«Վիքի-վիճակագրություն» կոչվածը անչափ հետաքրքիր է, հատկապես նրանց համար, ովքեր ակտիվ ներդրումներ են կատարում Վիքիպեդիայում։ Ասենք․ որքա՞ն էջադիտում ունի քո ստեղծած կամ խմբագրած հոդվածը, որո՞նք են ամենաշատ դիտված էջերը, օրական քանի՞ էջ է Հայերեն Վիքիպեդիայում միջինը ստեղծվում, քանի՞ խմբագրող կա, ովքե՞ր են նրանցից ամենաշատ խմբագրումները արել․․ և այլն և այլն։ Բայց բացի զուտ հետաքրքիր լինելուց, վիքի-վիճակագրությունը հիանալի միջոց է սոցիոլոգիական հետազոտություններ իրականացնելու համար։
Ես այսօր անդրադարձ կանեմ միայն էջադիտման վիճակագրությանը, սակայն եթե թեման հետաքրքիր է, խոստանում եմ էլի գրել դրա մասին։
Գոյություն ունեն բազմաթիվ և բազմաբնույթ գործիքներ, որոնք օգտագործվում են վիքի-նախագծերի վերաբերյալ վիճակագրական տեղեկություններ ստանալու համար։ Դրանք հիմնականում արտաքին գործիքներ են․ քչերն են հենց վիքի-նախագծերին կից։ Ներկայացնեմ այդ քչերից մեկը, որն ավելացվել է մի քանի շաբաթ առաջ։ Շատերդ երևի նկատել եք Վիքիպեդիայի ձախ սյունակում գտնվող Գործիքներ մենյուն՝

Այս ցանկում հիմա կա «Էջի տվյալներ» գործիքը․ այն ներկայացնում է հիմնական վիճակագրական տվյալներ․ հոդվածն ստեղծող մասնակցի անունը, խմբագրողների քանակը, օրվա ընթացքում էջադիտումների քանակը և այլն։ Պարզունակ է, սակայն միշտ «ձեռքի տակ»։
Ի հարկե, ավելի հետաքրքիր կլիներ տեսնել բոլոր էջերի տվյալները մեկ ցանկի մեջ։ Նման բան նախկինում կար, սակայն 2010 թվականից հետո չէր թարմացվել։ Վերջապես, մի քանի օր առաջ Վիքիպեդիայի մասնակիցներից մեկը գրեց այս սկրիպտը ու գեներացրեց Հայերեն Վիքիպեդիայի բոլոր 44.412 էջերի էջադիտումների վիճակարգությունը։ Արդյունքում հայտնի է, թե որ էջերն են ամենից հաճախ այցելվում։ Ահա թոփ 50-ը․
տեղ | էջ | միջ ամսական |
– | ընդհանուր | 262405 |
1 | Գլխավոր_էջ | 61061 |
2 | Մեսրոպ_Մաշտոց | 13637 |
3 | Հայաստան | 11448 |
4 | Հովհաննես_Թումանյան | 9183 |
5 | Հովհաննես_Շիրազ | 7868 |
6 | Մարտիրոս_Սարյան | 7580 |
7 | Մովսես_Խորենացի | 6748 |
8 | Գրիգոր_Նարեկացի | 6422 |
9 | Գ | 5563 |
10 | Երևան | 5469 |
11 | Շառլ_Ազնավուր | 5131 |
12 | Լեոնարդո_դա_Վինչի | 5030 |
13 | Պարույր_Սևակ | 4732 |
14 | Ֆրանսիա | 4298 |
15 | Ավետիք_Իսահակյան | 4181 |
16 | Կոմիտաս | 4171 |
17 | Արամ_Խաչատրյան | 4156 |
18 | Եղիշե_Չարենց | 4147 |
19 | Սասնա_ծռեր | 4138 |
20 | Համո_Բեկնազարյան | 4027 |
21 | Պորտ-օ-Պրենս | 3761 |
22 | Սայաթ-Նովա | 3682 |
23 | Խոսքի_մասեր | 3672 |
24 | Հայերեն | 3492 |
25 | Պետրոս_Դուրյան | 3390 |
26 | Փավստոս_Բյուզանդ | 3257 |
27 | Սևանա_լիճ | 3128 |
28 | Բջիջ | 3074 |
29 | Հայկ | 3024 |
30 | Երևանի_Մաշտոցի_անվան_Մատենադարան | 3015 |
31 | Արարատ | 2978 |
32 | Ղազարոս_Աղայան | 2947 |
33 | Մեծ_Հայք | 2851 |
34 | Գուրգեն_Մահարի | 2825 |
35 | Ստեփան_Զորյան | 2705 |
36 | Ամսացուցակ | 2683 |
37 | Անի | 2584 |
38 | Րաֆֆի | 2546 |
39 | Իտալիա | 2518 |
40 | Նար-Դոս | 2493 |
41 | Անանիա_Շիրակացի | 2449 |
42 | Տիգրան_Մեծ | 2436 |
43 | Հրանտ_Մաթևոսյան | 2345 |
44 | Գարեգին_Նժդեհ | 2310 |
45 | Հայոց_գրեր | 2279 |
46 | Մարգարիտ | 2262 |
47 | Հայ_Առաքելական_Եկեղեցի | 2241 |
48 | Եվրոպա | 2197 |
49 | Նաիրի_Զարյան | 2170 |
50 | Անդրանիկ_Օզանյան | 2101 |
Աղյուսակում ներկայացված են 2012 թ․ սեպտեմբեր-նոյեմբերի տվյալներով միջին ամսական էջադիտումները։ Ցանկի ընդլայնված տարբերակը կարելի է տեսնել այստեղ։
Անշուշտ, հետաքրքիր կլինի իմանալ, թե երկարաժամկետ կտրվածքով ի՞նչ զարգացումներ են ապրում այս թվերը։ Դա էլ հնարավոր է օգտագործելով իմ նշած արտաքին գործիքները։ Օրինակ այստեղ կարելի է տեսնել, որ Գլխավոր էջի դիտումների քանակը էականորեն (մոտ 60-70%) աճել է 2012 թ․ օգոստոսից սկսած։
Մնում է գործի ամենահետաքրքիր մասը․ սպեկուլիացիաներ, ենթադրություններ ու եզրակացություններ անել եղած տվյալների հիման վրա։ Միայն նշեմ, որ Հայերեն Վիքիպեդիայի այցելուների թիվը վերջին տարիների ընթացքում ակնհայտորեն աճել է հիմնականում դպրոցականների հաշվին։ Տեսեք միայն, թե ի՜նչ թռիչք է գործում Մեսրոպ Մաշտոց հոդվածը այս տարվա սեպտեմբերի 1-ին 🙂
Comments: no replies