Սկիզբ » Էլ.գրքեր և ընթերցիչներ » Հրաշալի Ֆայրֆոքս մաս 3: Ինչպե՞ս պատրաստել էլ.գրքեր

Հրաշալի Ֆայրֆոքս մաս 3: Ինչպե՞ս պատրաստել էլ.գրքեր

Շարունակում եմ պատմել ՀրԱղվեսի օգտակար հավելումների մասին:

Խնդիր: Ունենք որևէ վեբ-կայք անհրաժեշտ ինֆորմացիայով, անհրաժեշտ է այդ ինֆորմացիան արագ վերածել էլ.գրքերի ընթերցիչների համար նախատեսված .mobi կամ .epub ֆորմատով ֆայլի: Սա անհրաժեշտ է լինում այն դեպքերում երբ ինֆորմացիան շատ է և ցանկություն կա համակարգչից հեռու կարդալ այդ ինֆորմացիան էլ.գրքերի ընթերցիչներով:
Կամ ցանցում որևէ տեղ գտել եք ձեզ անհրաժեշտ գիրքը html-ֆորմատով ու ցանկանում եք այն կարդալ ոչ թե համակարգչի էկրանից այլ էլ.գրքի ընթերցչի վրա:

Գործիքներ: Մեզ անհրաժեշտ են ՀրԱղվեսի երկու հավելումներ՝

1 . GrubMyBooks (aka Թալանչի :Ճ )
Սա մեր հիմնական գործիքն է, հենց սրանով էլ պիտի «թալանենք» կայքերը և դրանցից պատրաստենք էլ.գրքեր:

2. Snap Links Plus
այս մեկը կօգնի այն դեպքերում, երբ ունենք մեծ քանակությամբ հղումներ, որոնք անհրաժեշտ է միանգամից բացել:

Անցեք վերը նշված հղումներով, տեղադրեք հավելումները ու անցնենք առաջ:

GrubMyBooks -ի կարգավորումները

Նախ և առաջ կարգավորենք հավելումը մեր նպատակներին համապատասխան:
Հավելումը տեղադրելուց(install) հետո ֆայրֆոքսի վերին աջ անկյունում հայտնվում է GrubMyBooks-ի կոճակը:

gmb 0

Սեղմելով կոճակին կտեսնենք «թալանչու» մենյուն: Ահա

Նկար 1, Թալանչու մենյուն

Պատկեր 1, Թալանչու մենյուն

Ուղեցույցը շատ չծանրաբեռնելու համար կանդրադառնամ մենյուի միայն թվերով նշված մասերին:

Նախ և առաջ անհրաժեշտ է կարգավորել հավելումը, դրա համար սեղմում ենք (1) options-ին ու անցում կարգավորումների բաժին: Ահա

gmb 2

 Կարգավորումները ինտուիտիվ պարզ  են, շատ չխորանամ, ով հավես չունի կարող է ընդամենը դնել կարգավորումները ինչպես իմ մոտ է դրված:

 Սովորեցնում ենք Թալանչուն տարբերել կարևորը երկրորդականից

Հաջորդ քայլը արդեն կանենք կոնկրետ օրինակի վրա, ենթադրենք ցանկանում են կարդալ Արթուր Կոնան Դոյլի  «Նոթեր Շերլոք Հոլմսի մասին» գիրքը, որոնում ենք ցանցում, ու գտնում ենք այն Գրապահարան կայքում:

Ինչպես տեսնում եք գիրքը բաղկացած է 12 «նոթ»-ից: Բացում ենք ամենառաջինը՝ «Չորսի նշանը»:

Հիմա պիտի թալանչուն սովորեցնենք տարբերել էջի հիմնական տեքստը, մնացած երկրդական տարրերից ՝ մենյունիերից, ֆութերից և այլն: Դրա համար «թալանչու» մեյուից ընտրում ենք (2) Rule editor, տես պատկեր 1-ը: Սեղմում ենք: Բացվում է կանոնների խմբագրիչը: Ահա

 

gmb 3

 

Մուկը շարժում ենք էջում , ծրագիրը առաջարկում է տարբեր միջակայքեր, գտնելով մեզ անհրաժեշտ ուղղանկյունը, որը պարունակում է հիմնական տեքստը, ավելացնում ենք նոր կանոն` Save Rule:

 

gmb 4

 

ՕK և

 

gmb 5

 

Այս նոր կանոնը կաշխատի «Գրապահարան» կայքի բոլոր էջերում: Ուստեքը իհարկե կարող ենք խաղալ regexp-էրի ու xpath -ի հետ, բայց այս ուղեցույցը ոստեքի համար չի 🙂

Ավելացնում ենք նոր էջ մեր գրքում

Վերադառնում ենք այն էջ, որը ցանկանում էինք «թալանել» մկնիկով աջ քլիք ու Grub this page, այսպես

 

gmb 6

 

Աջ կողմում կբացվի մի պատուհան, որտեղ «թալանված» էջն է:

 

gmb 7

 

Անցնելով «MY BOOK» կտեսնենք, որ առաջին «նոթը» արդեն ներառված է  գրքում:

Այսպես, շնորհավորում եմ, դուք ստեղծեցիք մեկ էջանոց էլ.գիրք: Մնում է միայն այն էքսպորտ անել: Տե՛ս հաջորդ պատկերը:

 

gmb 8

 

Գիրքը էքսպորտ կարվի և կպահպանվի ձեր համակարգչի մեջ:

Ավելացնում ենք հավելյալ էջեր

Ավելի շատ էջեր ավելացնելու համար վերադառնանք կայքում գրքի բովանդակության էջը , քանի որ «թալանելու» կանոնները արդեն սահմանել ենք, կարող ենք հերթով ավելացնել բոլոր էջերը մեր գրքի մեջ: Այսպես, հղման վրա աջ քլիք + Grub Link, ահա պատկերը

gmb 9

Հերթով անում ենք նույն գործողությունը, բովանդակության բոլոր հղումների համար, վերջում անցնում ենք MY BOOK և անում էքսպորտ:

Վերջացավ, մենք ունենք արդեն էլ.գիրք , որը պատրաստ է ընթերցվելու էլ.գրքերի ընթերցիչների վրա:

Արագացնում ենք պրոցեսը

Ի՞նչ անել, եթե բովանդակության մեջ հղումները շատ են:  Ասենք մի 100 հղում կա:

Այս դեպքում օգտվում ենք  Snap Links Plus հավելումից: Այս հավելումը հնարավորություն է տալիս նշել միջակայք և բացել առանձին թաբերում միջակայքի բոլոր հղումները:

 

gmb 10

 

Բոլոր հղումները բացելուց հետո անում ենք Grub tabs (տես պատկեր 1), արդյունքում մեր գրքում կլինեն արդեն բոլոր էջերը, կմնա անել Grub My Book:

Այսքանը

Հավելում

  1. Ամազոն քինդլ ընթերցիչներով կարդացողների համար անհրաժեշտ է գիրքը էքսպորտ անել .mobi ֆորմատով: Հայերեն յունիքոդ տառերի հետ խնդիր չկա,նորմալ կարդացվում է:
  2. Sony Reader և այլ ընթերցիչներով (.epub ֆորմատ) կարդացողների խնդիրը մի քիչ ավելի բարդ է, եթե ընթերցիչը ռութ արած է և ունի հայկական ֆոնտեր նորմալ կկարդացվի, եթե ռութ արած չի, անհրաժեշտ կլինեն որոշ հավելյալ մանիպուլյացիաներ էլ.գրքի հետ:

Բայց դրա մասին մյուս անգամ: Հաճելի ընթերցանություն:

Ուղեցույցը կարող է երկար թվալ, բայց մի փոքր վարժվելուց հետո կարելի է ցանցում հայնտաբերված գրքերը վերածել էլ.գրքերի մի քանի ակնթարթի ընթացքում:

Հրաշալի Ֆայրֆոքս մաս 3: Ինչպե՞ս պատրաստել էլ.գրքեր, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , , , , , , ,

Բաժին: Էլ.գրքեր և ընթերցիչներ, Ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

242