site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հունվար 5, 2013  |  By Արտակ Կոլյան In

Հրաշալի Ֆայրֆոքս մաս 2: Հավելումներ [web]դեվերի համար

firefoxDevTools

Շարունակում եմ գովել իմ սիրելի ՀրԱղվեսը :Ճ Անցյալ հոդվածում գրել եմ թե ինչպես ընդլայնել որոնումը, այս անգամ մի քիչ ավելի սպեցիֆիկ թեմայի պիտի անդրադառնամ, այն է , թե ինչպես Ֆայրֆոքսը դարձնել ՎեբՎարպետի արհեստանոց 🙂

 

Նկարագրելու եմ Ֆայրֆոքսի մի  քանի հավելումներ , որոնք օգտակար կլինեն [web]դեվերին, վեբդիզայներներին, ինչպես նաև զարգացած ինտերնետ օգտագործողներին:

Սկսենք

Firebug

firebug

կարծում եմ որ Firebug-ը հին ուստեքին ներկայացնել պետք չի, բայց դե, սա ամենաառաջին և կարևոր , մասթհեվ հավելումն է:

Ֆայրբագը հնարավորություն է տալիս բռաուզեռի մեջ տեսնել էջի սորս-կոդը (html, css, javascript), ռեալ-թայմ անել փոփոխություններ, օրինակ փոփոխել css կանոնները ու միանգամից տեսնել փոփոխության արդյունքը, դիտել և փոխել html-ը, հսկել  javasript-ի աշխատանքը , դեբաք անել javascript-ը ու էլի շատ տարբեր հնարավորություններ ունի, որոնք գուցե նույնիսկ մի, կամ մի քանի հոդվածի նյութ են հանդիսանում:

https://addons.mozilla.org/ru/firefox/addon/firebug/

Web Developer Toolbar

Web Developer Toolbar, ֆայրֆոքսի ընդլայնումՍա նույնպես դեվերի համար շատ օգտակար  գործիքների հավաքածու է:  Գործիքները շաատ-շատ են, սկսած կոդի վալիդացիայից, վերջացրած տարբեր չափի մոնիտորների վրա կայքի տեսքի ստուգումով (արձագանքող դիզայն ???), մի խոսքով այս հավելումը երկրորդ պարտադիր հավելումն է: FireBug-ից ոչ պակաս  կարևոր ու օգտակար:

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/web-developer/

Page Speed

կայքերի արագագործություն. ֆայրֆոքսի հավելումՆերկայումս կայքերի համար շատ կարևոր է արագագործությունը:  Google-ը ունի արագագործության հետ կապված իր առաջարկները, պատրաստվող կայքում այդ առաջարկների իրականացվածության չափը տեսնելու համար շատ օգտակար է Page Speed ընդլայնումը, որը ցույց է տալիս, թե կայքում ինչ միջոցառումների համակարգ է անհրաժեշտ իրականացնել արագագործությունը ավելացնելու ուղղությամբ:

https://developers.google.com/speed/pagespeed/

CSS usage

Եվս մի օգտակար հավելում, նորից կապված է արագագործության հետ: Այս հավելման մասին առանձին հոդված էլ եմ գրել, կարդացեք այստեղ

http://hy-it.org/1095/

Colorzila

colorzilaՀավելում, որը հնարավորություն է տալիս, աշխատել գույների հետ, վերցնել բռաուզեռում տվյալ կետի գույնի կոդը , ինչպես նաև աշխատել գունային պալիտրայի հետ, ստեղծել css գրադիենտներ և այլն:

 

 

http://www.colorzilla.com/firefox/

 User Agent Switcher

User Agent SwitcherՀաճախակի անհրաժեշտ է լինում տեսնել այլ օպերացիոն համակարգի կամ էլ այլ բռաուզեռի փոխազդեցությունը կայքի հետ, օրինակ դուք աշխատում եք լինուքսի տակ , բայց ցանկանում եք տեսնել թե ինչպես իրեն կպահի կայքը մակինտոշի վրայից աշխատող Safari-ի հետ փոխազդելիս, կամ որոնողական համակարգերի բոտերի հետ փոխազդելիս: Մի խոսքով ինչպես և անվանումն է, փոխում է user agent-ը:

https://addons.mozilla.org/ru/firefox/addon/user-agent-switcher/

Headers

Հիդերների հետ աշխատող երեք հավելում, տեսնել հիդերները, ուղարկել այլ հիդերներ և այլն: Սրանցից չգիտեմ թե որն է ավելի լավը, ամեն մեկն էլ ունի իր առավելությունները և թերությունները, այդ պատճառով երեքն էլ դնեմ:

Header Spy
https://addons.mozilla.org/en-us/firefox/addon/header-spy/

Modify Headers
https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/modify-headers/

Tamper Data
https://addons.mozilla.org/ru/firefox/addon/tamper-data/

JS Deobfuscator

JS DeobfuscatorԽառնակած (օբֆուսկացված) Javascript-ը բերում է ընթեռնելի տեսքի: Օգտակար է այլ կայքերի աշխատանքը և դրանցում իրականացված լուծումները ուսումնասիրելիս:

https://addons.mozilla.org/en-US/firefox/addon/javascript-deobfuscator/

Wappalyzer

Ցույց է տալիս հետազոտվող կայքում օգտագործված տեխնոլոգիաները, նույնպես օգտակար է այլ կայքերում տեղ գտած լուծումները հետազոտելիս:

https://addons.mozilla.org/ru/firefox/addon/wappalyzer/

Ավելացրեք

Իսկ դուք ի՞նչ հավելումներ եք օգտագործում

Հրաշալի Ֆայրֆոքս մաս 2: Հավելումներ [web]դեվերի համար, 10.0 out of 10 based on 1 rating
FireFox add-ons Mozila FireFox արագագործություն գործիքներ Ծրագրեր Վեբ վեբ կայք ֆայրֆոքս ֆայրֆոքսի հավելում
Previous StoryԻնչպես տեղադրել և օգտագործել Microsoft Security Essentials ծրագիրը [տեսանյութ]
Next StoryԻ՞նչ է BitLocker-ը և ինչպե՞ս օգտվել նրանից:

Comments: 4 replies added

  1. sarhov Փետրվար 5, 2013 Մեկնաբանել

    Ես կավելացնեի mozrepl հավելումը, որը հնարավորություն է տալիս տարբեր ծրագրերի միջոցով ազդել ֆայֆոքսի աշխատանքի վրա, օրինակ ես այն օգտագործում եմ notepadd++ հետ, բրաուզերը ավտոմատ թարմացնելու նպատակով, այսինքն գրեցի կոդը նոթեբադում, սեղմեցի սեյվ կամ համապատասխան այլ շորթքաթ և բրաուզերը ավտոմատ թարմացվում է:

    • Արտակ Կոլյան Փետրվար 5, 2013 Մեկնաբանել

      իրոք լավ հավելում է, շնորհակալություն

  2. sarhov Փետրվար 5, 2013 Մեկնաբանել

    շատ լավ հավելում է նաև CSSsir հավելումը, որը թույլ է տալիս արագ գեներացնել ցսս-ի տարբեր էֆեկտներ, ճիշտ է շատ կան ցսս գեներատորների հիանալի կայքեր, կամ ծրագրեր, բայց երբեմն անհրաժեշտ է ուղղակի արագ որևէ արդյունք տեսնելու համար:

    • Արտակ Կոլյան Փետրվար 5, 2013 Մեկնաբանել

      սա էլ հաստատ շատ օգտակար կլինի

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved