site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Դեկտեմբեր 11, 2012  |  By Արմաելո In

Լինուքս․ ինչպես միանալ համացանցին USB-մոդեմով

կապերի խմբագրում 4

Մի անգամ ինչ-որ մեկից դժգոհություն լսեցի, որ հնարավոր չէ Լինուքսում USB-մոդեմով համացանցին միանալ։ Իրականում դա շատ ավելի հեշտ է, քան ասենք Վինդոուսում։ Օրինակ, ի տարբերություն Վինդոուսի, Ուբունտուում նույնիսկ պետք էլ չէ որևէ օժանդակ ծրագիր տեղադրել կարգիչի մեջ։ Ամեն ինչ արդեն ՕՀ-ի մեջ առկա է։

Ահա, թե ինչ ենք անում։ Մեզ պետք է խմբագրել ցանցային կարգավորումները (Edit Network Connections): Դրա ամենակարճ ճանապարհը «Կապեր» (Connections) իկոնից բացվեղ ցանկն է։ «Կապեր» իկոնը սովորաբար գտնվում է վերևի պանելի աջ մասում։

Օրինակ ԳՆՕՄ 3-ում՝

Յունիթիում՝

(մնացած բոլոր սքրինշոթները Քսեֆսիից են)

 

Բացված ցանկի ամենաներքևում սեղմում ենք «Խմբագրել» (Edit)։ Ահա այսպես՝

 

Մենք հիմա կապերի խմբագրման պատուհանում ենք։ Այստեղ կարող ենք տեսնել ցանցին միանալու մի քանի տարբերակ․

  • լարային (wired)
  • անլար (wireless)
  • մոբայլ լայնաշերտ (mobile broadband)
  • vpn
  • dsl

Մեզ սրանցից պետք է «մոբայլ լայնաշերտը»։

Անցնենք առաջ․ «մոբայլ լայնաշերտ» ենթապատուհանում սեղմենք «Ավելացնել» (Add)։ Այնուհետև մեզ պետք է ընդամենը 4 ընտրություն կատարել․

1. Ընտրել սարքը (Create a connection for this mobile broadband device) ― եթե USB-մոդեմը նախապես միացված էր մեր կարգիչին, ապա այն ավտոմատ ընտրված է։ Իմ դեպքում սարքի անունն էր․ «HUAWEI Technology HUAWEI Mobile»

2. Ընտրել երկիրը (Choose your Provider’s Country or Region) ― ես ընտրել եմ «Հայաստան»

3. Ընտրել պրովայդերին (Choose your Provider) ― եթե նախկին հարցին ընտրել ենք «Հայաստան», ապա այստեղ միայն երեք հնարավորություն կա․ «Բիլայն», «Օրանժ» կամ «Վիվասել ՄՏՍ»։

 

4. Ընտրել սակագնային պլանը (Choose your Billing Plan) ― որպես կանոն թողնում ենք լռելայն տարբերակը։

 

Ամենավերջում ընտրել «Կիրառել» (Apply), ապա նոր բացված պատուհանում «Հիշել» (Save)։

Վե՜րջ, այժմ կարգիչը պատրաստ է մոդեմն օգտագործելու։ Մնում է մոդեմն էլ պատրաստ լինի օգտագործվելու։ Սրա համար սովորաբար միայն մի քանի վայրկյան է պետք, որից հետո նոր կապի անվանումը հայտնվում է մեր կապերի ցանկում (եթե մեր մոդեմը պաշտպանված է գաղտնաբառով, ապա մինչ այդ ծրագիրը կնխդրի մուտքագրել այն)։ Քսեֆսիում ահա այսպիսին է կապերի իմ ցանկը՝

Կտացնե՛նք նոր ավելացված կապի վրա և բարի՜ գալուստ անծայրածիր համացանց։

Լինուքս․ ինչպես միանալ համացանցին USB-մոդեմով, 9.6 out of 10 based on 5 ratings
internet usb-մոդեմ ԳՆՈՒ/Լինուքս գնօմ Թեյնիկներին ինչպես ինտերնետ լինուքս Լինուքս/Յունիքս հրամաններ համացանց մոդեմ Ուբունտու Ուսումնական նյութեր ուսուցողական տեսանյութեր քսեֆսի Օպերացիոն համակարգեր
Previous StoryԻնչ է մարշրուտիզատորը
Next StoryՀայIT.org -ի նորությունները #5 (բաժանորդագրություն ըստ բաժինների)

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved