին: Ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

239