Սկիզբ » Վերլուծություն » Մի քիչ վիքի-վիճակագրություն

Մի քիչ վիքի-վիճակագրություն

| Դեկտեմբեր 7, 2012 | Մեկնաբանված չէ |

վիճակագրություն

«Վիքի-վիճակագրություն» կոչվածը անչափ հետաքրքիր է, հատկապես նրանց համար, ովքեր ակտիվ ներդրումներ են կատարում Վիքիպեդիայում։ Ասենք․ որքա՞ն էջադիտում ունի քո ստեղծած կամ խմբագրած հոդվածը, որո՞նք են ամենաշատ դիտված էջերը, օրական քանի՞ էջ է Հայերեն Վիքիպեդիայում միջինը ստեղծվում, քանի՞ խմբագրող կա, ովքե՞ր են նրանցից ամենաշատ խմբագրումները արել․․ և այլն և այլն։ Բայց բացի զուտ հետաքրքիր լինելուց, վիքի-վիճակագրությունը հիանալի միջոց է սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնելու համար։

Ես այսօր անդրադարձ կանեմ միայն էջադիտման վիճակագրությանը, սակայն եթե թեման հետաքրքիր է, խոստանում եմ էլի գրել դրա մասին։

Գոյություն ունեն բազմաթիվ և բազմաբնույթ գործիքներ, որոնք օգտագործվում են վիքի-նախագծերի վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ ստանալու համար։ Դրանք հիմնականում արտաքին գործիքներ են․ քչերն են հենց վիքի-նախագծերին կից։ Ներկայացնեմ այդ քչերից մեկը, որն ավելացվել է մի քանի շաբաթ առաջ։ Շատերդ երևի նկատել եք Վիքիպեդիայի ձախ սյունակում գտնվող Գործիքներ մենյուն՝

Գործիքներ մենյուն

Գործիքներ մենյուն՝ Վիքիպեդիայի ձախ սյունակում

Այս ցանկում հիմա կա «Էջի տվյալներ» գործիքը․ այն ներկայացնում է հիմնական վիճակագրական տվյալներ․ հոդվածն ստեղծող մասնակցի անունը, խմբագրողների քանակը, օրվա ընթացքում էջադիտումների քանակը և այլն։ Պարզունակ է, սակայն միշտ «ձեռքի տակ»։

Ի հարկե, ավելի հետաքրքիր կլիներ տեսնել բոլոր էջերի տվյալները մեկ ցանկի մեջ։ Նման բան նախկինում կար, սակայն 2010 թվականից հետո չէր թարմացվել։ Վերջապես, մի քանի օր առաջ Վիքիպեդիայի մասնակիցներից մեկը գրեց այս սկրիպտը ու գեներացրեց Հայերեն Վիքիպեդիայի բոլոր 44.412 էջերի էջադիտումների վիճակարգությունը։ Արդյունքում հայտնի է, թե որ էջերն են ամենից հաճախ այցելվում։ Ահա թոփ 50-ը․

տեղ էջ միջ ամսական
ընդհանուր 262405
1 Գլխավոր_էջ 61061
2 Մեսրոպ_Մաշտոց 13637
3 Հայաստան 11448
4 Հովհաննես_Թումանյան 9183
5 Հովհաննես_Շիրազ 7868
6 Մարտիրոս_Սարյան 7580
7 Մովսես_Խորենացի 6748
8 Գրիգոր_Նարեկացի 6422
9 Գ 5563
10 Երևան 5469
11 Շառլ_Ազնավուր 5131
12 Լեոնարդո_դա_Վինչի 5030
13 Պարույր_Սևակ 4732
14 Ֆրանսիա 4298
15 Ավետիք_Իսահակյան 4181
16 Կոմիտաս 4171
17 Արամ_Խաչատրյան 4156
18 Եղիշե_Չարենց 4147
19 Սասնա_ծռեր 4138
20 Համո_Բեկնազարյան 4027
21 Պորտ-օ-Պրենս 3761
22 Սայաթ-Նովա 3682
23 Խոսքի_մասեր 3672
24 Հայերեն 3492
25 Պետրոս_Դուրյան 3390
26 Փավստոս_Բյուզանդ 3257
27 Սևանա_լիճ 3128
28 Բջիջ 3074
29 Հայկ 3024
30 Երևանի_Մաշտոցի_անվան_Մատենադարան 3015
31 Արարատ 2978
32 Ղազարոս_Աղայան 2947
33 Մեծ_Հայք 2851
34 Գուրգեն_Մահարի 2825
35 Ստեփան_Զորյան 2705
36 Ամսացուցակ 2683
37 Անի 2584
38 Րաֆֆի 2546
39 Իտալիա 2518
40 Նար-Դոս 2493
41 Անանիա_Շիրակացի 2449
42 Տիգրան_Մեծ 2436
43 Հրանտ_Մաթևոսյան 2345
44 Գարեգին_Նժդեհ 2310
45 Հայոց_գրեր 2279
46 Մարգարիտ 2262
47 Հայ_Առաքելական_Եկեղեցի 2241
48 Եվրոպա 2197
49 Նաիրի_Զարյան 2170
50 Անդրանիկ_Օզանյան 2101

Աղյուսակում ներկայացված են 2012 թ․ սեպտեմբեր-նոյեմբերի տվյալներով միջին ամսական էջադիտումները։ Ցանկի ընդլայնված տարբերակը կարելի է տեսնել այստեղ։

Անշուշտ, հետաքրքիր կլինի իմանալ, թե երկարաժամկետ կտրվածքով ի՞նչ զարգացումներ են ապրում այս թվերը։ Դա էլ հնարավոր է օգտագործելով իմ նշած արտաքին գործիքները։ Օրինակ այստեղ կարելի է տեսնել, որ Գլխավոր էջի դիտումների քանակը էականորեն (մոտ 60-70%) աճել է 2012 թ․ օգոստոսից սկսած։

Մնում է գործի ամենահետաքրքիր մասը․ սպեկուլիացիաներ, ենթադրություններ ու եզրակացություններ անել եղած տվյալների հիման վրա։ Միայն նշեմ, որ Հայերեն Վիքիպեդիայի այցելուների թիվը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն աճել է հիմնականում դպրոցականների հաշվին։ Տեսեք միայն, թե ի՜նչ թռիչք է գործում Մեսրոպ Մաշտոց հոդվածը այս տարվա սեպտեմբերի 1-ին 🙂

ՍկզբնԱղբյուր

Մի քիչ վիքի-վիճակագրություն, 8.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , ,

Բաժին: Վերլուծություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

195