Սկիզբ » Ուսումնական նյութեր » Թեյնիկներին » Լինուքս․ ինչպես միանալ համացանցին USB-մոդեմով

Լինուքս․ ինչպես միանալ համացանցին USB-մոդեմով

| Դեկտեմբեր 11, 2012 | Մեկնաբանված չէ |

Մի անգամ ինչ-որ մեկից դժգոհություն լսեցի, որ հնարավոր չէ Լինուքսում USB-մոդեմով համացանցին միանալ։ Իրականում դա շատ ավելի հեշտ է, քան ասենք Վինդոուսում։ Օրինակ, ի տարբերություն Վինդոուսի, Ուբունտուում նույնիսկ պետք էլ չէ որևէ օժանդակ ծրագիր տեղադրել կարգիչի մեջ։ Ամեն ինչ արդեն ՕՀ-ի մեջ առկա է։

Ահա, թե ինչ ենք անում։ Մեզ պետք է խմբագրել ցանցային կարգավորումները (Edit Network Connections): Դրա ամենակարճ ճանապարհը «Կապեր» (Connections) իկոնից բացվեղ ցանկն է։ «Կապեր» իկոնը սովորաբար գտնվում է վերևի պանելի աջ մասում։

Օրինակ ԳՆՕՄ 3-ում՝

Յունիթիում՝

(մնացած բոլոր սքրինշոթները Քսեֆսիից են)

 

Բացված ցանկի ամենաներքևում սեղմում ենք «Խմբագրել» (Edit)։ Ահա այսպես՝

 

Մենք հիմա կապերի խմբագրման պատուհանում ենք։ Այստեղ կարող ենք տեսնել ցանցին միանալու մի քանի տարբերակ․

  • լարային (wired)
  • անլար (wireless)
  • մոբայլ լայնաշերտ (mobile broadband)
  • vpn
  • dsl

Մեզ սրանցից պետք է «մոբայլ լայնաշերտը»։

Անցնենք առաջ․ «մոբայլ լայնաշերտ» ենթապատուհանում սեղմենք «Ավելացնել» (Add)։ Այնուհետև մեզ պետք է ընդամենը 4 ընտրություն կատարել․

1. Ընտրել սարքը (Create a connection for this mobile broadband device) ― եթե USB-մոդեմը նախապես միացված էր մեր կարգիչին, ապա այն ավտոմատ ընտրված է։ Իմ դեպքում սարքի անունն էր․ «HUAWEI Technology HUAWEI Mobile»

2. Ընտրել երկիրը (Choose your Provider’s Country or Region) ― ես ընտրել եմ «Հայաստան»

3. Ընտրել պրովայդերին (Choose your Provider) ― եթե նախկին հարցին ընտրել ենք «Հայաստան», ապա այստեղ միայն երեք հնարավորություն կա․ «Բիլայն», «Օրանժ» կամ «Վիվասել ՄՏՍ»։

 

4. Ընտրել սակագնային պլանը (Choose your Billing Plan) ― որպես կանոն թողնում ենք լռելայն տարբերակը։

 

Ամենավերջում ընտրել «Կիրառել» (Apply), ապա նոր բացված պատուհանում «Հիշել» (Save)։

Վե՜րջ, այժմ կարգիչը պատրաստ է մոդեմն օգտագործելու։ Մնում է մոդեմն էլ պատրաստ լինի օգտագործվելու։ Սրա համար սովորաբար միայն մի քանի վայրկյան է պետք, որից հետո նոր կապի անվանումը հայտնվում է մեր կապերի ցանկում (եթե մեր մոդեմը պաշտպանված է գաղտնաբառով, ապա մինչ այդ ծրագիրը կնխդրի մուտքագրել այն)։ Քսեֆսիում ահա այսպիսին է կապերի իմ ցանկը՝

Կտացնե՛նք նոր ավելացված կապի վրա և բարի՜ գալուստ անծայրածիր համացանց։

Լինուքս․ ինչպես միանալ համացանցին USB-մոդեմով, 9.6 out of 10 based on 5 ratings

Նշագրեր: , , , , , , , , , , ,

Բաժին: Թեյնիկներին, Լինուքս/Յունիքս հրամաններ, Ուսումնական նյութեր, Օպերացիոն համակարգեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.6/10 (5 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

305