Սկիզբ » Ժեշտ » Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից: Մաս 6, Էլոկտրոնային համակարգերի ավտոմատ նախագծման PROTEUS համակարգ. միջանկյալ սարքի նախագծում:

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից: Մաս 6, Էլոկտրոնային համակարգերի ավտոմատ նախագծման PROTEUS համակարգ. միջանկյալ սարքի նախագծում:

| Դեկտեմբեր 30, 2012 | Մեկնաբանված չէ |

1_1

Բարև ձեզ հարգելի IT ընթերցողներ: Մոտեցավ նոր տարին ես էլ տոնական արձակուրդում եմ և որոշեցի շարունակել սկսած գործը: Նախորդ մասերում մենք իրականարեցինք Android + Arduino +  Pc ինտերֆեյսը և ես խոստացա հոդվածաշարի հաջորդ հոդվածներում Arduino -ի փոխարեն պատրաստել մեր պլատֆորմը և նույն ինտերֆեյսը աշխատացնել մեր պլատֆորմի միջոցով: Ահա և հոդվածաշարի այս կեսում կներկայացնենք դրա՝ մեր պլատֆորմի նախագծման և ինտերֆեյսի շահագործման հաջորդական փուլերը. դրանք են

1. Proteus – էլէկտրոնային սարքերի ավտոմատ նախագծման համակարգի միջոցով պլատֆորմի նախագծում և սիմուլացում համակարգչում,

2. CodeVisionAvr ծրագրային համակարգի միջոցով ներսարման (<<ներսարում>> բառը սրտովս չէ 😀 😀 😀 😀 :D, այսուհետ <<ներսարման ծրագիր>> բառակապակցության փոխարեն կասենք <<firmware>>) ծրագրի մշակում,

3. Sprint layout – պլատաների (մի տեսակ լեզուս չի պտտվում պլատային ասել սալիկ, ինչպես գրված է IT տերմինների հայկական բառարանում) նախագծման ծրագրի միջոցով պլատայի նախագծում

4. Պլատայի պատրաստում

5. Սերվերային կոդի վերամշակում ռեալ com պորտի հետ աշխատանքի համար

6. Հետո էլ կտեսնենք ինչ կարելի է ավելացնել 😀

Այսպիսով <<Proteus>> -ը իրենից ներկայացնում է սխեմատեխնիկական մոդելավորման և նախագծման ավտոմատ համակարգ, որը հիմնվում է <<PSpice>> -ում (Personal Simulation Program with Integrated Circuit Emphasis) ընդունված էլեկտրոնային կոմպոնենտների մոդելների վրա: Շատ այլ նմանատիպ համակարգերից օրինակ՝ <<National instruments>> -ի <<Multisim>> -ից  <<Proteus>> -ը շահեկանորեն առանձնանում է միկրոկոնտրոլերների և որոշ տեսակի միկրոպրոցեսորների (8051, ARM7,ARM Cortex-M3, AVR, Texas Instruments, Motorola, PIC, Basic Stamp) աշխատանքի սիմուլացման հնարավորությամբ (չնայած նույն <<National instruments>> ընկերության <<Multisim>> ծրագրային փաթեթը ունի նաև առավելություններ <<Proteus>> -ի նկատմամբ, օրինակ բազմատեսակ վիրտուալ չափման միջոցների առկայությունը):

<<Proteus>> ծրագրային փաթեթի թարմ տարբերակը կարող էք բեռնել այստեղից: Նշեմ միայն, որ նշված հղմամբ ծրագրային փաթեթը կարող էք օգտագործել միայն ծրագրային փաթեթի հետ ծանոթացման նպատակով և հեղինակը ձեր կողմից դրա հետագա օգտագործման համար ոչ մի պատասխանատվություն չի կրում: Դե մի խոսքով հասկացաք 😀 :D: D: անցանք առաջ:

Քաշելուց,  տեղակայելուց և ծրագիրը բացելուց հետո կտեսնենք հետևյալ դատարկ աշխատանքային դաշտով պատուհանը.

prot1Սեղմում ենք վերին ձախ անկյունում <<P>> նշանի վրա (կողքը գրված է <<DEVICES>>)

prot2

<<keywords>> դաշտում գրում ենք <<atmega8>>  և աջ կողմում տեսնում ենք բոլոր <<atmega8 ***>> գրառմանը բավարարող որոնման արդյունքները: Այդտեղից ընտրում ենք հենց <<atmega8 >> -ը  և սեղմում ենք <<ok>>: Տեսնում ենք, որ ծրագրի գլխավոր պատուհանի ձախ կողմում, <<DEVICES>> դաշտում երևում են մեր կողմից ընտրված բոլոր կոմպոնենտները: Նույն կերպ ընտրում ենք հետևյալ կոմպոնենտները

1.  7805,  5V կայուն ելքով կայունացման միկրոսխեմա,

2.  Ceramic10n, կերամիկական կոնդենսատոր, ընտրելուց և սխեմայում տեղադրելուց հետո 2 անգամ սեղում ենք վրան և բացված պատուհանում փոխում ենք կոնդենսատորի նոմինալը  <<0.1u>>, որտեղ <<u>> -ն նշանակում է միկրո, իսկ տվյալ դեպքում xxx-միկրոֆարադ:

3.  LED, սովորական ցածր հզորությամբ լուսադիոդ,

4.  1N4001,  սովորական ցածր հզորությամբ դիոդ,

5.  MINRES10K, 10k (10 կիլոՕհմ) դիմադրություն

6.  MINRES10K, 10 k դիմադրություն, ընտրելուց և սխեմայում տեղադրելուց հետո  2 անգամ սեղում ենք վրան և բացված պատուհանում փոխում ենք դիմադրության նոմինալը 197 (197 օմ).

7.  A700D227M002ATE015, կերամիկական կոնդենսատոր 220u (220 միկրոֆարադ) նոմինալով:

Կոմպոնենտները ընտրելուց հետո հավաքում ենք հետևյալ սխեման.

prot3

Կոմպոնենտները միմյանց հետ միացվում են պարզ կերպով. պատուհանի ձախ կողմում տեղակայված կոմպոնենտների ցուցակից մկնիկի աջ click -ով ընտրում ենք տվյալ կոմպոնենտը և նույն աջ click անելով տեղադրում աշխատանքային դաշտի մեջ, նույն կերպ վարվում ենք նաև մյուս կոմպոնենտի/ների հետ, այնուհետև սեղմելով մկնիկի click -ը մի կոմպոնենտի մեկ ելքի վրա, սեղմում ենք մյուս կոմպոնենտի մուտքի (հիմնականում մուտք/ելք հասկացությունները պայմանական են և որոշվում են ձեր կողմից, իհարկե խոսքը չի վերաբերվում դիոդներին, միկրոկոնտորլերների մուտքերին և այլն) վրա (այն կոմպոնենտի մուտքի, որին ուզում ենք միացնել նախորդը):

Սխեմայի վերին հատվածում պատկերված սլաքները, որոնց վերևում գրված են դրանց անունները՝ gnd, miso, mosi, sck և reset, կարող եք և չդնել, դա անհրաժեշտություն չէ, բայց ցանկության դեպքում դա անում եք հետևյալ կերպ. պատուհանի ամենաձախ եզրում, ուղղահայաց կերպով պատկերված է գործիքների ժապավենը (անմիջապես <<file>> – ի տակ սև գույնի սլաք է, այնուհետև ոսկեգույն եռոտանի էլէմենտ և այլն), որտեղից սեղմում եք <<Terminals mode>> -ի վրա և ընտրում <<OUTPUT>> -ը և տեղադրում նկարում պատկերված ձևով:

Պատրաստի սխեման կարող եք քաշել ասյտեղից: Վերջ մեր սխեման պատրաստ է, բայց այդ դեռ չի աշխատի քանդի դեռ, մենք չենք գրել և <<assign>> չենք արել միկրոկոնտրոլերի <<firmware>> -ը, որը և կանենք հաջորդ հոդվածում: Ց 😀

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից: Մաս 6, Էլոկտրոնային համակարգերի ավտոմատ նախագծման PROTEUS համակարգ. միջանկյալ սարքի նախագծում:, 10.0 out of 10 based on 7 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Ժեշտ, Ծրագրավորում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (7 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

272