Սկիզբ » Նորություններ » Հայկական ՏՏ նորություններ » Գորիսի «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը հայտարարում է ընդունելություն

Գորիսի «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը հայտարարում է ընդունելություն

instigate«Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը հայտարարում է նոր դասընթացի ընդունելություն։

Դասընթացների ընդունելությանը կարևորվում են հետևյալ պահանջները՝

 

  •       Որևէ ծրագրավորման լեզվի տիրապետում
  •       Անգլերեն լեզվի իմացություն
  •       Բարձրագույն մաթեմատիկայի բավարար տիրապետում
  •       Տրամաբանություն

Դասընթացներն անվճար են, ուսանողներին տրվում է կրթաթոշակ։ Դասերը կանցկացվեն Գորիսի Պետական Համալսարանում: Ուսանողների համար հնարավորություն կստեղծվի դասընթացները և գործնական պարապմունքները համատեղել ուսման հետ։
Տեսական դասընթացը կտևի վեց ամիս, որին կհաջորդի գործնական աշխատանք իրական պրոյեկտների վրա։
Ընդունելության համար անհրաժեշտ է ուղարկել ռեզյումե՝

arthur_khojabaghyan@proximusda.com

հասցեով։

Տեղեկությունների համար կարող եք զանգահարել

(060) 46 47 04,  (374 99) 44 74 45 կամ (374 10) 24 84 11 հեռախոսահամարներով։
Նախատեսվում է հարցազրույցները սկսել Փետրվարի 1-ից։

2012թ․ հունիսից Գորիսում հիմնվեց «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը, որի առաջին դասընթացի շրջանավարտներն այսօր արդեն աշխատում են «Ինստիգեյթ»-ի Գորիսի մասնաճյուղում։

«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն ունի մասնաճյուղեր նաև Գյումրիում, Վանաձորում, Ստեփանակերտում և Վրաստանում։ Վանաձորի և Ստեփանակերտի մասնաճյուղերը մասնագիտացած են վեբ-կայքերի և բջջային հեռախոսների ծրագրավորման ոլորտում և համալրված են իր իսկ տարածքային ուսումնական կենտրոնների շրջանավարտներով։

«Ինստիգեյթ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2005թ․ և զբաղվում է էլեկտրոնային համակարգերի նախագծմամբ, ծրագրավորմամբ և ինտեգրալ սխեմաների մոդելավորմամբ։
Ընկերությունն ունի գործընկերներ, ներկայացուցիչներ ԱՄՆ-ում և Եվրոպայում, որոնց շնորհիվ ապահովում է նախագծման պատվերներ և սպառողներ:

ՍկզբնԱղբյուր

 

Գորիսի «Ինստիգեյթ» ուսումնական կենտրոնը հայտարարում է ընդունելություն, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: ,

Բաժին: Հայկական ՏՏ նորություններ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

190