Linux (*nix) հիմնական հրամաններ: Մաս 1
Այստեղ բերված են debian դիստրիբյուտիվին պատկանող Linux ubuntu օհ-ի հիմնական հրամանները, բայց դրանց ճնշող մեծամասնությունը նաև այլ դիստրիբյուտվների linux օհ-ի հրամաններ են:
| arch | Ցույց է տալիս համակարգչի ճարտարապետությունը |
| uname -m | |
| uname -r | Ցույց է տալիս օհ-ի միջուկի տարբերակը |
| hdparm -i /dev/sda1(կամsd2, sd3, այստեղնշումէք, տրամաբանականսկավառակիid-ն, որըբերվածօրինակումsd1-նէ) | Ցույց է տալիս կոշտ սկավառակի պարամետրերը |
| hdparm -tT /dev/sda1(կամsd2, sd3, այստեղնշումէք, տրամաբանականսկավառակիid-ն, որըբերվածօրինակումsd1-նէ) | Ցույց է տալիս կոշտ սկավառակից տվյալների ընթերցման արդյունավետությունը |
| cat /proc/cpuinfo | Ցույց է տալիս ինֆորմացիա պրոցեսորի վերաբերյալ |
| cat /proc/interrupts | Ցույց է տալիս ինֆորմացիա ընդհատումների վերաբերյալ |
| cat /proc/meminfo | Ցույց է տալիս օգտագործված հիշողության մասին ինֆորմացիա |
| cat /proc/swaps | Ցույց է տալիս ինֆորմացիա swap –ի վերաբերյալ |
| cat /proc/version | Ցույց է տալիս միջուկի տարբերակը |
| cat /proc/net/dev | Ցույց է տալիս ցանցային ինտերֆեյսները |
| cat /proc/mounts | Ցույց է տալիս mount արված ֆայլային համակարգերը |
| lspci -tv | Ծառի տեսքով ցույց է տալիս PCI ինտերֆեյսով սարքավորումները |
| lsusb -tv | Ծառի տեսքով ցույց է տալիս USB ինտերֆեյսով սարքավորումները |
| date | Ցույց է տալիս համակարգային ժամանակը |
| shutdown -h now | Կանգնեցնում են օպերացիոն (գործառնական)համակարգը |
| init 0 | |
| telinit 0 | |
| shutdown -h hours:minutes & | Կանգնեցնում է օպերացիոն համակարգը (օհ) նշվածժամանակով |
| shutdown -c | չեղյալ է համարում օհ –ի կանգնեցումը |
| shutdown -r now | Օհ –ի վերաբեռնում (restart, reset, reboot, перегрузка) |
| reboot | |
| logout | Դուրս է գալիս համակարգից |
| cd /home | Գնում է ’/home’ դիրեկտորիա |
| cd .. | Գնում է մեկ մակարդակ ավելի վեր գտնվող դիրեկտորիա |
| cd ../.. | Գնում է երկու մակարդակ ավելի վեր գտնվող դիրեկտորիա |
| cd | Գնում է ’/home’ դիրեկտորիա |
| cd /home/user/cods/ | /home/user/cods/ բացարձակ ճանապարհով գնում է cods դիրեկտորիա |
| cd – | Գնում է նախորդ դիրեկտորիան, որտեղից եկել էինք ընթացիկ դիրեկտորիա |
| pwd | Ցույց է տալիս ընթացիկ դիրեկտորիայի ճանապարհը |
| ls | Ցույց է տալիս ընթացիկ դիրեկտորիայի պարունակությունը |
| ls -l | Ցուցակի ձևով ցույց է տալիս ընթացիկ դիրեկտորիայի պարունակությունը, ինչպես նաև ֆայլերի և դիրեկտորիաների permission-երը |
| ls -a | Ցույց է տալիս բացի ընթացիկ դիրեկտորիայի պարունակությունից նաև թաքնված ֆայլերն ու դիրեկտորիաները |
| mkdir dir1 | Ստեղծել ‘dir1′ անունով դիրեկտորիա |
| mkdir dir1 dir2 | Ստեղծել 2 դիրեկտորիաներ ‘dir1′ և ‘dir’ անուններով |
| mkdir -p /tmp/dir1/dir2 | Ստեղծել դիրեկտորիաների ծառ (tmp-ի մեջ ստեղծվում է dir1-ը, dir1-ի մեջ էլ dir2-ը), |
| rm -f file1 | Ջնջում է ‘file1′ անունով ֆայլը (‘-f ’-ը նշանակում է ջնջել անկախ ամեն ինչից կամ force) |
| rmdir dir1 | Ջնջում է ‘dir1′ անունով դիրեկտորիան (սա նույնն է ինչ գրես rm –r dir1, ‘-r’-ը նշանակում է ռեկուրսիվ ջնջել dir1 դիրեկտորիան և նրա ողջ պարունակությունը՝ նրա մեջ պարունակվող այլ ֆայլերի և դիրեկտորիաների հետ հանդերձ) |
| rm -rf dir1 | Ջնջել dir1 դիրեկտորիան և նրա ողջ պարունակությունը՝ նրա մեջ պարունակվող այլ ֆայլերի և դիրեկտորիաների հետ հանդերձ |
| rm -rf dir1 dir2 | Ջնջել dir1 և dir2 դիրեկտորիաները |
| mv dir1 new_dir mv dir1 /home/ubuntu/ | Անվանափոխել dir1 –ը new_dir անունովՏեղափոխել dir1 –ը /home/ubuntu/ ճանապարհով (գցում է /home/ubuntu/ դիրեկտորիայի մեջ dir1-ը) |
| cp file1 file2 | Copy է անում file1-ը file2 –ի մեջ |
| cp dir/* . | Copy է արվում ընթացիկ դիրեկտորիայում գտնվող dir դիրեկտորիայի ողջ պարունակությունը ընթացիկ դիրեկտորիայիում՝ dir –ից մեկ մակարդակ վերև |
| ln /home/cods/file1 /home/ubuntu/Desktop/lnk_file1 | Սարքում է /home/cods/file1 ճանապարհով file1 –ի սիմվոլային link-ը /home/ubuntu/Desktop/ ճանապարհով և lnk_file1 անունով, |
| Ln -s /home/cods/file1 /home/ubuntu/Desktop/lnk_file1 | Սարքում է /home/cods/file1 ճանապարհով file1 –ի կոշտ link-ը /home/ubuntu/Desktop/ ճանապարհով և lnk_file1 անունով, |
| touch file1 | Ստեղծում է նոր ֆայլ ընթացիկ դիրեկտորիայում |
| find / -name file1 | Փնտրում է file1 անունով ֆայլը սկսած root(/) –ից, այսինքն ֆայլային համկարգի ամենավերևից |
| find /home/user -name “*.bin” | Գտնել այն բոլոր ֆայլերը, որոնք վերջանում են .bin ով, փնտրումը սկսաել /home/user դիրեկտորիայից |
| find /usr/bin -type f -atime +15 | Գտնել բոլոր այն ֆայլերը՝ սկսած /usr/bin դիրեկտորիայից, որոնց դիմելու վերջին օրից անցել է ավելի քան 15 օր (-type ֆլագի միջոցով նշում ենք թե ինչ օբյեկտ ենք փնտրում, տվյալ դեպքում f-ը նշանակում է, որ փնտրում ենք միայն ֆայլեր) |
| find /usr/bin -type f -mtime -15 | Գտնել բոլոր այն ֆայլերը՝ սկսած /usr/bin դիրեկտորիայից, որոնք ստեղծվել կամ փոփոխվլ են վերջին 15 օրվա ընթացքում(-type ֆլագի միջոցով նշում ենք թե ինչ օբյեկտ ենք փնտրում, տվյալ դեպքում f-ը նշանակում է, որ փնտրում ենք միայն ֆայլեր) |
| find / -name *.c -exec chmod 755 ‘{}’ \; | Գտնել բոլոր այն ֆայլերը, որոնք վերջանում են .c -ով և փոխել դրանց permission –երը, |
| grep “jmp entry_point” /home/ubuntu/cods/injects/* -R | Ռեկուրսիվ կերպով (-R ֆլագ) գտնել՝ սկսած /home/ubuntu/cods/injects/ դիրեկտորիայից, բոլոր այն ֆայլերը, որոնք պարունակում են jmp entry_point տողը |
| whereis file1 | Ցույց է տալիս բոլոր այն ֆայլերը, որոնք դիմում են file1 -ին |
| which file1 | Ցույց է տալիս file1 տեղակայման բացարձակ ճանապարհը |
| mount /dev/sda2 /mnt/sda2 | mount -է անում (կցում է) կոշտ սկավառակի sda2 տրամաբանական բաժինը /mnt/sda2-ում, աիսինքն /mnt դիրեկտորիայում գտնվող sda2 դիրեկտորիայում, |
| umount /dev/sda2 | Ֆայլային համակարգից հեռացնում է (umount) նախկինում կցված sda2 տրամաբանական բաժինը |
| fuser -km /mnt/hda2 | Հարկադրական կերպով ֆայլային համակարգից հեռացնում է (umount) նախկինում կցված sda2 տրամաբանական բաժինը (սա օգտագործվում է, երբ տվյալ բաժինը զբաղված է այլ օգտագործողի կողմից) , |
| mount /dev/fd0 /mnt/floppy | Կցել floppy |
| mount /dev/cdrom /mnt/cdrom | կցել CD/DVD |
| mount -o loop file.iso /mnt/isos | կցել (սարել) ISO-պատկեր (image) |
| df -h | Ցույց է տալիս mount արված բաժինները |
| du -sh dir1 | Ցույց է տալիս dir1 –ի (dir1-ի փոխարեն կարող ենք տալ ցանկացած դիրեկտորիայի ճանապարհ անկախ նրանից, թե այն որտեղ է գտնվում, բավական է միայն տալ դրա բացարձակ ճանապարհը, օրինակ՝ du -sh /home/ubuntu/cods/ ) |
| groupadd new_group | Ստեղծել նոր խումբ new_group անունով |
| groupdel new_group | Ջնջել new_group անունով խումբը |
| groupmod -n new_group_name old_group_name | Անվանափոխել old_group_name անունով խումբը new_group_name նոր անունով |
| useradd -c -g admin -d /home/user1 -s /bin/bash user1 | Ստեղծել նոր user-ի, նրան տալ /home/user1 տնային դիրկետորիան, /bin/bash shell-ը, ներառել նրան admin խմբի մեջ |
| useradd user1 | Ստեղծել user1 անունով user, |
| userdel -r user1 | Ջնջել user1 անունով user -ին, |
| passwd | Փոխել ծածկագիրը(եթե root ով չենք մտած, ապա գրում ենք sudo passwd) |
| passwd user1 | Փոխել user1 –ի ծածկագիրը(եթե root ով չենք մտած, ապա գրում ենք sudo passwd) |
Շարունակելի…
Բաժին: Թեյնիկներին, Լինուքս/Յունիքս հրամաններ






շատ օգտակար սկսնակ լինուքսոիդների համար
Կարծում եմ արժե հոդվածի ֆորտմատը մի քիչ փոփոխել, օգտագործել աղյուսակ, որովհետև այսպես դժվար է ընթերցվում
Համաձայն եմ aggregator -ի հետ, կփոխեմ ձևաչափը աղյուսակայինի
շնորհակալություն
խնդրեմ
չմոռանամ ասել, որ <> մեր ՏՏ տերմինների բառարանում թարգմանվում է, որպես <>, <>:
չմոռանամ ասել, որ “mount” մեր ՏՏ տերմինների բառարանում թարգմանվում է, որպես “սարել”, “սարում”:
ավելի հասկանալի չի՞ լինի «մաունթ»
հա, բայց դե կարողա մարդիկ գտնվեն, որ ասեն դա հայերեն չի
Հայերեն է այն, ինչն օգտագործվում է հայերեն լեզվում ։Պ Լեզուն գործիք է և մենք ինքներս պետք է որոշենք, թե որ բառն է մեզ ավելի հարմար ինֆորմացիա փոխանակելու համար։
Ի հարկե չեմ պնդում, որ «mount/մաունթը» ավելի լավ է, քան «սարումը»։ Բայց ԻՄՀԿ այժմ ակտուալ խնդիր է այն, որ ՏՏ-ոլորտում հայերենը գործածական դառնա։ Երբ այն արդեն գործածական լինի, կարելի է անգլերեն ծագում ունեցող բառերը փոխարինել նոր բառերով։
Մյուս կողմից, կան այնպիսի նոր բառեր, որոնք արդեն բավարար չափով գործածական/հասկանալի են։ Օրինակ copy-ի փոխարեն ես կնախընտրեի «պատճենել» (copy-paste-ն էլ՝ «պատճենել-փակցնել), permissions-ի փոխարեն՝ «թույլտվություններ» և այլն։
Իսկ ասենք, օպերացիոն համարկարգը բոլորիս հասկանալի է, ու չարժի փորձել հիմա էլ այն «գործառնական համակարգ» դարձնել․ դրանով միայն զուր տեղը լեզուն ենք բարդացնում։
Դեմ չեմ, կարևորը անհրաժեշտ ինֆորմացիան տեղ հասցնելն ու ստանալն է՝ միաժամանակ չմոռանալով հայերենի մասին:
մերսի, իսկ շարունակություն կլնի?
Մոտ ժամանակներս կլինի շարունակություն