Սկիզբ » ՏՏ + x » ՏՏ և հումանիտար աշխարհ » ասք այփադ ուզելու մասին

ասք այփադ ուզելու մասին

| Հունվար 10, 2013 | 2 Մեկնաբանություններ |

տենց, երեկ պատմել են, որ մեկը այփադ է ուզում, չորս հարյուր հազար արժի, ու մտածում է որտեղից փող ճարի, առնի։
այփադ/այֆոն ուզելն իմ համար դասագրքային օրինակ է, երբ ես ասում եմ, որ զարգացման հետ ոչ միայն պահանջները մեծանում են, այլ եւ նվազում ֊ ի․ե․ եթե զարգանում ես, պարզվում է, որ քեզ ոչ մի այփադ էլ պետք չէ։

Ու տենց, ասում էին, բացատրում ենք, որ չարժի, որ շատ ավելի էժան, շատ ավելի լավ բաներ կան, իսկ որ եթե նոութ վերցնի, ու մի հատ էլ ազատ ՕՀ դրա վրա, ապա այն հիմար սահմանափակումները չի ունենա, իսկ նա չի ընդունում, չի ընկալում։

Ու ես ասում էի ֊ դե դա էլ իր զարգացման մասին է, եթե նա այփադ չառնի, նա համ վատ է իրեն զգալու որ այփադ չունի, համ էլ չի կարողանա գնահատել այն, ինչ ունի։

Ու որ նրան մտափոխել չի լինի, որովհետեւ երբեք չգիտես ինչի է նա ուզում այփադ ֊ այսինքն այն պատճառները, որ նա բերում է՝ դրանով հեշտ է ինտերնետ գողանալ, օրինակ, համ անհեթեթ են, համ սուտ։

Իսկ իրական պատճառները մենք երբեք չենք իմանա, ոչ միայն այն պատճառով որ պետք է իրեն փորել երկար, ու երկար, ու հասկանալ այս կամ այն սահմանումը իր մեջ որտեղից է, այլ նաեւ այն պատճառով, որ նա ինքը իրեն ազնիվ չի ասի որն է պատճառը, ուր մնաց մեզ

Ու մենք կարող ենք միայն ենթադրել որ նա ունի որոշակի զգացումներ, ապրումներ, որ նա կապում է այդ սարքի հետ՝ օրինակ, նա ունի ինչ֊որ բաների պակաս, այլ խոսքերով ֊ դատարկութոյւն, ու իրան պետք է այն լրացնել։ Նրան պետք է , գուցե որ նրան զվարճացնեն։ Կամ նրան պետք է որ դա լինի վեհության ատրիբուտ, ու որ մարդիկ մտածեն ֊օօօօ ֊ իր մոտ այփադ է։
Կամ նա կարծում է որ ամեն իրեն հարգող մարդ պետք է այփադ ունենա, ու առանց դրա, նա իրեն լավ չի զգում։

Իհարկե, ես կարծում եմ, որ երբ նա այն ունենա, այդ ուրախությունը կտեւի հինգ րոպե։ Որովհետեւ դատարկությունը անհնար է փակել այփադով։
Ու նա կփնտրի մի այլ բան։ Ասենք նոր ծիտ։ Կամ նոր հեռուստացույց ֊ «էն որ սքայփով է, գիտե՞ք, ու նոր էկրանով»։ Կամ ինչ֊որ մի բան, քանի որ, ինչպես Ֆրոմը գրում է, նա ծտի ձագի պես բաց բերանով սպասում է, որ այդ բերանի մեջ ճիճու դնեն։ Դա է խնդիրը։ Այփադը ռեալիզացիայի դետալ է
Ընդամենը։

ու տենց

ՍկզբնԱղբյուր

ասք այփադ ուզելու մասին, 7.8 out of 10 based on 4 ratings

Նշագրեր: ,

Բաժին: ՏՏ և հումանիտար աշխարհ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 7.8/10 (4 votes cast)

Մեկնաբանություններ (2)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. կապիտալիզմի անխուսափելի հետևանք. կոչվում է կոնսումիզմ: քաջալերված հաճախ անհեթեթության հասնող (և՛ պարունակությամբ, և՛ քանակով) գովազդով: բացի դրանից (ոնց որ հերիք չլներ) կապիտալիզմը մարմնավորող «լիդերներով», (կարդա՛ սթիվ ջոբս) որոնք կախարդում են մարդկանց լինել սոված և դեբիլ: իսկ մարդիկ, ինչը բավականին բնական եմ համարում, նրանց հետևում են: (ջոբսին հաստատ ավելի շատ մարդ է ճանաչում, քան մորզեին) այո, պարտադիր պայման է սոված մնալը և շատ կարևոր է դեբիլ լինելը, երկու հիմքեր, որոնց վրա կառուցվում է կապիտալիզմը, որն իր հերթին անխուսափելիորեն բերում է հասարակության՝ հոդվածում նկարագրված մուտացիայի:

  2. ARSEN!

    Մի քիչ գրագետ կարող եք գրել: iPad-ը պիտանի գործիք է, առնողը թող իմանա ինչի համար ՝է առնում: Այն ոչ նոութի փոխարեն կարելի է գնել ոչ էլ առավել ևս համակարգչի համար: Նույնն էլ հակառակը: Ոչ համակարգիչը , ոչ էլ նոութը չեն կարող փոխարինել iPadին:

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

122