Սկիզբ » Ինֆորմացիոն Անվտանգություն » Լինուքսն ընդդեմ Վինդուսի (Անվտանգություն)

Լինուքսն ընդդեմ Վինդուսի (Անվտանգություն)

| Դեկտեմբեր 19, 2012 | Մեկնաբանված չէ |

Անվտանգություն

Installupdatesubuntu

 

Ասում են, որ Լինուքսի համար վիռուսներ չկան, դե դա մեղմ ասած սուտ է, սակայն Լինուքսը իր բոլոր եղբայրներով հաստատ ավելի անվտանգ է քան Վինդոուսը, ու դրա պատճառները հետևյալն են։

 

1․ Բաց կոդ

այսինքն, ցանկացած թերություն(ծակ) տեսականորեն ցանկացած մարդ կարող է հեշտությամբ հայտնաբերել, բագ ռեփորթ անել, ու ցանկացած մյուսը, ով հավես ունի, ու համապատասխան գիտելիքներ կարող է փակել այդ ծակը։ Վինդոուսում չէ, այնտեղ մայքրասոֆթի բազմաթիվ մենեջերները իրենց ճարտարապետների հետ պիտի դեռ որոշումներ ընդունեն, ու իրենց ժողովներին երկար-բարակ քննարկեն , հետո ․․․ լավ մի խոսքով մայքրասոֆտը շատ հաս քամակ ունի, իսկ ինչպես հայտնի է հաստ քամակը դանդաղ է շարժվում ․․․ ու ծակերը կարող են երկար ժամանակ այդպես էլ բաց մնալ։

2․ Ռութ

Լինուքսական փոլիսիները ոչ մեկին թույլ չեն տալիս լռելյայն լռվել ռութի տակ, ու կամ ֆռֆռալ ինտերնետներում ու շաշումաշ քաշել ինչ պատահի ու ավտոմատ ինսթոլ անել ու մտնել ուր պատահի սուպերադմինի հնարավորություններով։ Ցանկացած բան ինսթոլ անելիս , անպայման պիտի ևս մի անգամ հաստատես քո իրավունքը, իսկ սուպերադմինի տակ ինչ որ ծրագիր քշելու համար նույնպես պիտի նորից լոգին լինես, մի խոսքով այդքան էլ հեշտ չի էշ-էշ ուրիշին նվիրել քո աստվածային(root) իրավունքները։

3. Լինուքսի համար գրված մալվերներ ու վիռուսներ

Դրանք քիչ են, այո, նույնիսկ մի ահագին մասը գրված են  որպես ապացույց գոյության հնարավորության։ Իմ կարծիքով քիչ են, որովհետև Լինուքս օգտագործողներն են քիչ, ու իմաստ չունի գրել վիռուսներ քանակապես քիչ օգտագործողների համակարգերի համար։ Դրանից տնտեսական օգուտը փոքր է։ Սա ուղակի որպես տեսակետ։

4․ Ու ամենակարևորը, ով ա՞ քշում լիցենզիոն Վինդովս, դու՞, սուտ, չէմ հավատում, հաա՜, կոմտ որ գնեցիր մեջը կար, օկ, բայց որ թռնի ի՞նչ ես դնելու, պիռատսկի ինֆոհենական վինդոուս, ըհը, ու հաստատ համակարգի ավտոմատ թարմացումնեը կանջատես, որպիսի չհայտնվի մեղմ հայտարարությունը նրա մասին, որ դու հնարավոր է որ խարդախության զոհ ես դարձել ու այդ պատճառով քո համակարգը բլոկավորված է։ Հետևանքը կլինի այն որ քո համակարգը ժամանակի տվյալ պահին թարմացված չի լինի , ու նոր հայտնաբերված ծակերի կարկանտանները այդպես էլ չէն արվի։ Դե իհարկե անտիվիռուս ու ֆայրվոլ աշխատում, ու անկապ ուտում ռեսուրսներ, բայց դե ․․․

Լինուքսանման համակարգերի վրա, կարող ես հանգիստ տեղադրել թարմացումները, չմտածելով որ գողություն ես անում, կամ էլ գողից էս գողանում ․․․ Ու միշտ բոլոր ծակերը ժամանակին կփակվեն։ շարունակելի․․․

Ու հա , «Ուբունտու»-ն աֆրիկյան ինչ որ լեզվով նշանակում է «մարդկություն»

ՍկզբնԱղբյուր

Լինուքսն ընդդեմ Վինդուսի (Անվտանգություն), 8.5 out of 10 based on 4 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Ինֆորմացիոն Անվտանգություն, Օպերացիոն համակարգեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.5/10 (4 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

238