Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրավորում » Ծրագրավորման լեզուներ » C և C++ » Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից, Մաս 5

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից, Մաս 5

| Դեկտեմբեր 1, 2012 | Մեկնաբանված չէ |

Փոքր դադարից հետո, որոշեցի շարունակել հոդվածաշարը և այս մասում իմի կբերենք մախորդ 4 մասերում ասվածը: Այսպիսով մենք այժմ ունենք սերվերային մաս, որը պետք է աշխատի մեր համակարգչում, ունենք կլիենտային մաս, որը պետք է աշխատի Android օհ -ով որևէ պլատֆորմի վրա և ունենք ծրագրավորված Arduino պլատան: Այժմ մեզ մնում է տեղակայել 4-րդ մասում գրված կլիենտային մասի ծրագիրը մեր Android օհ -ով պլատֆորմի վրա (իմ դեպքում samsung galaxy fit s5670), միացնել Arduino պլատան սնուցմա աղբյուրին և համակարգչին ու վերջապես պլատֆորմից հրահանգներ ուղարկել սերվերին (pc + arduino):

Սկսենք Android օհ -ով պլատֆորմի վրա կլիենտային ծրագրի տեղակայումով: Գնում ենք և բացում  client պրոյեկտի պանակը ( այնտեղ, որտեղ save ենք արել մեր client project-ը Eclipse-ով աշխատելու ժամանակ, տես 3 մասը), այնտեղից բացում ենք bin պանակը, որտեղից copy ենք անում client.apk ֆայլը, դա այն ֆայլն է, որը տեղադրելուց հետո  Android օհ -ով պլատֆորմի վրա կունենանք client -ի ծրագիրը: Եթե չեք հիշում, որտեղ էք save արել projectEclipse-ով աշխատելս կարող եք սղմել մկնիկի աջը  Eclipse -ի treeview -ի ամենավերևի օբյեկտի վրա (տվյալ դեպքում client-ի վրա) ու սեղմել Properties -ի վրա և բացվող դիալոգային պատուհանում կտեսնենք project -ի պանակի ճանապարհը:

Միացնում ենք Android օհ սարքը համակարգչին և  past ենք անում client.apk ֆայլը սարքի ֆայլային համակարգում: Տեղադրման համար ուղղակի սեղմում ենք ֆայլի վրա և օհ-ը առաջարկում է այն տեղակայել կամ փակել: Սեղմում ենք տեղակայման կոճակի վրա  և մի քիչ սպասելուց հետո տեսնում ենք, որ client-ծրագիրը տեղակայվել է: Թե ինչ է իրենից ներկայացնում .apk ձևաչափը հետաքրքրվողները կարող են տեղեկանալ հետևյալ հղմամբ կայքից http://www.mykindle.ru/howto/1939: client-ը տեղադրելուց հետո այժմ ամեն ինչ պատրաստ է մեր համակարգը աշխատեցնելու համար: Հիմա միացնում ենք Arduino պլատան համակարգչին (driver (ծրագրավարիչ) -ների տեղադրման և մնացած անհրաժեշտ ինֆորմացիան տես մաս 4) պլատայի հետ միասին վաճառվող usb շնուրի միջոցով. դրա արդյունքում  Arduino պլատան ստանում է սնուցում և վառվում է նրա վրայի փոքրիկ  և կանաչ գույն արձակող smd լուսադիոդը:  Հիմա մեզ անհրաժեշտ է իմանալ սերվերի ip-ն, այսինքն մեր համակարգչի ip-ն:  ip -ն իմանալու համար windows* օհ- ում  գնում ենք start -> run  և բացված փոքր դիալոգային պատուհանի միակ տեքստային դաշտում գրում ենք cmd: Բացված տերմինալում

գրում ենք ipconfig հրամանը և ստանում մեր ip -ն (նկարում 2-րդը): Հեռախոսից (Android օհ -ով որևէ պլատֆորմից) տվյալ ip -ով համակարգչին միանալու և հրահանգներ փոխանցելու մասը կարող էք նայել 3-րդ մասում:

Այսքանով Arduino պլատայի մասնակցությամբ մեր փոքրիկ պրոյեկտին նվիրված հոդվածները ավարտվեցին: Բայց հոդվածաշարը կշարունակվի: Հաջորդ մասում չենք օգտվի ինչ-որ Arduino պլատաներից :), այլ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ կպատրաստենք մեր սեփական պլատան` էլեմենտ առ էլեմենտ: Ձեռքի հետ էլ ձեզ կծանոթացնեմ տնային պայմաններում պլատաների պատրաստման տեխնոլոգիային:

.P.S

Իհարկէ շատ ծրագրավորողներ չեն սիրում մերկ ժեշտի հետ աշխատել, քանզի իրենք սովոր են մի քանի տող բան խզբզել բարձր մակարդակի լեզվով և ինչ որ բան աշխատեցնել, բայց թե այդ ամենը տակից ինչպես է աշխատում, դա նրանց հետաքրքիր չէ, բայց ասեմ իմացեք հարգելի ծրագրավորողներ 🙂 🙂 🙂 ստիպված կլինեք ձգել էլեկտրոնիկայի ձեր գիտելիքները:

Շարունակելի …

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից, Մաս 5, 10.0 out of 10 based on 13 ratings

Նշագրեր: , ,

Բաժին: C և C++, Java, Ժեշտ, Ծրագրավորման լեզուներ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (13 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

263