cmd (command prompt) հրամաններ և օրինակներ
cmd -ի հրամանների հակիրճ ցանկը
ASSOC բերում է հրամանի կողքը նշված ձևաչափի ֆայլերը ցուցակը
ATTRIB ֆայլի ատրիբուտների փոփոխում/տպում էկրանին
BREAK CTRL+C ստեղների սեղման մշակման ռեժիմի միացում/անջատում
CD ընթացիկ դիրեկտորիայի փոփոխություն
CHDIR ընթացիկ դիրեկտորիայի փոփոխություն
CHKDSK Սկավառակի ստուգում և ստատիստիակյի արտածում
CLS մաքրում է էկրանը
CMD բացում է ևս մեկ cmd պատուհան
COLOR cmd -ի Տեքստի և ֆոնի գույների սահմանում
COMP համեմատում է երկու տարբեր ֆայլերի պարունակությունը, բայց միայ երբ դրանց չափերը նույնն են
CONVERT FAT ֆայլային համակարգով տրամաբանական հատորների փոխակերպում NTFS ֆայլային համակարգի
COPY COPY- է անում մեկ կամ/և ավելի ֆայլեր ուրիշ տեղ
DATE ընթացիկ ժամանակի սահմանումը կամ էկրանին արտածումը
DEL մեկ կամ/և ավելի ֆայլերի ջնջում
DIR ցույց է տալիս ընթացիկ կամ պարամետրով տրված դիրեկտորիայի (պանակի) պարունակւթյունը list-ով
ECHO տպում է էկրանին պարամետրով տրված տողը
ERASE մեկ կամ մի քանի ֆայլերի ջնջում
EXIT փակում է CMD -ն
FC երկու ֆայլերի համեմատում և նրանց միջև տարբերությունների արտածում, ինչքան տարբերությունները մեծ են, այդքան համեմատման արդյունքը, որը արտածվում է էկրանին մեծ կլինի
FIND տրված բառի փնտրում տրված պանակում (տրված path-ով)
FINDSTR ֆայլերում տողերի փնտրում
FOR for ցիկլ, կարելի է օրինակ օգտագրոծել տվյալ հրամանը մի քանի ֆայլի հետ կատարելու համար
HELP արտածում է Windows-ի հրամանների ցանկը և կարճ նկարագրությունը
IF պայմանական անցման օպերատոր
MD պանակի (directory) ստեղծում
MKDIR պանակի (directory) ստեղծում
MODE com և lpt պորտերով կպած սարքերի պարամետրերի արտածում և կարգաբերում
MOVE մեկ կամ մի քանի ֆայլերի տեղափոխում այլ path-ով
PRINT տեքստային ֆայլի տպում (տպում ոչ թե էկրանին, այլ տպում տպիչ սարքով)
RD պանակի (directory) ջնջում
RECOVER վնասված սկավառակից ինֆորմացիայի վերականգնում
REN ֆայլերի և պանակների անվանափոխում
RENAME ֆայլերի և պանակների անվանափոխում
REPLACE մեկ ֆայլի փոխարինումը մյուսով
RMDIR պանակի ջնջում
START ծրագրի բացումը նոր cmd պատուհանից
TIME համկարգային ժամացույցի արտածում և կարգաբերում
TITLE ընթացիկ CMD պատուհանի անվանափոխում պարամետրով տրված արժեքով
TREE պարամետրով տրված պանակի կամ սկավառակի path -ի գրաֆիկական պատկերումը ծառի տեսքով
TYPE ըեքստային ֆայլերի պարունակության արտածում էկրանին
VER Windows -ի տարբերակի մասին տեղեկատվության արտածում
XCOPY պանակների ծառի և ֆայլերի copy
Եվ վերջում մի քանի օրինակներ
1. փոխում ենք ընթացիկ դիրեկտորիան օրինակ C:\ -ից C:\Program files` cd C:\Program FIles, կարող էք cd -ից հետո հավաքել բառի կեսը և սեղմել “tab” և եթե նման անունով դիրեկտորիա կամ ֆայլ գոյությու ունի ավտոմատ կլրացվի windows -ի կողմից,
2. Եթե ուզում ենք մեկ մակարդակ հետ գնալ ընթացիկ դիրեկտորիայից գրում ենք cd.., cd և “..” -ի արանքում բացակ (space, пробел) կարող է լինել, կարող է և չլինել: Կարող ենք նաև ավելի շատ հետ գնալ. օրինակ՝ եթե ուզում ենք 3 մակարդակ հեը գնալ գրում ենք cd…… (3 զույգ “..”)
3. փնտրում ենք տող նշված ֆայլում find “movl (%ebx), %eax” C:\Documents and Settings\docs\exploit.asm, “movl (%ebx), %eax”-ի փոխարեն կարող էք նշել ցանկացած տող օրինակ “exanake ajsor cerek@ ev vaxy gisher@…”
4. Ստեղծում ենք դիրեկտորիա (folder, папка) ` mkdir my_folder, կստեղծվի my_folder անունով պանակ
5. Պանակի ջնջում ` rd my_folder, կջնջվի my_folder-ը իր պարունակությամբ
6. Ֆայլի ստեղծում ` type nul > my_file.doc, արդյունքում կստեղծվի my_file.doc անունով ֆայլ,
7. ֆայլի ջնջում՝ del my_file, արդյունքում կջնջվի my_file ֆայլը,
8.Ընթացիկ պանակի ֆայլերի և պանակների ցուցակի դիտում՝ dir , արդյունքում էկրանին կտպվի ընթացիկ պանակի պարունակությունը ցուցակի տեսքով,
9. Տրված պանակի ֆայլերի և պանակների ցուցակի դիտում՝ dir C:\Program Files, արդյունքում էկրանին կտպվի C:\Program Files ճանապարհով պանակի պարունակությունը ցուցակի տեսքով,
10. ֆայլի տեղափոխում՝ move aaa.txt ./.. , արդյունքում aaaa.txt ֆայլը ընթացիկ պանակից կտեղափոխվի մեկ մակարդակ հետ, դրա փախարեն կարող էինք տալ ցանկացած այլ բացարձակ ճանապարհ, օրինակ՝ move aaa.txt C:\Documents and Settings\docs\my_docs\bbb
11. cmd -ի փակում ՝ exit
12. տողի տպում՝ echo my_string, արդյունքում էկրանին կտպվի my_string -ը,
13. cmd -ով կարելի է նաև ծրագրել թողարկել: Դրա համար cmd ից cd էք (գնում էք էլի
) լինում տվյալ exe-ն պարունակող դիրեկտորիա և այդտեղից գրում եք exe ֆայլի անունը և տալիս enter: Օրինակ՝ ենթադրենք մեր ընթացիկ պանակը C:\> -ն է և մենք ուզում ենք աշխատացնել C:\Program files\Microsofr office\windord.exe -ն: Դրա համար գրում ենք cd C:\Program files\Microsofr office\ և հետո գրում ենք՝ windord.exe: Կամ կարող ենք մեր ծրագրի դիրեկտորիան դարձնել միջավայրի փոփոխական գրելով միայն ծրագրի անունը ցանկացած պանակից աշխատացնել մեր ծրագիրը: Դրա համար անում ենք հետևյալը՝ set PATH=C:\Program files\Microsofr office\ : Հիմա, երբ մենք գրենք ցանկացած տեղից ընդամենը մեր exe -ի անունը windows -ը այն կփնտրի առաջին հերթին PATH փոփոխականի վերագրված պանակներում, իսկ այնտեղ կա նաև մեր պանակը ուստի առանց խնդիրների կգտնի մեր winword.exe-ն և կաշխատացնի
Մի խոսքով շատ կարելի է խորանալ. ասեմ նաև որ ցանկացած հրամանի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար գրում էք հրամանը և կողքը գրում էք /? նշանները, օրինակ՝ move /?:
Ընդանհրապես shell -ի հրամանների իմացությունը լայն հնարավորություններ է տալիս (եթե իհարկե cmd կարելի է անվանել shell……….) նամանավանդ ֆիզիկապես այլ տեղ գտնվող համակարգչի հետ աշխատանքի դեպքում:
Բաժին: Թեյնիկներին, Ծրագրեր






Հաջորդը կլինի Linux/Unix հրամանները և դրանց բացատրությունները:
Կարող եք comment գրել նոր հրամանների վերաբերյալ, որը չկա իմ բերած ցանկում
քանի որ սկսնակների համար է գրված, կարծում եմ արժե գրել նաև, որ կարելի է ծրագրեր խոդի տալ քոմանդ լայնից
լավ միտք է կավելացնեմ
Առաջին հերթին շատ շնորհակալ եմ հոդվածի համար, իսկապես որ արժեքավոր հոդված էր/է:
Առաջարկում եմ գրել նյութ նաև PowerShell-ի հրամանների(commantlet) վերաբերյալ:
Այս նյութին միայն կավելոցնեմ այն, որ Microsoft Windows օպերացիոն համակարգը շատ մեծ հնարավորություններ ունի, որոնք չեն երևում նրա գրաֆիկական արտացոլման մեջ: Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են լավ տիրապետել այս համակարգին, ուղղակի պարտավոր են ծանոթանալ CMD-ի ու PowerShell-ի հնարավորություններին:
Մի օգտավետ բան էլ իմ կողմից: Եթե հրամանների պատուհանում հավաքեք perfmon /report հչամանը, որը ուղղակի իրենից ներկայացնում է Performance monitor ծրագրի կանչում /report տեսքով, ապա դուք կունենաք ձեր համակարգչի սարքավորումների և ծրագրային կարգավորումների մանրամասն տեստ ու արդյունքում ընդհանրացված արդյունք: Այս հրամանը օգտակար է այն դեպքում, երբ օրինակ Ձեր համակարգիչը դանդաղ է աշխատում, և դուք ուղղակի չեք կարողանում հասկանալ թե ինչից է: Հավաքելով այս հրահանգը կունենաք Ձեր համակարգիչը դանդաղեցնող սարքի կամ ծրագրային ապահովման մանրամասն ուսումնասիրությունը: