Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Հրաշալի Ֆայրֆոքս մաս 1: Որոնման ընդլայնում
Հրաշալի Ֆայրֆոքս մաս 1: Որոնման ընդլայնում
Թեմատիկ որոնում
Ցանցում որոնման թիվ մեկ համակարգը իհարկե googl-ն է, սակայն եթե անհրաժեշտ է որոնել օրինակ վիդեո, միանգամից պարզ է, որ որոնումը անհրաժշետ է իրականացնել youtube կամ vimeo կայքերում:
Նույն ձևով տարբեր թեմատիկ կայքերում որոնում ենք կոնկրետ թեմայով նյութեր, օրինակ
  • stackowerflow-ում որոնում ենք կոդի կտորներ, խնդիրների լուծման հետաքրիր տարբերակներ
  • ebay-ում և amazon-ում ապրանքներ
  • rutracker-ում տորենտներ
  • wiki-ներում հանրագիտական տեղեկություններ
այս ցանկը կարելի է շատ ընդլայնել
այսինքն կոնկրետ թեմատիկ նյութեր որոնելիս միշտ էլ իմանում ենք թե որտեղ որոնել
Ֆայրֆոքսը և որոնումը
ա. ֆայրֆոքսի հասցեի տողում կարող ենք գրել որոնման տեքստը և անմիջապես ստանալ googl-ի որոնման արդյունքները
բ. ֆայրֆոքսի հասցեի տողի կողքը կա նաև որոնում դաշտ, որում լռելյայն կա մի քանի հայտնի կայքերի որոնման համակարգերում որոնում իրականացնելու հնարավորություն:
ցուցակը տեսնելու համար միանգամից ասեմ կարճ հղումը (ստեղնաշարային հապավումը)
  1.  Ctrl+K
  2.  ALT+Down Arrow (ստեղնաշարի դեպի ներքև սլաքը)
Ահա, նայեք կա կոնկրետ ցուցակ, ամենահայտնի մի քանի կայքերի որոնման համակարգերով:
search engines
կոնկրետ այս պատկերի վրա իմ ցուցակն է, այն կարող է և չհամընկնել ձեր ցուցակի հետ:
Լավ, անցանք առաջ:
Ինչպե՞ս ավելացնել ցուցակում չներառված կայքերի որոնման համակագրերը:
Որոնման համակարգերի ավելացում
տարբերակ 1, ավելացնում ենք ավտոմատ
նայենք օրինակի վրա, ենթադրենք ցանկանում ենք ավելացնել որոնում vimeo վիդեոհոսթինգում
  1. անցնում ենք vimeo.com հասցեով
  2. անում ենք Ctrl+K, ապա ALT+Down Arrow
  3. ավելացնում ենք կայքը (Add “Vimeo Search”)
վերջին գործողությունը տեսեք հետևյալ պատկերի վրա
search engines add
 տարբերակ 2, ավելացնում ենք ձեռքով
Լինում են դեպքեր երբ ավտոմատ կերպով հնարավոր չի լինում ավելացնել որոնման համակարգերը: Օրինակներ ՝
  • http://hy-it.org (ինչպես նաև wordpress հարթակի վրա աշխատող կայքերի մեծամասնությունը)
  • http://habrahabr.ru
  • http://technorati.com/
  • և այլն ….
Ի՞նչ անել եթե շատ է պետք, եթե այդ կայքերում հաճախակի ենք որոնում իրականացնում:
Իրականում ամեն մի որոնման համակարգ (ֆայրֆոքսում իհարկե 🙂 ) իրենից ներկայացնում է մի xml ֆայլ, որում նկարագրված են թե այդ համակարգը որ կայքին է, դիմում, ինչ url-ով, ինչպիսին պիտի լինի անունը և այլն: Բոլոր այդ xml-ները գտնվում են ձեր համակարգչում հետևյալ հասցեով
c:\Program Files\Mozilla Firefox\searchplugins\
սա վիդոուս քշողների համար, իսկ լինուքսոիդները էն տղեքն են, ովքեր ինքնուրույն էլ կգտնեն որոնման փլագինների տեղը :Ճ
նոր որոնման համակարգ ավելացնելու համար մեզ պետք է սարքել նոր xml ֆայլ ու դնել այդ պանակում: Ես մի օրինակ կդնեմ, որը կավելացնի habrahabr.ru կայքի որոնման համակարգը:
<SearchPlugin xmlns="http://www.mozilla.org/2006/browser/search/">
<ShortName>Habrahabr</ShortName>
<Description>Habrahabr search</Description>
<InputEncoding>UTF-8</InputEncoding>
<SearchForm>http://habrahabr.ru/search/</SearchForm>
<Url type="text/html" method="GET" template="http://habrahabr.ru/search/?q={searchTerms}">
</Url>
</SearchPlugin>
Սա պարզագույն օրինակ է, այստեղ պետք է խմբագրելելով փոխել ձեր կողմից ավելացվող կայքի տվյալները:
  • ShortName-ը անունն է
  • Description-ը նկարագրությունը
  • SearchForm-ը կայքի որոնման համակարգի url-ն է
  • Url-ը կոնկրետ որոնման հարցման url-ն է
  • Image-ը այն պատկերն է , որը կցուցադրվի ֆայրֆոքսում որոնման համակարգի կողքը, սա պատկերն է կոդավորված base64 կոդվաորմամբ
url-ը իմանալու համար, մտնում ենք habrahabr.ru– և որոնում ցանկացած բան, օրինակ ՝  “javascript” բառը, նայում ենք url-ին
այն այսպիսին է
http://habrahabr.ru/search/?q=javascript
պարզ է որ որ “javascript” բառը որոնվող բառն է
իսկ հետևյալ տողը որոնման get տիպի հարցման հասցեն է
http://habrahabr.ru/search/?q=
xml ֆայլի url մասում, փաստորեն template պարամետրի արժեքը պիտի գրենք
http://habrahabr.ru/search/?q={searchTerms}
իսկ պատկերը base64-ի վերածելու համար կարելի է օգտվել ֆայրֆոքսի այս ընդլանումից
Վերջ, մեր xml-ը դնում ենք մյուս xml-ների կողքը, ռեսթարթ ենք անում ֆայրֆոքսը և վայելում արագ որոնումը 🙂
ՀայIT.org կայքի որոնման xml-ը միանգմաից դնում եմ եթե անհրաժեշտ լինի կարող եք միանգմից օգտագործել:
hy-it (բռնել)
Հրաշալի Ֆայրֆոքս մաս 1: Որոնման ընդլայնում, 10.0 out of 10 based on 3 ratings
Նշագրեր: , , ,
Բաժին: Ծրագրեր
Կիսվել , տարածել , պահպանել
VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)
Մեկնաբանություններ (3)
Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն
  1. Իմ մոտ «searchplugins»-ը ստեղա. C:\Program Files\Mozilla Firefox\browser\searchplugins : Ես ընտրյալ ե՞մ, թե հեղինակային սխալ 😀
Մեկնաբանեք
Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները
241